Փնտրել է, բայց չի գտել

08/08/2006

Երեկ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը հրապարակել է Աժ Վերահսկիչ պալատի` մասնավորեցման վերաբերյալ հաշվետվությունների ու եզրակացությունների քննարկման արդյունքների մասին տեղեկանքը: Ներկայացված օրինակների կապակցությամբ Դատախազությունը քրեական ոչ մի հանցանք չի հայտնաբերել: Պատասխանից տպավորություն է ստեղծվում, թե Դատախազության ներկայացված հաշվետվություններում ավելի շատ ոչ թե քրեական մեղադրանքի, այլ այդպիսի մեղադրանք չառաջադրելու հիմք է փնտրել: