Տնտեսություն

Մի աչքով ե՞ք նայում

21.06.2006

«14%-անոց տնտեսական աճը կարելի է համարել իրականանալի, երբ երկիրը գտնվում է վերականգնման փուլում։ Սակայն ապագայում դուք պետք է համակերպվեք ավելի ցածր տեմպեր ունենալու հետ, թեեւ տպավորիչ աճի պոտենցիալ դեռ կա»,- կիրակի օրը ԱՄՀ-ի Հոլանդական խմբի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հոլանդիայի ֆինանսների նախարար Գերիտ Զալմը։ Վերջինս առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն, ըստ …

կարդալ ավելին

Վագրին հանգիստ է պետք

21.06.2006

Ինչպես նշեց Հոլանդիայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Գերիտ Զալմը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ-ի ռազմավարությանը, հարկաբյուջետային հնարավորություններին, անցումային շրջանում գտնվող երկրների հիմնախնդիրներին, արտադրողականության բարձրացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նշենք, որ, այսպես կոչված, Հոլանդական խմբում, ընդգրկված են 12 պետություններ՝ Հայաստանը, Հոլանդիան, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Իսրայելը, Խորվաթիան, Կիպրոսը, Մակեդոնիան, Մոլդովան, Վրաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան։ Այս երկրների բնակչությունը կազմում …

կարդալ ավելին

Չե՞ն ճնշում

18.06.2006

Երեկ ԱԺ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած լսումների ժամանակ Տիգրան Թորոսյանը նշեց, թե կարծիք կա, որ միջազգային կազմակերպությունները ճնշում են գործադրում անցումային շրջանում գտնվող պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի վրա։ «Չեն ճնշում, այլ առաջարկում են»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե որոշ դեպքերում քաղաքական գործիչներն իրենց սխալների համար մեղքը գցում են միջազգային կազմակերպությունների վրա։ Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց. …

կարդալ ավելին

Միավորել, հետո մասնավորեցնել

18.06.2006

Երեկ կառավարության նիստում որոշվել է ՀՀ 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 230 մլն 965.1 հազար դրամ հատկացնել: Նիստում որոշվել է նաեւ հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» եւ «Սեւան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները միացման ձեւով վերակազմակերպել՝ դրանք միացնելով «ՀայԳազարդ» ՓԲԸ-ին: Հանձնարարվել է նաեւ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «ՀայԳազարդ» ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթ եւ …

կարդալ ավելին

Դրախտի եւ դժոխքի արանքում

18.06.2006

Ակցիան սկսվել էր դեռ չորեքշաբթի օրը, երբ Կենտրոնական բանկի շենքում ԱՄՀ-ն իր հայաստանյան գործունեությանը նվիրված սեմինար էր կազմակերպել։ Երեկ նույն թեմայով լսումներ էին կազմակերպվել նաեւ Ազգային ժողովում։ Գլխավոր զեկուցողը՝ ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի տեղակալ Ջուլիանո Բերենգոն նշեց, որ ԱՄՀ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը սկսվել է դեռ 1992 թվականից, եւ Հայաստանի տնտեսական …

կարդալ ավելին

Կարեւորը՝ երկնիշ լինի

16.06.2006

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկում կազմակերպված սեմինարի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն փորձում էր ապացուցել, որ դոլարի արժեզրկումը պայմանավորված է զուտ շուկայական գործոններով, եւ որ այդ պրոցեսն այնքան բացասական չէ, որքան փորձում են ներկայացնել։ Իսկ ներկաներից մեկի այն դիտարկմանը, թե վերջին ամիսների ընթացքում, դրամի արժեւորմանը զուգահեռ, արդյունաբերությունն անկում է ապրել, Ջեյմս Մաքյուն …

կարդալ ավելին

Հայ-հնդկական կենացները խոստանում են քաղցրանալ

16.06.2006

Ինչպես գիտեք` 1998թ. ստեղծվեց Սոդքի հանքերի արդյունահանման համատեղ ձեռնարկություն՝ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ), որի 50 տոկոսի բաժնետերը հնդկական «Սթերլայթ Գօլդ Լիմիթեդ» ընկերությունն էր, իսկ մյուս 50 տոկոսը տնօրինում էր ՀՀ կառավարությունն` ի դեմս «Հայոսկի» պետական ձեռնարկության: Համատեղ ձեռնարկությունն ուներ իր 22 մլն դոլար կանոնադիր կապիտալը, որտեղ երկու կողմերի ներդրումը բնականաբար հավասար էր 11-ական մլն …

կարդալ ավելին

Կանանց քաղաքը

16.06.2006

«Սկսվեց մեր ամիսը,- ասաց գործընկերուհիս,- այլեւս ազատ ենք կենցաղային հոգսերից, եւ քաղաքն էլ մերն է»: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկն էր ոգեւորել նրան: Կանայք ուղիղ մեկ ամիս ազատ են իրենց ամուսնու, ընկերոջ, հոր, եղբոր խնամք-հոգսերից: Որեւէ մեկի համար անհանգստանալ պետք չէ` տղամարդիկ, եթե տանը չեն, ապա որեւէ տեղ ընկերովի ֆուտբոլ են նայում: Տղամարդիկ նույնիսկ սնվելու հարցն …

կարդալ ավելին

Դրամոֆոբիա

16.06.2006

Այս խոսքերի հեղինակը ոչ թե լրագրող է, որին կարող են քննադատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար, այլ հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալենը։ Եվ այսպիսի միտք նա արտահայտել է դոլարիզացված, զարգացող երկրների արժույթի շուկայի համար։ Մորիս Ալենին մենք դեռ մեկ անգամ էլ հղում կկատարենք, սակայն նախեւառաջ անդրադառնանք հայ եւ հայաստանաբնակ տնտեսագետներին, ովքեր իրենց ամենեւին էլ …

կարդալ ավելին

Օսիպյանը նոր աշխատանքի կանցնի

13.06.2006

Շաբաթ օրն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։ Բանկի լրատվական ծառայությունից հաստատեցին Ա. Օսիպյանի՝ աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվելու մասին լուրը։ «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ է նշանակվել Ա. Օսիպյանի առաջին տեղակալը` Դավիթ Սուքիասյանը, որն ըստ բանկի լրատվական ծառայության` ոչ մի ազգակցական կապ չունի բանկի հիմնական բաժնետեր Սուքիասյանների ընտանիքի հետ։ …

կարդալ ավելին

Ներդրել է մոտ 260 մլն դոլար

13.06.2006

Երեկ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ)՝ մագիստրոսի աստիճան ստացած 18 եւ բակալավրիատի 36 ուսանողներ ավարտեցին «Սինոփսիսի» հայկական կրթական կենտրոնի երկամյա ծրագիրը: Սա մագիստրոսի աստիճան ստացած ուսանողների երկրորդ ավարտական խումբն է, որը մասնագիտացել է շատ ավելի մեծ չափի ինտեգրացում ունեցող համակարգերի նախագծման ոլորտում (VLSI Design), իսկ բակալավրի աստիճան ստացած ուսանողների 4-րդ ավարտական խումբն է: «Սինոփսիսի» ղեկավարության հավաստմամբ, այս ծրագրի …

կարդալ ավելին

Բարձր դիվիդենտներ

12.06.2006

«Հայէկոնոմբանկի» ընդհանուր ակտիվները 2005թ. աճել են 31,6%-ով` կազմելով մոտ 31,5 մլրդ դրամ: Այս մասին բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Բանկի բաժնետերերի թիվը մոտ 1.500 է, բաժնետոմսի անվանական արժեքը` 2.500 դրամ, իրական արժեքը` 6.500 դրամ: «Հայէկոնոմբանկի» դիվիդենտների տարեկան տոկոսադրույքը 2005թ. կազմել է 11%: «Դա բավական բարձր ցուցանիշ է` հաշվի …

կարդալ ավելին

Ինքնաբացահայտում

12.06.2006

ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երեկ քննարկում էր կառավարության առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է բուժական նպատակով հանքային ջրերի օգտագործման համար սահմանված տարեկան 5 մլն դրամ պետական տուրքը դարձնել 500.000 դրամ: «Ի՞նչ է, դնենք հանքային ջրերի շահագործումը ձրի՞ սարքենք»,- դժգոհեց ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանը: Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հերմինե Նաղդալյանը քննարկումը տեղափոխեց անձնական ոլորտ՝ ասելով. …

կարդալ ավելին

Նորից դոլարի մասին

12.06.2006

Դոլարի մասին մարդ արդեն վախենում էլ է գրի։ Առավոտյան աշխատանքի գալիս տեսնում ես, որ դոլարի գինը նորից իջել է, գալիս ես, այդ մասին գրում ես։ Տուն վերադառնալիս նկատում ես, որ «կանաչը» մի քանի դրամով էլ է իջել, իսկ հաջորդ օրն աշխատանքի գալիս՝ էլի մի քանի դրամ։ Եվ ընդամենը մի քանի ժամ առաջ թերթում նշված թիվն …

կարդալ ավելին

Ա՜յ քեզ քննարկում

12.06.2006

Երեկ ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն էր: Թեեւ հանձնաժողովը վերոնշյալ նախագիծը հավանության արժանացրեց, այնուամենայնիվ, որոշ պատգամավորներ ինչ-որ բանից դժգոհ էին: 1997թ. ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի …

կարդալ ավելին

Եկավ, համոզեց, գնաց

12.06.2006

Հիշեցնենք, որ կառավարության այս օրինագիծն առաջարկում է 2007թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրել ֆիզիկական անձանց` ամսական 500.000 դրամը գերազանցող եկամուտները: Այս օրինագիծը միանշանակ դուր չի գալիս պատգամավորներին: Սակայն հետաքրքիր է, որ նրանք միանշանակ պատասխան չեն տալիս, թե որո՞նք են դրա հիմնական թերությունները: «Դեմ եք քվեարկել, ասեք` ինչո՞ւ»,- հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հարցրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ …

կարդալ ավելին

Հիմա էլ սերմերի շուկա՞ն են մոնոպոլիզացնում

12.06.2006

Երբ առաջին բերքահավաքը սկսվում է, եւ սննդամթերքի շուկայում հայտնվում են առաջին վարունգը, պոմիդորն ու ելակը, սկսվում են նաեւ դժգոհությունները բուսական սննդամթերքի որակի նկատմամբ: «Շուկա անող» մեր տնային տնտեսուհիները, մանավանդ` տարեց կանայք, առեւտուր անելիս անընդհատ փնթփնթում են, թե չկա պոմիդորի ու ելակի առաջվա համը: Ինչքան էլ վաճառողը համոզի, թե իր ապրանքը լավն է ու որակով, միեւնույն …

կարդալ ավելին

Կավարտվի մոտ 1 ամսից

09.06.2006

Մոտ մեկ ամիս անց «Զվարթնոց» օդանավակայանը կվերսկսի չվերթերի սովորական ռեժիմը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ թռիչքուղու նորոգման պատճառով օդանավակայանն ապրիլից չվերթեր էր իրականացնում միայն գիշերային ժամերին: Հունիսի 30-ին թռիչքուղու նորոգումը կավարտվի, եւ կվերականգնվի չվերթերի ժամանակացույցը: «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի …

կարդալ ավելին

Ապակե գազանանոց

09.06.2006

Կառավարությունը, հայտնի բան է, ռազմի կածան է դուրս եկել։ Պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ճիշտ է, անարգանքի սյունին դեռեւս ոչ մի կաշառակեր չի գամվելու. բոլոր չինովնիկների գանգամաշկը տեղում է։ Բայց կառավարությունը համառորեն շարունակում է իր պայքարը։ Անգամ օգտվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իր իրավունքից։ Մի շաբաթ առաջ կառավարությունն օրենքի նախագիծ էր բերել հասցրել Ազգային ժողովի …

կարդալ ավելին

Բացահայտվեցին «ջրի մարդիկ»

09.06.2006

Հայաստանի բնակավայրերը խմելու ջրով ապահովող ընկերությունները ջրի 1 խմ-ի դիմաց գանձում են տարբեր սակագներ: Օրինակ, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, որը մատակարարում է 43 համայնք, 1 խմ-ն վաճառում է 80 դրամով, «Շիրակ ջրմուղ-կոյուղին»` 76 դրամ 98 լումայով, «Լոռի ջրմուղ-կոյուղին»՝ 91 դրամ 48 լումայով, իսկ «Նոր ակունքը»՝ 120 դրամ 61 լումայով: Ջրային տնտեսությունը շահագործող ընկերությունների ներկայացուցիչները երեկ այդպես …

կարդալ ավելին