«Dundee Precious Metals» կանադական ԲԲԸ-ն $22 մլն-ով ձեռք է բերել Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Deno Gold Maining» հայկական ընկերության բաժնետոմսերի 80%-ը: Գործարքը ձեւակերպվել է օրերս Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Գործարքի արժեքից $14 մլն կվճարվի բրիտանական «Vatrin Investment Ltd» ընկերությանը, որը Deno Gold Maining-ի միակ բաժնետերն էր: Մնացած $8 մլն-ը կուղղորդվի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պարտքերի մարմանը: Գործարքի գնից բացի, «Dundee Precious Metals»-ը պարտավորվել է $10 մլն ներդնել կոմբինատի զարգացման գործում: Բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագիր ստորագրվել էր օգոստոսի 10-ին Երեւանում: