Վրաստանից՝ Գյումրի

29/09/2006

Երեքշաբթի օրն Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից Ծալկայի երկաթուղային կայարանի մոտ հատուկ պատրաստված կառամատույցից դեպի ռուսական կողմ շարժվեց այս տարվա վերջին` 12-րդ շարասյունը` 3 տանկ, 11 զենիթային հրանոթներ եւ 300 տոննա զինամթերք: 2006թ. ՌԴ-ն Վրաստանից դուրս է բերել ընդհանուր առմամբ 727 միավոր տեխնիկա, 6 տոննա նյութական միջոցներ: Տեխնիկայի եւ զինամթերքի մի մասը տեղափոխվել է ՀՀ` Գյումրիի ռուսական ռազմակայան: