2,5 միլիոն դոլարի տուգանք

29/09/2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ ճապոնական Տիբա քաղաքի դատարանը որոշել է, որ 34-ամյա Հիրոակի Էնոմոտոն, ով մեքենան վարել է անսթափ վիճակում, պետք է 2,5 միլիոն դոլարի տուգանք վճարի: 2001թ. Էնոմոտոն, անսթափ վիճակում վարելով ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը մինչեւ այժմ գտնվում է կոմայի մեջ: Ավելի վաղ Էնոմոտոն նույն արարքի համար դատապարտվել էր երկու տարի եւ չորս ամսվա ազատազրկման: