Երեկ Մասիսի «Գոֆրոտարա» գործարանը, որը պատկանում էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, 376մլն դրամով (կամ 900 հազար ԱՄՆ դոլար) գնել է «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը: Գործարանը գտնվում է «Մասիս Տաբակ»-ի հարեւանությամբ՝ կողք կողքի: Նշենք, որ այս գործարանն արտադրում էր գոֆրոկարտոն, տարաներ եւ «Սանիտեքս» անձեռոցիկները: Այս գործարանով Հ. Վարդանյանը հետաքրքրված էր՝ հաշվի առնելով ծխախոտի եւ …
կարդալ ավելինՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա ասուլիսում նշեց, որ «դեռեւս պաշտոնական ոչինչ ասել չի կարող», թե 4 ընկերություններից որն է լինելու «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը: Սակայն, երբ լրագրողները նախարարին խնդրեցին որոշ տեղեկություններ տալ այդ ընկերությունների մասին, Կ. Ճշմարիտյանը սկսեց գովել ռուսական «Սիստեմա» (MTC) ընկերությանը: «Սիստեման» լուրջ ընկերություն է, եւ նրա մուտքը Հայաստան …
կարդալ ավելինՇուտով «CNN» հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի Հայաստանի գովազդային տեսահոլովակը, որտեղ կներկայացվի մասնավորապես Ծաղկաձորը: Այս մասին երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իսկ սա նշանակում է, որ ըստ մեր գերատեսչությունների, Հայաստանը շարունակում է «ծաղկել»: Ներկայացնելով այս տարվա հունվար-հունիս ամիսների հիմնական տնտեսական ցուցանիշները` նախարարը նշեց, որ արդյունաբերության ծավալների ոչ զգալի անկումը պայմանավորված …
կարդալ ավելինՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա ասուլիսում նշել է, որ Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) նոր գործարանի կառուցման համար ընկերությունը նոր տարածք է փնտրում Սեւանի ավազանից դուրս, քանի որ ՀՀ կառավարությունը, բնապահպանական խնդիրներից ելնելով, մերժել է Սեւանա լճից մոտ 30 կմ հեռավորության վրա գործարան կառուցելու ընկերության առաջարկը: Նախարարը հայտնել է նաեւ, որ …
կարդալ ավելինՀարկային տեսչությունը շարունակում է հաճելիորեն զարմացնել հասարակությանը: Այս շաբաթ երեք հետաքրքիր ցուցակ հրապարակվեց՝ 100 եւ ավելի աշխատողներ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների, սոցիալական ապահովագրության վճար մուծած 300 խոշոր կազմակերպությունների եւ 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը: Դրանց ուսումնասիրությունը բավական հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում: Առաջին հերթին պարզ է դառնում, թե սոցիալ-տնտեսական ցուցանիշներով որ ձեռնարկություններն են նշանակալի դեր գրավում երկրի …
կարդալ ավելինՕրերս ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանց մեջ ամենահետաքրքիրը Հայաստանում շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսն է, որը նշված ժամանակահատվածում աճել է 58,4%-ով: Ընդ որում՝ միայն հունիսին այդ ցուցանիշը մեծացել է մոտ 80%-ով: Իսկ այս ոլորտի նման ակտիվացումը որեւէ կերպ անդրադարձե՞լ է անշարժ գույքի …
կարդալ ավելին«Կոռուպցիայի դեմ պայքարն անցումային տնտեսությամբ երկրներում – Ո՞վ է հասել հաջողությունների եւ ինչո՞ւ» (ԿԴՊԱՏԵ 3) խորագրով ՀԲ-ի հաշվետվությունն ընկերությունների մակարդակով անդրադարձ է կատարել հարցումների միջոցով հավաքագրված տվյալներին եւ եզրակացրել, որ` «տարածաշրջանում կոռուպցիայի կրճատման ուղղությամբ ակնհայտ առաջընթաց է նկատվում»: Այնուամենայնիվ, ըստ ՀԲ-ի գնահատականի, Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում կոռուպցիան մնում է ավելի բարձր մակարդակի վրա, …
կարդալ ավելինՀՀ իշխանություններն, ի վերջո, բարեհաճեցին զբաղվել արդեն մի քանի օր մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետի փակման պատճառով այնտեղ հավաքված ՀՀ քաղաքացիների ճակատագրով: Իսկ Վերին Լարսում ավելի քան 100 հայ չի կարող հատել սահմանակետը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, նախօրեին ՀՀ Արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ …
կարդալ ավելինԱՎԾ-ն իր վերջին հրապարակումներում արձանագրել էր ադամանդագործության ծավալների նվազում: «Նոյյան տապանի» փոխանցմամբ՝ «DCA» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը հաղորդել է, որ ադամանդի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է միջազգային շուկայի ճգնաժամով: Նա նաեւ հույս է հայտնել, որ վերջինս ժամանակավոր բնույթ է կրում: Իսկ թե կոնկրետ որքանով են նվազել «Շողակնի» եւ «DCA»-ի արտադրության ծավալները, Գ. Աբրահամյանը …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) անցած շաբաթ հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները եւ արձանագրեց, որ 2006թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 11,8 տոկոս տնտեսական աճ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ն հունվար-ապրիլ ամիսներին չէր կարողացել տնտեսական աճը երկնիշ թվով գրանցել եւ ընդամենը 9,8 տոկոս էր հաջողացրել: Իսկ երկրորդ եռամսյակի երկնիշ …
կարդալ ավելին«Գինդ» շաբաթաթերթում կարելի է հանդիպել հետաքրքիր բովանդակությամբ տարբեր հայտարարությունների` «Կտրամադրեմ վարկ 6% տոկոսադրույքով` Երեւանում անշարժ գույքի գրավի դիմաց», «Անշարժ գույքի առկայության դեպքում համապատասխան պայմանների ապահովմամբ` կառաջարկվի բիզնես, հիփոթեքային եւ այլ վարկեր», «Անշարժ գույքի գրավի դիմաց տրվում է վարկ` մինչեւ 4,5 մլն դրամ, 6-8% տոկոսադրույքով»: Ֆիզիկական անձինք, օրինակ, 1,2 մլն դոլարի «երկարաժամկետ վարկեր» են առաջարկում նաեւ …
կարդալ ավելինԲաժնետոմսերի վաճառքի գործընթացին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ ռուսական ընկերությանը բաժին կհասնի «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի ցանցը, իսկ հայ-հնդկական կոնսորցիումը կտիրանա բջջային կապի ոլորտին: «Սիստեմա» ընկերությունն այդ մասին տեղեկությունը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել, սակայն նշել են, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան միայն օգոստոսի սկզբին: Ըստ comnews-ի, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթն անուղղակիորեն հրահրել է …
կարդալ ավելինԵրեւանի կոնյակի գործարանը երեկ ամփոփեց 2005-2006թթ. ֆինանսական տարվա արդյունքները: Ընկերության արտադրանքի հիմնական սպառման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Անցյալ տարի արտադրված 3,5 մլն լիտր կոնյակից 3,4 մլն-ը սպառվել է, որից 2,5 մլն լիտրը` միայն ՌԴ-ում: ԵԿԳ գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆի խոսքերով, գործարանը շարունակում է ակտիվացնել ուկրաինական եւ ղազախական շուկաները եւ, բացի այդ, անցյալ տարի առաջին …
կարդալ ավելինԼուրեր են շրջանառվում ինչ-որ գործարքի մասին, որի արդյունքում Հայաստանը Ռուսաստանին կտրամադրի «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը` «Մարս» գործարանի արժեթղթերի դիմաց: «Ռեգնումին» տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը Հայաստան կատարած այցի ժամանակ հաղորդել էր, որ ռուսական կողմը փորձում է օպտիմալ լուծում գտնել «Գույք-պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում ՀՀ-ի …
կարդալ ավելինՏարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 11,8%-ով, հունվար-հունիսի ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 809, 3 մլրդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նշված ժամանակահատվածում նվազել է 1%-ով, սակայն առանց ադամանդի արտադրության, արդյունաբերությունն աճել է 2,3%-ով: Ադամանդն այս անգամ եւս «աղավաղում» է վիճակագրական իրական ցուցանիշները: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7%-ով: Այս կիսամյակում, ինչպես եւ տարվա նախորդ …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 19-ին միաձայն որոշել է թույլատրել Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությանը` ցանցերի բաժնետոմսերի 100%-ը վաճառել ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի մեջ մտնող Ինտերէներգո ընկերությանը: ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանն «ԱՌԿԱ»-ին ասել է, թե ՀԷՑ-երի հետ կապված պայմանները չեն փոխվում, պարզապես մի ընկերությունից անցնում են այլ ընկերության: ՀԷՑ-երի նոր սեփականատեր` Ինտեր ՌԱՕ ԵԷՍ …
կարդալ ավելինՄեր երկրում ամենաանհեթեթ զբաղմունքը հավանաբար պաշտոնական փաստաթղթեր կամ գրություններ ընթերցելն է: Անցած շաբաթ, դեպքերի բերումով, ես կրկնակի տրվեցի այդ անիմաստ զբաղմունքին: Նախ` ընթերցեցի «ՀՀ օրենքը եկամտահարկի մասին»: Հետո ծանոթացա «2005 թ. հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե երեք մլն դրամ եւ ավելի եկամտահարկ վճարողների (հարկային գործակալների) ցանկին»: Ցանկն անստորագիր հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Այս …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է թույլատրել Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) սեփականատեր «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությանը ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերությանը: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ դրա հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: 2005թ. հունիսի 30-ին ՌԱՕ ԵԷՍ ընկերությունն իր ֆինանսական հաշվետվության մեջ նշել էր, որ 2 …
կարդալ ավելինՀՀ ԿԲ խորհուրդը հուլիսի 18-ի նիստում հավանություն է տվել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծերին, որոնք ուղարկվել են կառավարություն: ԿԲ-ն փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում»: ԿԲ խորհուրդը որոշել է «Զարգացման Հայկական բանկին» «Արմենիան Էքսպրես» արտասահմանյան …
կարդալ ավելինՖրանսիական դեղագործական «Sanofi Aventis» հայտնի ընկերությունը պատրաստվում է Հայաստանում փորձնական ծրագիր իրականացնել: Այդ մասին ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ընկերության փոխնախագահ Ռոբերտ Սեբագը: Նրա խոսքերով, այս ծրագիրը կդառնա պետության եւ մասնավոր ընկերության համագործակցության օրինակ: Իր հերթին, նախարարը նշել է, որ խոշոր ընկերության հետաքրքրվածությունը հուսադրում է, որ դեղագործության …
կարդալ ավելին