Միավորել, հետո մասնավորեցնել

18/06/2006

Երեկ կառավարության նիստում որոշվել է ՀՀ 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 230 մլն 965.1 հազար դրամ հատկացնել: Նիստում որոշվել է նաեւ հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» եւ «Սեւան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները միացման ձեւով վերակազմակերպել՝ դրանք միացնելով «ՀայԳազարդ» ՓԲԸ-ին: Հանձնարարվել է նաեւ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «ՀայԳազարդ» ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթ եւ կառավարություն ներկայացնել նշված ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: