Օգոստոսի 29-ի որոշմամբ, ԿԲ խորհուրդը «Ռենեսանս Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին զրկել է լիցենզիայից: ԿԲ-ն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ 2006-ի ընթացքում այս ընկերության լիցենզիան 2 անգամ կասեցվել է: «Ռենեսանս Ինշուրանսը» որոշման ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում, ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով, պետք է լուծի ընկերության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերը, կամ ընկերության կողմից ստանձնած ապահովագրական …
կարդալ ավելինՎերջին մի քանի տարիներին, հատկապես, երբ Հայաստանում կտրուկ սկսեցին աճել անշարժ գույքի գները, հասարակությունը սկսեց մեծապես հետաքրքրվել հիփոթեքային վարկավորմամբ: Բնականաբար, այս գործիքի նկատմամբ վարկատու կազմակերպությունները նույնպես չէին կարող անտարբեր լինել: Սակայն հիփոթեքային շուկայում այսօր առկա են մի շարք խնդիրներ, որոնք սահմանափակում են հիփոթեքի գրավչությունը` վարկատուների, եւ մատչելիությունը` վարկառուների համար: Երբ որեւէ պրոդուկտի նկատմամբ հետաքրքրությունն աճում …
կարդալ ավելին«Ոսկու մելկի գողերն են, ովքեր ամերիկյան դեմոկրատիայից են հորջորջում ու այդ դեմոկրատիայի անվան տակ Հայաստանի օրենսդրական բացից օգտվելով առնում են երկրի հարստություններն ու վերավաճառում են` մեջը միլիոններ աշխատելով: Երբ փորձում ես դեմն առնել ու կանոնակարգել իրենց գործունեությունը, անմիջապես հարձակվում են վրադ ու սկսում են ինֆորմացիաներ տարածել, թե ես տանն ի՞նչ եմ ուտում, պահակին կամ շենքի …
կարդալ ավելինՄինչ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն արձակուրդում էր, այդ ընթացքում մամուլում իրար հետեւից տարբեր լուրեր տարածվեցին, թե Ռոբերտ Քոչարյանն Անդրանիկ Մարգարյանին զգուշացրել է, որ Վ. Այվազյանի հանգիստը վերջանալուն պես նրան պետք է հեռացնել աշխատանքից: Լուրեր էլ եղան, թե ՀՀ Գլխավոր դատախազությունը նյութեր է նախապատրաստում Վ. Այվազյանի դեմ, քանի որ վերջինիս դեմ կաշառք վերցնելու մասին հայց կա: …
կարդալ ավելինՍա պարզվել է ավելի ուշ: Այս գործարքների մանրամասներով ՀՀ Գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է, եւ 108-ի հետ կապված գործ է հարուցվել: Դատախազությունից հայտնել են, որ այդ գործի հետ կապված հինգ հոգի կալանավորված են, երեքը՝ ձերբակալված, իսկ յոթն էլ գտնվում են հետախուզման մեջ: Ընդ որում, կալանավորվածներից մեկը Կադաստրի Դավթաշենի տարածքային բաժնի գանձման ենթաբաժնի պետ Ռ. Եղիազարյանն …
կարդալ ավելինԱյս հարցը շատերին է հետաքրքիր։ Ինչպե՞ս անվանել այն պրոցեսը, որը տեղի է ունենում մեր երկրում վերջին 1,5-2 տարիների ընթացքում։ Նրանք, ովքեր դեմ են այս պրոցեսին եւ հանդես են գալիս քննադատության դիրքերից, գերադասում են ասել՝ դոլարի արժեզրկում։ Մյուսները (օրինակ, Կենտրոնական բանկը) գերադասում են ասել` «դրամի արժեւորում»։ Այս բառակապակցությունը, բացի տնտեսագիտականից, ունի նաեւ բարոյահոգեբանական իմաստ։ Երեւի ենթադրվում …
կարդալ ավելին«Dundee Precious Metals» կանադական ԲԲԸ-ն $22 մլն-ով ձեռք է բերել Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Deno Gold Maining» հայկական ընկերության բաժնետոմսերի 80%-ը: Գործարքը ձեւակերպվել է օրերս Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Գործարքի արժեքից $14 մլն կվճարվի բրիտանական «Vatrin Investment Ltd» ընկերությանը, որը Deno Gold Maining-ի միակ բաժնետերն էր: Մնացած $8 մլն-ը կուղղորդվի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պարտքերի մարմանը: Գործարքի …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինից խստորեն պահանջել է սահմանափակել ռուբլու փոխարժեքի աճը: «Կոմերսանտ» թերթը երեկ գրել էր, որ Կուդրինի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «Ռուբլու ամրապնդումն այս տարի կարող է օրհասական լինել մեր տնտեսության համար: Եթե այս գործընթացը շարունակվի, դուք խնդիրներ եք հարուցելու խոշոր ձեռնարկությունների համար»: ՌԴ նախագահը նաեւ դժգոհություն է …
կարդալ ավելինՌուսաստանը մտադիր է 10 օրով բացել Լարսի անցակետը, որպեսզի սահմանին գտնվող հայերը կարողանան Վրաստանի տարածքով հասնել Հայաստան: Այդ մասին այսօր գրում է Թբիլիսիում լույս տեսնող «Ախալի թաոբա» թերթը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 8-ին փակել էր Լարսի անցակետը, պատճառաբանելով, որ այն պետք է վերանորոգվի: Վրացական թերթը հայտնում է նաեւ, որ «հայերի համար անցակետը բացելու վերաբերյալ ռուսական …
կարդալ ավելինԿենտրոնական բանկը մոտ երկու ամիս առաջ որոշում է ընդունել, որ տարադրամի փոխանակման բոլոր կետերն այսուհետ պետք է ուժեղացնեն իրենց անվտանգության համակարգը, տեղադրեն զրահապատ ապակիներ եւ տեսախցիկ: ԿԲ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս որոշումը հիմա գտնվում է Արդարադատության նախարարությունում, վավերացվելուց եւ իրավական փաստաթուղթ դառնալուց հետո կմտնի ուժի մեջ: Այդ գործընթացը կտեւի մոտ 20 օր։ ԿԲ-ից մեզ …
կարդալ ավելինԱմռան վերջում ազգս նոր զբաղմունք է գտել: Ավելի ճիշտ՝ ազգիս գրագետ հատվածը: Հանրապետական մամուլում քննարկման թեման երկրի օրհներգն է: Մտավորականությունը, սույն բառի օգտագործման համար իհարկե հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, կիսվել է երկու բանակի: Մի մասը կամ օրհնելով, կամ անիծելով խորհրդային անցյալը` պահանջում է վերականգնել խաչատրյանական հիմնը: Մյուս մասն էլ պահանջում է հարգել «գործող» հիմնը: Առաջինը …
կարդալ ավելին«Տնտեսական աճ» ասելը, թերեւս, մի քիչ անհարմար է։ Պաշտոնական ձեւակերպումը հետեւյալն է՝ ՀՆԱ-ն աճել է 11.5 տոկոսով։ Իսկ յուրաքանչյուր նորմալ երկրի քաղաքացի «տնտեսությունն աճել է» արտահայտությունը լսելիս պատկերացնում է տնտեսության բոլոր ոլորտների գրեթե համաչափ աճ, առաջին հերթին՝ արդյունաբերության ոլորտում։ Մեզ մոտ, ինչպես միշտ, տնտեսական աճի երկնիշ ցուցանիշն ապահովել է շինարարության ոլորտը։ Հունվար-հուլիսի ՀՆԱ-ն կազմել է …
կարդալ ավելին2008թ. նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը` 90 մլն դոլար արժեքով: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ին հայտնել է «Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր» պետական ՓԲԸ գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ սպասվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2006թ. եւ կավարտվեն 3 տարվա ընթացքում: Ներկայումս մասնագետներն աշխատում են նոր երկշղթա ԷՀԳ նախագծի վրա, որի երկարությունը ՀՀ տարածքում կկազմի 300 …
կարդալ ավելինՀնդկաստանի բիզնեսմեններին մտահոգում է այն հանգամանքը, որ կառավարությունն արգելք է դրել Պեպսի եւ Կոկա-Կոլա զովացուցիչ խմիչքների վաճառքի վրա։ Ըստ նրանց՝ այս արգելքը կարող է բացասաբար ազդել երկրի ներդրումային դաշտի վրա։ Մասնավորապես ամերիկացի ներդրողները կարող են այլեւս չցանկանալ ներդրումներ կատարել Հնդկաստանում։ Արդեն 6 հնդկական նահանգ ամբողջովին կամ մասամբ արգելք է դրել Պեպսիի եւ Կոկա-Կոլայի արտադրանքի տարածման …
կարդալ ավելինՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սույն թվականի օգոստոսի 7-ին հրապարակեց մի հաղորդագրություն, որը վերաբերում էր մարդատար մեքենաների, էլեկտրական լամպերի շուկաների եւ երկաթուղու ծառայությունների ոլորտի ուսումնասիրություններին։ Մեծ արձագանք ստացան հատկապես մարդատար մեքենաների մասին ուսումնասիրության արդյունքները։ Բանն այն է, որ համադրելով ՀՀ Մաքսային պետական ծառայության եւ տնտեսվարող սուբյեկտների տրամադրած տվյալները, ՏՄՊՊՀ-ն կասկածելի էր համարել այն …
կարդալ ավելինԵրեկ «Կոմերսանտ» թերթը տեղեկացրել է, որ Ռուսաստանի սպառողների շահերը պաշտպանող դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստան հայկական եւ ֆրանսիական կոնյակ, վիսկի, տեկիլա եւ այլ ոգելից խմիչքներ ներմուծող «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցչության լիցենզիան: Թերթի փոխանցմամբ՝ «Պեռնո Ռիկար»-ի ներկայացուցչությունը Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարն է եւ վերահսկում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 55%-ը: Հիշեցնենք, որ այս …
կարդալ ավելինԱմառային տապը սառեցրել է հասարակական ու տնտեսական կյանքը Հայաստանում: Մեր երկրում օգոստոսն արձակուրդների տոտալ շրջան է: Տնտեսության միայն երկու ոլորտ է աշխատում ամբողջ թափով` շինարարությունն ու գյուղատնտեսությունը: Սա իհարկե սեզոնային բացատրություն ունի: Սակայն դատելով երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից` լրիվ թափով աշխատում է նաեւ Կենտրոնական բանկը: Տարադրամն անշեղորեն արժեզրկվում է: Ամերիկյան դոլարի փոխարժեքն այս …
կարդալ ավելինԿԲ տվյալներով, 2003-2005թթ. ընթացքում դրանք աճել են միջինը 37%-ով՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Ընդ որում, այս տվյալները վերաբերում են միայն բանկային համակարգին, մինչդեռ բոլորին է հայտնի, որ գումարները Հայաստան մտնում են նաեւ այլ ճանապարհներով՝ շրջանցելով բանկային համակարգը։ Սակայն դրանց ճշգրիտ ծավալները հայտնի չեն։ Պատկերը որոշ չափով հստակեցնելու նպատակով ԿԲ-ն դրամական փոխանցումների վերաբերյալ մեծածավալ հարցում է …
կարդալ ավելինԵրեկ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը հրապարակել է Աժ Վերահսկիչ պալատի` մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունների ու եզրակացությունների քննարկման արդյունքների մասին տեղեկանքը: Ներկայացված օրինակների կապակցությամբ Դատախազությունը քրեական ոչ մի հանցանք չի հայտնաբերել: Պատասխանից տպավորություն է ստեղծվում, թե Դատախազության ներկայացված հաշվետվություններում ավելի շատ ոչ թե քրեական մեղադրանքի, այլ այդպիսի մեղադրանք չառաջադրելու հիմք է փնտրել:
կարդալ ավելինԵրեկ օրվա մեծ մասը՝ մինչեւ երեկոյան մոտավորապես ժամը 18:00-ն, Հայաստանը զրկված էր համաշխարհային ինտերնետ ցանցին միանալու հնարավորությունից: Պատճառը եղել է Վրաստանի տարածքում Հայաստանի միջազգային ինտերնետ կապի մուտքն ու ելքն ապահովող օպտիկամանրաթելային մալուխի վնասվածքը: «ԱրմենՏելի» տարածած հաղորդագրության համաձայն, մալուխը վնասվել է օգոստոսի 4-ի կեսօրին` Քութաիսի-Զեստաֆոն հատվածում: Հիշեցնենք, որ ողջ Հայաստանի ինտերնետ կապն ապահովող այդ միակ մալուխի …
կարդալ ավելին