Երեկ «Կոմերսանտ» թերթը տեղեկացրել է, որ Ռուսաստանի սպառողների շահերը պաշտպանող դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստան հայկական եւ ֆրանսիական կոնյակ, վիսկի, տեկիլա եւ այլ ոգելից խմիչքներ ներմուծող «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցչության լիցենզիան: Թերթի փոխանցմամբ՝ «Պեռնո Ռիկար»-ի ներկայացուցչությունը Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարն է եւ վերահսկում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 55%-ը: Հիշեցնենք, որ այս տարվա մարտից Ռուսաստանը դադարեցրել էր գինու ներկրումը Վրաստանից եւ Մոլդովայից: