«Ռեգնումի» փոխանցմամբ, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կտրվեն հոլանդական «ING» ֆինանսական ընկերության հավատարմագրային կառավարմանը: Գործարքը կիրականանա սեպտեմբերի ընթացքում: Ենթադրվում է, որ հոլանդական ընկերությունը լուրջ ներդրումներ կկատարի «Հայփոստում»: Հիշեցնենք, որ «Հայփոստի» բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումը 2005թ. 5 տարի ժամկետով տրվել էր «Կոնվերս Ինվեստին»: ՀՀ տարածքում «Հայփոստն» ունի 900 փոստային բաժանմունքներ, որոնցից 89-ը Երեւանում են: 2005թ. ընկերության եկամուտները կազմել են մոտ 5 մլն դոլար: