ՀՀ ԿԲ խորհուրդը հուլիսի 18-ի նիստում հավանություն է տվել «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծերին, որոնք ուղարկվել են կառավարություն: ԿԲ-ն փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում»: ԿԲ խորհուրդը որոշել է «Զարգացման Հայկական բանկին» «Արմենիան Էքսպրես» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել: