OTE հունական ընկերությունը գնային քաղաքականության մասին տեղեկություններ չներկայացնելու համար տուգանվել է 2,5 միլիոն եվրոյով: Ըստ «Ֆրանսպրես»-ի, Հունաստանի ազգային հեռահաղորդակցությունները կարգավորող EETT-ն պատժել է OTE-ին` 2006թ. գնային քաղաքականության մասին տեղեկություններ չներկայացնելու եւ 2005թ. նույն ցուցանիշների հրապարակումը հետաձգելու համար:
կարդալ ավելինՆերկայումս շատ է խոսվում բանկային համակարգի զարգացման, տնտեսության մեջ ավելի մեծ դերակատարություն ունենալու անհրաժեշտության մասին։ Խորհրդային տարիների ավանդները կորցնելուց, դրանից հետո տարբեր ֆինանսական բուրգերի («Մերկուրի էնթերփրայզ», «Ջեյ Էմ Զեթ» եւ այլն) եւ մասնավոր բանկերի սնանկացումից տուժած քաղաքացիներին ժամանակ էր պետք այս համակարգի նկատմամբ կրկին վստահություն ձեռք բերելու համար։ Թվում է՝ այդ հավատը կամաց-կամաց վերականգնվում է, …
կարդալ ավելինԴոլարի փոխարժեքի թեմային առնչվող վերջին հրապարակումներից հետո արձագանքներ եղան, որտեղ մեր ընթերցողներն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում իջնում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, այլեւ եվրոյի։ Կարծիքներ եղան, որ ԿԲ-ին քննադատել պետք չէ, քանի որ դրամով արտահայտված փոխարժեքը «քիչ թե շատ արտահայտում է դոլար-եվրո» փոխարժեքի հարաբերակցությունը։ Իրոք, եվրոյի փոխարժեքն իջել է, սակայն հասարակության …
կարդալ ավելինԱշնանը հայ խորհրդարանականները կշարունակեն քննարկել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» բառացիորեն չարչրկված օրինագիծը: Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած նախագիծն ԱԺ-ն առաջին անգամ չընդունեց, իսկ երկրորդ ընթերցմամբ «դակեց», ինչպես որակեցին որոշ ընդդիմադիր պատգամավորներ: Օրինագիծն ի սկզբանե նախատեսում էր հայտարարագրել ֆիզիկական անձանց այն եկամուտները, որոնք գերազանցում էին տարեկան 6 մլն դրամը: Այժմ այդ շեմը բարձրացվել է …
կարդալ ավելինՌուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է համատեղ ձեռնարկություններ ստեղծել Իրանի պետական ընկերությունների հետ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ Մոսկվայում հանդիպել է Իրանի նավթի փոխնախարար Մոհամադ Հադի Նեջադ-Հոսեյնյանի հետ եւ քննարկել գազն ու նավթն արդյունահանելու, տեղափոխելու եւ վաճառելու նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Ռուսաստանը սերտ տնտեսական …
կարդալ ավելինԱյդ ընկերություններն առայժմ երկուսն են՝ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» (ԳԳՄ): Նախ` Վ.Այվազյանը` որպես վերահսկող մարմնի ղեկավար հանդես եկավ հայտարարությամբ, թե այս ընկերությունները խախտել են իրենց իրավունքներն ու պարտականությունները: Իսկ ընկերություններն էլ դժգոհեցին, թե նախարարությունը տարաբնույթ նամակներով ու պահանջներով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում իրենց աշխատանքի համար: Բնապահպանության նախարարության վերջին նամակը, որը …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայությունը հրապարակել է այն 457 ընկերությունների ցանկը, որոնք 2005թ. հաշվետու տարին փակել են 1 մլն դրամ եւ ավելի վնասով։ Առաջին «պատվավոր» հորիզոնականը զբաղեցրել է «Երեւանի ջրմուղ-կոյուղին»՝ 17 մլրդ 256 մլն դրամ (մոտ 41 մլն դոլար) վնասով։ Հարկայինը, «ծույլիկների» ցուցակի հետ մեկտեղ, հրապարակել է նաեւ «գերազանցիկների»՝ 50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած ընկերությունների …
կարդալ ավելինԵրբ «ԱրմենՏելի»` հունական «OTE» ընկերությանը պատկանող 90% բաժնետոմսերի հայտատուների ցանկում հայտնվեցին 2 հայեր` «Սիլ Գրուպն»` ի դեմս Սուքիասյանների ընտանիքի, եւ ՀՀ նախկին վարչապետ, լոնդոնյան գործարար Արմեն Սարգսյանը, հասկանալի էր, որ նրանք քիչ հավանական գնորդներ էին: Անկախ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ ՀՀ ռազմավարական եւ ոչ մի ընկերություն հայի չի վաճառվել: «ԱրմենՏելն» էլ բացառություն չէր: …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին վերաբերող ուսումնասիրության մեջ Հայաստանի իշխանություններին ակնարկում է վերացնել Հարկային պետական ծառայությունն ու Մաքսային կոմիտեն` որպես առանձին կառույցներ, եւ դրանք «հանձնել» Ֆինանսների նախարարությանը: ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով` եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մարմինները բյուջեի առջեւ դրված իրենց պարտավորությունները կատարում են ճիշտ եւ ժամանակին` «Ուստի զարգացման այս փուլում մեկ այլ կառուցվածք ստեղծելիս …
կարդալ ավելինԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին «անարգանքի սյունին գամելուց հետո» «լողացող» դոլարը մի պահ ընդհատեց սուզվելը, գլուխը մի թեթեւ ջրից դուրս հանեց, համոզվեց, որ Տ. Սարգսյանը լա՜վ էլ տակից դուրս է գալիս, եւ հանգիստ սրտով շարունակեց իր ստորջրյա ճանապարհորդությունը` դեպի օվկիանոսի առեղծվածային խորքերը։ Իսկ ԿԲ ղեկավարը ոչ միայն իրեն ուղղված մեղադրանքների տակից է դուրս գալիս, …
կարդալ ավելինԸստ էության կարելի էր պատասխանել, որ ճշգրիտ գնահատել, այսպես թե այնպես, հնարավոր չէ՝ ստվերային մասը չափազանց մեծ է։ Բացի այդ, թեեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման նախագիծն արդեն անցել է երկրորդ ընթերցմամբ, սակայն անգամ դրա ընդունումից հետո դժվար կլինի պատկերացում կազմել մարդկանց իրական ունեցվածքի մասին։ Շատերը կարող են չհամաձայնել՝ նշելով, որ Ռուսաստանում այս առումով …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) «Աճ եւ աղքատության կրճատում Հայաստանում» վերնագրով 2006թ. իր զեկույցում բավական հետաքրքիր «առաջարկություն» է արել: ԱՄՀ-ն, որի հետ Հայաստանի իշխանությունները հաշվի են նստում, նպատակահարմար է գտնում, որ ՀՀ երկու հարկային գործակալությունները՝ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) եւ Մաքսային կոմիտեն «գտնվեն Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության ներքո»: Միջազգային կազմակերպությունը փորձում է իր …
կարդալ ավելինՄոտ մեկ շաբաթ առաջ տված ասուլիսում Վարդան Այվազյանը բավականին խիստ էր արտահայտվել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) եւ «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեության մասին: Նախարար Այվազյանը ԱՈԱՁ-ին մեղադրել էր 1 տոննա ոսկի թաքցնելու, բնաօգտագործման վճարումները չկատարելու, արտահոսքերում նորմայից բարձր ցիանի պարունակության եւ այլ բացթողումների մեջ: Խիստ էր նաեւ «Գլոբալ Գոլդի» հասցեին արտահայտած դիրքորոշումը. նախարարի ասելով՝ ընկերությունը …
կարդալ ավելինՎրաստանի շուկան հեղեղված է հայկական հավկիթներով: «Կովկազպրեսի» փոխանցմամբ՝ տեղական արտադրողը սնանկացել է, քանի որ վրացական իշխանությունները նրանց չեն փոխհատուցել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Վրաստանում թռչնագրիպի պատճառած վնասի դիմաց: Գործակալությունը նշում է, որ Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի (6,25 միլիոն դոլար) շնորհիվ, պաշտպանել է երկրի ձվարտադրողներին՝ նրանց փոխհատուցումներ վճարելով:
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց պաշտոնական թիվը. հունվար-մայիս ամիսների տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.5%։ Ավելի վաղ ԱՎԾ-ն հրապարակել էր նաեւ սպառողական գների ինդեքսի ցուցանիշը (գնաճը), որը նախորդ տարվա համեմատ կազմել է 5.7%։ Ի դեպ, ապրիլ ամսից գնաճի հաշվարկման համար օգտագործվող 400 անուն ապրանք ծառայություններին ավելացել է եւս 70-ը, որոնց թվում …
կարդալ ավելինԱրդեն երրորդ օրն է` Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել։ Դրանից մի քանի օր առաջ մեր տնտեսությունը մի երկու օր անկում ապրեց։ Դրամի փոխարժեքի տատանումները որեւէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, որովհետեւ ԿԲ նախագահը դրամի արժեւորումը հենց Հայաստանի տնտեսական աճով է բացատրում։ Եվ ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը մի երկու օր ինտենսիվ աճում է, հետո մի …
կարդալ ավելինՀնարավոր է՝ մինչեւ տարեվերջ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը գերազանցի 350.000-ը: Այսպիսին է ոլորտի պատասխանատուների կանխատեսումը: Ու թեեւ 2005թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների ընդամենը 16%-ն է հանգրվանել հայաստանյան հյուրանոցներում, այնուամենայնիվ, հյուրանոցային բիզնեսը մեր երկրում բավական շահութաբեր է: Նշվածի ամենավառ ապացույցը հյուրանոցների թվի շարունակական աճն է: Ընդ որում, հետաքրքիր է, որ հյուրանոցներ են կառուցում ոչ միայն Երեւանում, այլեւ` …
կարդալ ավելինՔաղաքներում ամռանը ժամանակը դանդաղ է հոսում։ Նեգրական բլյուզից կամ սպիլիչուելից դանդաղ։ Գյուղերում հեշտ է։ Գյուղացին զբաղմունք ունի` այգի ու բանջարանոց է ջրում, խնամում, բերք հավաքում։ Քաղաքում (հատկապես մայրաքաղաքում) զբաղմունք չկա։ Տեսարան էլ չկա։ Բառի բոլոր իմաստներով։ Պատուհանների տակ կառուցված (կամ կառուցվող) հերթական անհեթեթ բարձրահարկը փակել է դեպի լյառն Մասիս բացվող տեսարանը։ Ազգային ժողովն էլ ավարտել …
կարդալ ավելինՍակայն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախնական տվյալների, միայն մայիսին տնտեսության ցատկը եղել է 33%: Այս ցուցանիշը նախանձ կառաջացներ նույնիսկ Չինաստանի մոտ, որն աշխարհին հայտնի է իր իրական տնտեսական վերելքի արագությամբ: Մայիսի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը կազմել է 566,6 մլրդ դրամ: Դժվար չէր կռահել, որ 1 ամսում 33%-անոց տնտեսական աճը պարտական է շինարարության ոլորտին, հատկապես` …
կարդալ ավելին«Արմինֆոյի» հաղորդմամբ, Ազգային վիճակագրական ծառայությունը հունվար-մայիս ամիսների համար արձանագրել է ՀՆԱ-ի 10,5%-անոց աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այն ընթերցողներին, որոնց չոր թվային տվյալները չեն հետաքրքրում, ցանկանում ենք տեղեկացնել, որ դրանց կանդրադառնանք շատ հակիրճ, որից հետո կանցնենք ավելի հետաքրքիր թեմայի։ Տնտեսական աճի ցուցանիշին չենք անդրադառնա. այն ինչ-որ առումով սպասելի էր։ Փոխարենը կխոսենք մեկ այլ տնտեսական …
կարդալ ավելին