Ռուբլու ամրապնդումը մտահոգել է Պուտինին

28/08/2006

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինից խստորեն պահանջել է սահմանափակել ռուբլու փոխարժեքի աճը: «Կոմերսանտ» թերթը երեկ գրել էր, որ Կուդրինի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է. «Ռուբլու ամրապնդումն այս տարի կարող է օրհասական լինել մեր տնտեսության համար: Եթե այս գործընթացը շարունակվի, դուք խնդիրներ եք հարուցելու խոշոր ձեռնարկությունների համար»: ՌԴ նախագահը նաեւ դժգոհություն է հայտնել, որ աճում են ներմուծման ծավալները: