Տնտեսություն

Մոնոպոլիստ «Հայփոստը»

09.06.2006

Փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիա է ստացել 7 տնտեսվարող սուբյեկտ: ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է «Հայփոստին» տալ փոստային կապի ազգային օպերատորի իրավունքը, որը լիազորված է մատուցել փոստային կապի ունիվերսալ ծառայություններ: «Հայփոստն» իրականացնելու է նաեւ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, ինչպես նաեւ` ներպետական նամակագրական թղթակցության ծառայությունները: Վերջինիս մասով «Հայփոստը» մրցակից չունի եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող: …

կարդալ ավելին

Տանում են, տանում

07.06.2006

Մենք արդեն անդրադարձել էինք, որ «ԱրմենՏելի» գնորդը լինելու է ռուսաստանյան օպերատորներից որեւէ մեկը: Հավանական էինք համարել նաեւ «MTC»-ի մուտքը Հայաստան, քանզի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն այդ ընկերությանը 112 մլն դոլարի վարկ էր տրամադրել` ՌԴ-ում եւ ԱՊՀ որոշ երկրներում ցանցն ընդլայնելու համար: Երեկ «MTC»-ի հիմնական բաժնետեր «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն «Առկային» հաղորդել է, որ …

կարդալ ավելին

Առաջին նավթատարը

07.06.2006

Ադրբեջանական նավթով բեռնված 1-ին նավթատար նավը Ջեյհան նավահանգստից դուրս է եկել հունիսի 4-ին: «HaberTurk»-ի եթերում այդ մասին հայտնել է «BOTA BTC» ընկերության ծրագրային տնօրենի տեղակալ Հեքմեն Չելագոլին: «The British Hawtharne» նավթատարի բեռնումը սկսվել է հունիսի 2-ին: Նավթատարը բրիտանական ծովագնաց «Catoni» ընկերության սեփականությունն է: Բեռնումը տեղի է ունենում փակ ռեժիմով, հատուկ սարքերի շնորհիվ, իսկ նավթատարը, որ …

կարդալ ավելին

Լավ պրծանք

07.06.2006

Երեկ միջազգային «Fitch» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին տրվել է «BB-» վարկանիշը: Վերջինս, ըստ գործակալության սանդղակի, նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է «խոցելի» կատեգորիայում եւ օժտված է «չափավոր ցածր ֆինանսական կայունությամբ»: «Fitch»-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ չնայած Հայաստանի տնտեսական աճին` 2005թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 1500 դոլար, այն դեպքում, երբ «BB» …

կարդալ ավելին

Դոլար ենք նվաստացնում…

07.06.2006

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի խոսքերով, վերջին 2 տարվա ընթացքում դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ վկայում է մեր երկրի տնտեսությունն ամրապնդման մասին։ Պրն Ռոբինսոնը խոստովանել է, որ իրենք վախ ունեին, թե դրամի արժեւորման միտումները կարող են բացասաբար անդրադառնալ հայրենական արտադրության ապրանքների մրցունակության վրա։ «Սակայն մեր գնահատականներով, հայկական ապրանքները շարունակում են մնալ մրցունակ»,- ասել է նա։ …

կարդալ ավելին

Արգելք չի՞ լինի

07.06.2006

Ռուսաստանը հակառուսական դրսեւորումների համար Վրաստանին անընդհատ պատժում է: Եվ այդ նպատակով, ինչքան հնարավոր է, օգտագործում է Հայաստանին: Մարտի 21-ին Ռուսաստանի Անասնաբուժության եւ ֆիտոսանիտարական ծառայության պետի հրամանով արգելվել էր բուսական ծագում ունեցող մթերքների ներմուծումը Վրաստանի տարածքով՝ պատճառաբանությամբ, թե իբր կեղծ սերտիֆիկատներ են հայտնաբերել, որոնցով փորձել են բուսական ծագում ունեցող անհայտ ծագման ապրանքները Հայաստանի բուսական ծագում ունեցող …

կարդալ ավելին

Մութ ծրագիր

07.06.2006

Անցած շաբաթ տեղեկատվություն հրապարակվեց, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը պատրաստվում է մտնել գունավոր մետաղների հայկական շուկա, եւ ներդրումներ կատարել հայկական «Steriel Gold»-ում՝ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» (ԱՈԱՁ): Հիշեցնենք, որ 1998թ. հնդկական մի ընկերություն գնեց Արարատի ոսկու հանքերի 50 տոկոսը, եւ ստեղծվեց «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն՝ «Հայոսկի» պետական ձեռնարկության» եւ «First Dynasty Mines Armenia» (FDMA) ընկերության …

կարդալ ավելին

Հնդիկներին գրավեց մեր ոսկին

04.06.2006

«PanArmeniant» կայքը, վկայակոչելով հնդկական «Economic Times»-ին, հաղորդում է, որ հնդկական «Vedanta Resources» ընկերությունը պատրաստվում է դուրս գալ գունավոր մետաղների հայկական շուկա: Հիշեցնենք, որ ընկերությունը Հնդկաստանում գունավոր մետաղների արդյունաբերման առաջատարն է: «Vedanta Resources»-ի շահագրգռվածությունը պայմանավորված է ոսկու գնի անհամեմատելի աճով: Ընկերությունը պատրաստվում է ներդրումներ կատարել հայկական «Sterlite Gold»-ում: Նախագծի ընդլայնման համար հարկավոր է 70-80 մլն դոլար: …

կարդալ ավելին

Բանկիրների հանդիպումը

04.06.2006

ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 1-2-ին մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած «Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Հարավային Կովկասը 21-րդ դարում» խորագրով համաժողովին: Այցի ընթացքում Տ. Սարգսյանն առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեի հետ: Կողմերը քննարկել են 2 երկրների հարաբերությունները ֆինանսաբանկային ոլորտում, ինչպես նաեւ` տարածաշրջանի տնտեսական իրավիճակը:

կարդալ ավելին

Կշահի՞ մասնավոր հատվածը

04.06.2006

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է աշխարհահռչակ մաթեմատիկոս, պրոֆեսոր Սեյմուր Փափերթի գլխավորած պատվիրակությանը: Գիտնականը նպատակ ունի այս այցի ընթացքում քննարկել իր ղեկավարած «Մեդիա լաբորատորիայի» հնարավոր մասնակցությունը մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դպրոցի ստեղծման ծրագրին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ուսումնական նոր մեթոդների ներդրման հնարավորությունը: Ա. Մարգարյանը ներկայացրել է ՀՀ-ում դպրոցները համակարգիչներով ապահովելու, կրթական համակարգում բարձր …

կարդալ ավելին

Ծխածածկույթի քողի ներքո

03.06.2006

Ազգային ժողովի նախկին նախագահի հրաժարականի շուրջ ծագած կիսաքաղաքական ու կիսագողական հարայ-հրոցը ստվերեց այդ հիմնարկության անմիջական գործունեությունը։ Մինչդեռ հենց այդ ընթացքում խորհրդարան ներկայացված եւ արդեն ընդունված օրենսդրական մի նախաձեռնություն արժանի էր հասարակական ուշադրության։ Խոսքն ակցիզային հարկի մասնավոր մի դրույքաչափի մասին է։ ԱԺ ՄԱԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ նվազեցրեց ներկրվող սիգարների ակցիզային հարկի դրույքաչափը։ Տրամաբանություն կարծես կա` 500 …

կարդալ ավելին

Ավտոշուկայում տեղաշարժեր են սպասվում

03.06.2006

Այսպես, 2006թ. հուլիսի 1-ից արգելվել է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ չունեցող ավտոմեքենաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Չեզոքացուցիչը մեքենա վարողների շրջանում առավելապես հայտնի է «կատալիզատոր» անունով։ Պարզ է, որ որոշումն ընդունվել է բնապահպանական նպատակներով։ Սակայն իրո՞ք Հայաստանում այժմ այդ որոշման ընդունումն արդարացված է։ Մինչ առաջ անցնելը՝ նշենք մի քանի փաստ։ Արտասահմանյան մակնիշի գրեթե բոլոր մեքենաները զինված են այդ …

կարդալ ավելին

Բանկերին դրամ է պետք

03.06.2006

Դրամային ավանդների տոկոսադրույքները մինչեւ 1%-ով բարձր են արտարժութայիններից: Եթե դա լիներ ԿԲ-ի կամ օրենսդրության պահանջներից մեկը, հասկանալի կլիներ, բայց բանկերն ինչո՞ւ են շահագրգռված հայկական դրամ ներգրավել: Մասնագետների կարծիքով, դա հենց ԿԲ-ի անուղղակի պահանջն է: Խոսքը վերաբերում է արտարժույթի տնօրինման նորմատիվին: Վերջինս բանկերից պահանջում է արտարժութային դեպոզիտների ու վարկերի հարաբերակցությունը պահել որոշակի սահմաններում: Այսինքն, բանկը չի …

կարդալ ավելին

Երկնիշ տնտեսական աճի ճանապարհով

03.06.2006

Սկսենք ամենակարեւոր՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշից։ 2006թ. հունվար-ապրիլի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.8%-ով եւ կազմում է 395 մլրդ դրամ։ Ինչպես ասում են՝ մի «չըրթ» է մնում, որ ապահովենք երկնիշ տնտեսական աճը։ Համեմատության համար նշենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի աճը կազմել էր 8%։ Ըստ ցուցանիշների՝ տնտեսական աճի տեմպերը գնալով մեծանում են. եթե …

կարդալ ավելին

«Ռոսիայի» հարցն էլ լուծեցին

31.05.2006

Սակայն այս անգամ ոչ թե ռուսների փողերով, այլ Սուքիասյանների ընտանիքի: «Սիլ» կոնցեռնը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ 10 տարվա երկարաժամկետ վարկի պայմանագիր կնքեց, որի նպատակն «Այրարատ» կինոթատրոնի վերաբացումն է: Կոնցեռնի գործադիր տնօրեն Արման Զարգարյանի խոսքերով, կինոթատրոնի եւ դրա հարակից տարածքում կառուցվելու է «տարածաշրջանում նախադեպը չունեցող զվարճանքների կոմպլեքս»: Ֆինանսավորման համար անհրաժեշտ է ավելի քան 12 մլն …

կարդալ ավելին

«Մասնատե՞լ» ԿԲ-ն

31.05.2006

Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի կարծիքով, Կենտրոնական բանկի իրավասությունները պետք է բաժանվեն վերահսկող ու էմիսիոն մարմինների եւ կարգավորող մարմնի այն հատվածի միջեւ, որը զբաղվում է կարգավորող գործառույթներով` լիցենզավորմամբ, արժութային կարգավորմամբ եւ այլն: Ըստ նրա, հակառակ դեպքում պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, քանզի նույն կառույցը եւ՛ արժույթ է թողարկում, եւ՛ բաց շուկայական գործառնություններ է իրականացնում, եւ՛ …

կարդալ ավելին

Միլիոններն եկան

31.05.2006

Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) Հայէկոնոմբանկի (ՀԷԲ) հետ մայիսի 29-ին Առեւտրի խթանման ծրագրի վերաբերյալ պայմանագիր կնքեց: Ծրագիրն իրականացվելու է մինչեւ 1 տարի ժամկետով եւ մինչեւ 1 մլն դոլարի սահմաններում: Կողմերի հավաստմամբ, այն կխթանի Հայաստանի ներմուծումն ու արտահանումը՝ գործարարներին հնարավորություն տալով օգտվել ակրեդիտիվներից եւ երաշխիքներից՝ որպես ֆինանսական գործիքներ: ՀԷԲ-ը եւ ՄՖԿ-ն ստորագրեցին …

կարդալ ավելին

«Բանկերին ռեսուրս տվեք, եւ նրանք կվարկավորեն»

31.05.2006

– Ո՞րն է Ասոցիացիայի նպատակը, եւ ինչի՞ է այն հասել 1991թ. իր ստեղծումից ի վեր: – ՌԲԱ-ի նպատակը բանկերի շահերի պաշտպանությունն է, բանկային համակարգի զարգացմանը նպաստող օրենսդրական եւ նորմատիվ ակտերի բարելավումը: Որպես կանոն, այդ ակտերի նախաձեռնողները ԿԲ-ն, կարգավորող այլ մարմիններն ու գործադիր իշխանություններն են: Նրանք գործում են օրենսդիրների միջոցով: Բայց, սովորաբար, պետական մարմինների հայացքները տարբերվում …

կարդալ ավելին

Հիմնավոր հիմքեր չի տեսնում

30.05.2006

Վերջին օրերին Հայաստանի հասարակությանը հուզող ամենակարեւոր երեւույթներից մեկը դոլարի կտրուկ արժեզրկումն էր: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի կարծիքով, ՀՀ ԿԲ-ն այս առումով վարում է ճիշտ քաղաքականություն, քանզի գների կայունության ապահովումը միշտ պետք է լինի ԿԲ-ի գերնպատակը: Բայց թե որտեղից են «գալիս» դոլարի նման ծավալները` մտածելու տեղիք է տալիս: «Ես …

կարդալ ավելին

Սիգարի «հրատապ» խնդիրը

30.05.2006

ԱԺ-ում հազվադեպ է ընդունվում այնպիսի օրենք, որով նախատեսվում է հարկային կամ մաքսային դրույքաչափերի նվազում։ Կոնկրետ այս նախագծով առաջարկվում է սիգարների ներմուծման համար սահմանված 1 մլն 500 հազար դրամը (1000 հատի հաշվով) նվազեցնել մոտ 3 անգամ։ Տվյալ դեպքում օրենքի փոփոխության ընդունումը քննադատության ենթարկվեց նաեւ այն պատճառով, որ նախագծի հեղինակը ՄԱԿ խմբակցության պատգամավոր Մնացական Պետրոսյանն էր։ Սիգարի …

կարդալ ավելին