Զրկեց լիցենզիայից

01/09/2006

Օգոստոսի 29-ի որոշմամբ, ԿԲ խորհուրդը «Ռենեսանս Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին զրկել է լիցենզիայից: ԿԲ-ն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ 2006-ի ընթացքում այս ընկերության լիցենզիան 2 անգամ կասեցվել է: «Ռենեսանս Ինշուրանսը» որոշման ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում, ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով, պետք է լուծի ընկերության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերը, կամ ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը փոխանցի մեկ այլ ապահովագրողի՝ նախապես համաձայնեցնելով ԿԲ-ի հետ: «Ռենեսանս Ինշուրանսի» հետ ապահովագրական պայմանագրեր կնքած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նույնպես իրավունք ունեն որոշման ընդունման օրվանից վաղաժամկետ լուծել այդ պայմանագրերը եւ ստանալ պայմանագրի ժամկետի չլրացած օրերի համար մուծված ապահովագրավճարները: Ընկերության կողմից վերը նշված ապահովագրավճարների մասը վերադարձնելու անհնարինության դեպքում ապահովադիրները կարող են դիմել դատարան: