Մի քանի օրում Հայաստանում դոլարի գինը նվազեց մոտ 20 դրամով: Դա մեծ հարված էր բնակչության այն ստվար հատվածին, ովքեր ստանում են դոլարային եկամուտներ: Այս օրերին հասարակությանն ամենահուզող եւ հրատապ խնդիրներից մեկը դարձավ տարբեր մարդկանց ու քաղաքական ուժերի քննադատության թիրախ: Յուրաքանչյուրն իր սուբյեկտիվ մեկնաբանությունն է տալիս, իսկ Կենտրոնական բանկը (ԿԲ) լուռ հետեւում է այդ քաոսին: Ովքե՞ր …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի արտարժույթի որոշ փոխանակման կետերում 1 դոլարի դիմաց առաջարկում էին ընդամենը 427 դրամ: Եվ ընդհանրապես, վերջին օրերին ժամ առ ժամ արժութային փոխարժեքն անկում է ապրում: Եթե երեւույթը սոցիալական ծանր հետեւանք է թողնում հասարակության ստվար զանգվածի մոտ, ապա բիզնեսով զբաղվող ԱԺ պատգամավորները դրան կատակով են մոտենում: «Երեւանի ՈՒԱԶ» ՓԲԸ նախագահ, այլեւս նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Գաբրիելյանը …
կարդալ ավելինՄաքսային պետական կոմիտեն լրատվամիջոցներից մեկին պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել 2004-2005թթ. եւ 2006թ. առաջին 4 ամիսներին Հայաստան ներմուծված բջջային հեռախոսների քանակի մասին: Սակայն, այդ ցուցակն ավելի շուտ վկայում է այս ոլորտի ստվերայնության շատ բարձր մակարդակի մասին: Այսպիսով, 2004թ. պաշտոնապես Հայաստան է ներկրվել 272 բջջային հեռախոս, 2005թ.` 8439, իսկ 2006թ. առաջին 4 ամիսներին` 2467: Այսինքն, վերջին 3 …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովը 77 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ եւ ՀՀ Կառավարությունների միջեւ կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կառավարությունը ՀՀ-ին է տրամադրել շուրջ 235 մլն դոլար:
կարդալ ավելինԺողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է։ Պատճառը, հավանաբար, 2001թ. մարդահամարն էր։ Նախ` մարդահամարի տվյալները հրապարակվեցին բավական ուշ` 2003թ.։ Անցած ժամանակի պատճառով մարդահամարի ամփոփ տվյալների նկատմամբ սպասումն ու հետաքրքրությունը մարել էր։ Սրան գումարած` փորձագետներից ոմանք կասկածելի համարեցին երկրի բնակչության 3 մլն-անոց ցուցանիշը։ Եվ ահա վերջապես Վիճակագրության ազգային ծառայությունը ժողովրդագրության մասին նոր ժողովածու հրապարակեց։ Բնականաբար` …
կարդալ ավելինԱպրիլ ամսվա սպառողական գների ինդեքսին (գնաճին) վերաբերող ուսումնասիրության մեջ առայժմ զարմանալի ոչինչ չկա, բայց համոզված ենք, որ դեռ կլինի… Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006թ. ապրիլ ամսվա գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,3%։ 2005թ. համեմատ այս տարվա առաջին 4 ամիսներից հետո գները բարձրացել են 3,2%-ով։ Ամենից շատ աճել են մշակույթի ապրանքների եւ ծառայությունների (4,7%), պարենային ապրանքների …
կարդալ ավելինՄայիսի 22-ին «Տնտեսական լրագրողների ակումբի» կազմակերպած կլոր սեղանի հյուրն էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Տրամաբանական է, որ «Բնական գազի ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցը պետք է լիներ հենց մոնոպոլիստ ընկերության ղեկավարը: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդի» հիմնադիրները ՀՀ կառավարությունը (45%), ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն (45%) եւ «Իտերա» Միջազգային էներգետիկ կորպորացիան են (10%): …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից շատերի եկամուտների չափն ու մեծ մասը թաքնված է: Իսկ մեր բանկերը ոչ բոլոր կողմնակի եկամուտներն են հաշվի առնում: «Կողմնակի եկամուտ» ասելով` այս անգամ եկեք նկատի չունենանք կաշառքները կամ այլ «լեւի» գումարները: Մեր հայրենակիցներից շատերը երկար տարիներ կայուն ու մեծ եկամուտներ են ստանում նաեւ արտասահմանում գտնվող իրենց հարազատներից: Նույնիսկ ավելին, դրսից …
կարդալ ավելինԱրդեն որքան ժամանակ է` Երեւանի կոնյակի գործարանում հակասություններ են առաջացել գործարանի ներկայիս տնօրինության եւ հայ աշխատակիցների միջեւ: Ընդ որում՝ գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դրանց մասին գործարանից դուրս չիմացվի: Այդ նպատակով ԵԿԳ-ի ղեկավարությունը գործարանի տարածքում թռուցիկներ է փակցրել, որտեղ աշխատակիցներին խնդրում են զանգահարել հատուկ հեռախոսահամարով եւ հայտնել իրենց դժգոհություններն այս կամ այն աշխատակցի …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը մայիսի 18-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ավարտվել է Հայաստանին աղքատության դեմ պայքարի աջակցության ծրագրի երկրորդ քննարկումը: ԱՄՀ-ն հնարավոր է համարում վերոնշյալ ծրագրի շրջանակներում մեր երկրին տրամադրել 3,28 մլն SDR-ի (մոտ 4,9 մլն դոլար) հերթական վարկային տրանշը: Այս վարկը, որ ԱՄՀ-ն տրամադրում է աղքատ երկրներին, ուղղված է տնտեսության …
կարդալ ավելինԱվելի ճիշտ, նա տրամաբանություն չի տեսնում ՀՀ Կենտրոնական բանկի բացատրությունների մեջ, քանի որ դրամի արժեւորման եւ արժեզրկման դեպքում մատնանշվում են միեւնույն պատճառները (օրինակ՝ չինական յուանի արժեւորումը կամ ԱՄՆ ռեզերվային համակարգի տոկոսադրույքի բարձրացումը)։ «Հստակ կարելի է ասել, որ փոխարժեքի տատանումներն արտաքին կամ ներքին շուկայի հետ որեւէ կապ չունեն»,- ասաց տնտեսագետը։ Դրամի արժեւորումը տրանսֆերտների աճով, զբոսաշրջության ծավալների …
կարդալ ավելինԱմբողջ շաբաթ մեր մամուլը վերլուծում է «Օրինաց երկիրը» լքող գործարարների վարքը։ Վերլուծություն ասածն, ինչպես միշտ, հագեցած է որակավորումներով։ Անգամ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում հեգնանք կար այն գործարարների հանդեպ, ովքեր լքում են ազդեցությունը կորցրած կուսակցության շարքերը։ Լրագրողներով աջ ու ձախ տիրաժավորում ենք «առնետավազք» հասկացությունը։ Այն քաղաքական գործիչների հասցեին (Սերգո Երիցյան եւ ընկ.) օգտագործելը երեւի թե սխալ …
կարդալ ավելինՃիշտ է՝ ժամանակ առ ժամանակ դոլարի գինը 5-6 դրամով բարձրանում կամ իջնում էր, բայց ավելի կտրուկ տատանում չէր ունենում: Եվ հետո մեզ համար 5-6 դրամի տատանումն արդեն նկատելի չէ, որովհետեւ 1,5 տարվա ընթացքում՝ 2004թ. սկզբից մինչեւ 2005թ. կեսերը, մենք 1 դոլարի մեջ «կորցրեցինք» 140 դրամ: Բայց դոլարի կուրսի վերջին անկումը 10 դրամի չափով էր: Երեկ …
կարդալ ավելինԱրդյոք վրացական գինիների եւ հանքային ջրերի ներմուծման արգելքի վերաբերյալ ՌԴ որոշումից կօգտվի՞ հայ արտադրողը: Մեր այս հարցին ի պատասխան, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ այդ արգելքը մեր տնտեսության համար ոչ մի էական նշանակություն չի ունենա: Հակառակ շահարկումները նա համարում է «հոգու համար հաճելի կամ տհաճ սեղանի կամ խոհանոցի խոսակցություններ»: Նա գտնում …
կարդալ ավելինԲանկային օրենսդրության համաձայն, նորմատիվները խախտող առեւտրային բանկերը պարբերաբար հրապարակում են իրենց խախտումների վերաբերյալ: Սակայն ԿԲ-ն դրանով չի բավարարվում: Վերահսկող մարմինը վաղուց ցանկություն ունի հրապարակել բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: «Եթե մենք սկսենք դրանք հրապարակել, ապա ԿԲ-ն կդառնա հասարակության եւ առեւտրային բանկերի կողմից ավելի վերահսկելի, ինչը, ըստ էության, կբացառի պատժամիջոցների նշանակման տեսանկյունից ԿԲ-ի կողմից սուբյեկտիվիզմի կիրառումը, քանի …
կարդալ ավելինՀեղինակավոր «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենահարուստ գործարարների ցուցակը։ Կարծում ենք, այն կհետաքրքրի նաեւ մեր ընթերցողներին, սակայն ծավալի՝ չափից դուրս մեծ լինելու պատճառով մենք կներկայացնենք միայն առաջին տասնյակում տեղ զբաղեցրած գործարարներին։ 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ է գտել հայազգի միայն մեկ գործարար՝ 34-ամյա Դանիլ Խաչատուրովը։ Վերջինիս մենք կանդրադառնանք ավելի մանրամասն։ Նշենք, որ …
կարդալ ավելինՄեր հասարակությունը միշտ էլ որոշակի վերապահությամբ է ընդունում հասարակական հետազոտությունների արդյունքները։ Պատճառը թերեւս ընտրությունների շեմին հրապարակվող սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն են։ Մյուս կողմից, սակայն, հասարակական խնդիրների ուսումնասիրություն-հետազոտություններն ինքնին հազվադեպ են։ Հավանաբար` թանկ լինելու պատճառով։ Հետեւաբար, ցանկացած հետազոտություն ինքնին արդեն արժանի է ուշադրության։ Հատկապես Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցը։ Այն …
կարդալ ավելին«Եթե, օրինակ, 10 միլիոն դրամ ունենայիք, ի՞նչ կանեիք»: Այս հարցը շատ հաճախ է հնչում մեր առօրյայում: Սակայն պատասխանողները, ովքեր առիթ չեն ունեցել նման հարցերի շուրջ լրջորեն խորհել, պահի տակ նախընտրում են բնակարան կամ մեքենա գնել: Իսկ եթե այդ գումարն արդեն քո ձեռքո՞ւմ է: Այսօր Հայաստանում շատ մարդիկ ոչ «համեստ» կանխիկ փողեր ունեն, որ ոչ մի …
կարդալ ավելինՀայաստան համահայկական հիմնադրամի 15-րդ նիստը, որը նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը, սկսվեց ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ։ ՀՀ նախագահի բացման խոսքը բավական կարճ էր՝ առանց գովասանքների շռայլության. «Հիմնադրամը կայացած կառույց է եւ ունի համահայկական բնույթ։ Այն մեծ եւ բարի համբավ է վայելում Հայաստանում, սփյուռքում եւ ընդհանրապես հայ ժողովրդի մոտ»։ Նիստի սկզբում մասնակիցները միաձայն ընտրեցին …
կարդալ ավելինՀայաստանը տարօրինակ զուգադիպությունների երկիր է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ու Համաշխարհային բանկը երկու տարի շարունակ ուսումնասիրում էին մեր երկրի սոցիալական վիճակն ու աղքատության պատկերը։ Վիճակագրական վերլուծական զեկույցը հրապարակվեց հենց այն պահին, երբ Հայաստանում գնաճի հերթական փուլն է սկսվել։ Գնաճն ակնհայտորեն փչացրեց իշխանությունների տոնական տրամադրությունը։ Զեկույցն, ախր, ամրագրում է, որ աղքատությունը Հայաստանում նվազում է։ Այսօր աղքատ …
կարդալ ավելին