Տնտեսություն

Էս է՞ր ձեր բանակցածը

10.04.2006

Այսպես, կառավարությունը որոշում է ընդունել «պետական գույքի օտարման եւ բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին»: Ըստ այս որոշման, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը 248.8 մլն ԱՄՆ դոլարով հանձնվել է «Գազպրոմին»։ Ռուսական ընկերությունը վճարումը կատարելու է հետեւյալ գրաֆիկով. 2006թ. ընթացքում 58,8 մլն ԱՄՆ դոլար, 2007թ.՝ 70 մլն եւ 2008թ.՝ 120 մլն։ Կառավարությունը հենց այս գումարներով էլ սուբսիդիայի …

կարդալ ավելին

ԳՕՓԱԿՍ ԳՐԵԿՈՅԻԴ վնաս չէ

10.04.2006

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Ինձ տարան Գառնի-Գեղարդ։ Ետ դառնալու ճանապարհին վարորդն ինձ հարցրեց՝ ինչի՞ մասին եք խոսելու։ Երբ պատասխանեցի` կոռուպցիայի դեմ պայքարի, նա թերահավատորեն ժպտաց, ճիշտ այնպես, ինչպես մենք ժպտում ենք «Դոն-Կիխոտը» կարդալիս»,- Ազգային ժողովում տեղի ունեցող միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի ժամանակ ասաց ՌԴ Հանրային պալատի անդամ Գրիգորի Տոմչինը։ Այսպես ժպտում են բոլոր հայերը, երբ …

կարդալ ավելին

«Ջերմուկ Գրուպին»՝ էժանով տարածք

10.04.2006

Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավանության է արժանացրել ոչ միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գազի դիմաց «Գազպրոմին» հանձնելու պայմանագիրը, այլեւ պետական գույքի օտարման մի փայլուն գործարքի մասին որոշում է կայացրել: Թույլատրել է, «Երեւանտրանս» ՓԲԸ-ին իր սեփականությունը հանդիսացող, Երեւան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում գտնվող 6151.8 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինությունները՝ անկախ գնահատողի կողմից գնահատված …

կարդալ ավելին

Ռոբե՛րտո, Մի՛կա. տղաներ, խարդախություն մի՛ արեք

10.04.2006

23.000 դրամից մեկ տոննա ցեմենտի գինը Հայաստանում տասնմեկ ամսում դարձել է 43 հազար դրամ (աճել է 87 տոկոսով): Շուկայում գերիշխող դեր ունեցող «Արարատ ցեմենտը» (Գագիկ Ծառուկյանի) ու «Միկա ցեմենտը» (Միխայիլ Բաղդասարովի) այսօր շուկայում իրենց արտադրանքը վաճառում են նույն գնով: Կրկնենք՝ 43 հազար դրամ՝ մեկ տոննա ցեմենտի համար: Հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում՝ առհասարակ, շինարարությունը պարզապես ծաղկում …

կարդալ ավելին

Առայժմ չի թանկանա

10.04.2006

Ամենայն հավանականությամբ, Վանաձորի խանութներում ալյուրի գինն առաջիկայում չի բարձրանա (չնայած վերջերս հաճախ էր խոսվում գազի գնի թանկացման կապակցությամբ սպասվող հացամթերքի գնաճի մասին), քանի որ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրով սկսվել է մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը: Նախորդ տարիների այս գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգնություն ստացածներից ոմանք խանութների միջոցով վաճառում են իրենց հասանելիք օգնությունը, տվյալ …

կարդալ ավելին

«Մեգաֆոնը» Հայաստան չի գա

07.04.2006

Ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը չի պատրաստվում գնել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, որը վաճառելու հնարավորության մասին հայտարարել է «ԱրմենՏելի» 90% բաժնետոմսերի սեփականատեր հունական OTE ընկերությունը: ԱՌԿԱ գործակալությանն այդ մասին երեկ հայտնել է «Մեգաֆոնի» մամուլի քարտուղար Մարինա Բիլաշեւան: Նրա խոսքերով, արտասահմանում որեւէ ընկերություն գնելու մասին որոշում կայացնում են ընկերության բաժնետերերը: «Քանի դեռ ընկերության սեփականատերերը չեն կայացնի նման որոշում, …

կարդալ ավելին

Խաբար չեն

07.04.2006

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունը տեղյակ չէ հունական OTE-ի` «ԱրմենՏելի» բաժնետոմսերի իրեն պատկանող 90%-ը վաճառելու մտադրության մասին: «AFX Europe» գործակալությունը երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի կառավարության հետ կայացած բանակցություններից հետո OTE-ն հայտարարել է «ԱրմենՏելի» համար գնորդ փնտրելու մասին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ գործարքի ֆինանսական օպերատորը լինելու է HSBC Holdings PLC-ը: …

կարդալ ավելին

Համատեղ կառավարում

07.04.2006

«Հայփոստ» պետական ՓԲԸ բաժնետոմսերը համատեղ կկառավարեն ֆրանսիական «La Poste»-ը, հոլանդական ING ֆինանսական կազմակերպությունը եւ հայկական «Կոնվերս ինվեստ» ընկերությունը, որը ներկայումս կառավարում է «Հայփոստի» բաժնետոմսերը: Ֆրանսիական ընկերությանն այդ նախագծին մասնակցելու է հրավիրել հենց «Կոնվերս ինվեստ»-ը, ING-ին` ՀՀ Կենտրոնական բանկը: Եվրոպական երկու ընկերությունները Հայաստանի կառավարությանը ներկայացրել են համատեղ կառավարման եւ «Հայփոստում» ներդրումների նախագիծ: Ներդրումների գումարը վերջնականապես չի …

կարդալ ավելին

Ատոմակայանը կփակվի՞

07.04.2006

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆոկիոն Ֆոտիադիսին: Քննարկվող հարցերի շրջանակներում Ա. Մարգարյանը եւ Ֆ. Ֆոտիադիսն անդրադարձել են նաեւ էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված խնդիրներին, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման անհրաժեշտության հարցին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը դեմ չէ ատոմակայանի փակմանը, սակայն միայն էլեկտրաէներգիայի այլընտրանքային՝ …

կարդալ ավելին

Նեոգաղութացում՝ առանց դիմադրության

07.04.2006

Ռուսական գազի սակագների շուրջ այդպես էլ հստակություն չկա։ Փաստորեն, հունվարից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է գազը վաճառել 110 դոլարով, Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առաջ. կա՛մ հանդես գալ որպես անկախ պետություն, համակերպվել նոր գների հետ եւ վերանայել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների գաղափարախոսությունը, կա՛մ հանդես գալ որպես «աղքատ ազգական», աղաչել-պաղատել, հիշեցնել «դարավոր եղբայրությունը», իսկ …

կարդալ ավելին

ՀՀ-ում վաճառվող բենզինն անորակ նյութերի խառնուրդ է

07.04.2006

Սայաթ-Նովա փողոցի բնակելի շենքերից մեկի մուտքին փակցված է՝ «Սեյբոլտ-Արմենիա ապրանքի որակի եւ քանակի որոշման միջազգային անկախ կազմակերպություն (Հոլանդիայի թագավորություն)» ցուցանակ: Տարօրինակ բովանդակությամբ վերոնշյալ ցուցանակի հետքերով գնալով պարզեցինք, որ այն Հոլանդիայում գտնվող կազմակերպության հայաստանյան տեսչական մասնաճյուղ է: «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊԸ միջազգային անկախ տեսչական կազմակերպությունը 10 տարուց ավելի հանդիսանում է Հոլանդիայում գտնվող կենտրոնական «Սեյբոլտ» կազմակերպության լիիրավ ներկայացուցիչը եւ …

կարդալ ավելին

Այնուամենայնիվ միլիոնը տարան

07.04.2006

Երբ լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ ռուսական գազի ցածր գնի դիմաց մերոնք («մերոնք» բառը կարելի է հասկանալ յուրովի) ռուսներին են զիջելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն ու Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի բաժնեմասը, իշխանության ներկայացուցիչները խորհուրդ էին տալիս ժամանակից առաջ չընկնել։ Սրանք ընդամենը խոսակցություններ էին, սակայն, ցավոք, այսօրինակ խոսակցությունները հիմնականում հաստատվում են։ «Ժողովուրդը կարող է չանհանգստանալ, …

կարդալ ավելին

«Լեզու գտան»

07.04.2006

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության համար հայաստանյան առեւտրային բանկերը պետք է ստանան Կենտրոնական բանկի թույլտվությունը: ԿԲ-ն ուսումնասիրություն էր կատարել եւ պարզել, որ բանկերից ստացված միջնորդություններով ներկայացված փաստաթղթերում եւ «Վեսթերն Յունիոն» դրամական փոխանցումների համակարգի կանոններում անհստակություններ կան: Փետրվարի սկզբին ԿԲ-ն որոշում ընդունեց Հայաստանի բանկերին (թվով` 14) մարտի 15-ից թույլ չտալ «Վեսթերն Յունիոն»-ին մասնակցելու, «եթե մինչ այդ բանկերի …

կարդալ ավելին

Արձանագրվել է կոռուպցիայի աճ

07.04.2006

ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ 2005թ. կոռուպցիայի դեպքերի թիվն աճել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ բոլոր քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիայի հետ կապված հանցագործության դեպքերի 371 քրգործ: 2004թ. 353 քրգործի համեմատ 2005թ. նման դեպքերն ավելացել են 18-ով: Ի դեպ, կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից 64-ը եղել են պաշտոնատար անձինք:

կարդալ ավելին

«Ոսկե ուռենուց» կատարված գողությունը բացահայտվել է

07.04.2006

Երկու երիտասարդներ, զինված ատրճանակներով, խաբեությամբ ներս էին մտել խանութ, սրահի սենյակներից մեկում պատանդ պահել երեք աշխատակցուհիների, ապա կոտրելով ցուցափեղկերի ապակիները, հափշտակել 55 մլն 740 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա, ադամանդյա եւ արծաթյա զարդեր։ Նույն օրը Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել։ Ոստիկանությունում խանութ-սրահի աշխատակիցներին առաջարկում են նկարագրել կողոպտիչների արտաքին տվյալները, ինչի արդյունքում …

կարդալ ավելին

Ով ում է խանգարում

07.04.2006

Դեռ չէինք հասցրել մարսել Բագրատ Եսայանի մի քանի մտքերը ԳՐԵԿՈ-ի զեկույցի հետ կապված, հիմա էլ ԳՕՓԱԿ-ը։ Այն մարդկանց համար, ում այս անունը ոչինչ չի ասում, պարզաբանենք։ Այն միջազգային կազմակերպություն է՝ խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի։ Այսօր եւ վաղը ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենալու միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանս, որին մասնակցելու է նաեւ այս կազմակերպության քարտուղարը։ Թե ի՞նչ կտա …

կարդալ ավելին

Տեսահոլովակ հարկատուների համար

05.04.2006

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով պարտավորություններ կուտակած անհատ ձեռնարկատերերն ազատվում են պատասխանատվությունից, ուժի մեջ է մինչեւ մայիսի 1-ը։ Սակայն նրանց մեծ մասը դեռ չի շտապում ինքնալուծարման հայտ ներկայացնել հարկային մարմիններին։ Հարկային պետական ծառայությունում սա բացատրում են ինչպես հայերին բնորոշ սովորությամբ, երբ ամեն ինչ թողնում են վերջին …

կարդալ ավելին

Բաղդասարովի փողերը պակասե՞լ են

05.04.2006

«Forbes» հեղինակավոր հանդեսը «Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովի բիզնեսի տարեկան շրջանառությունը գնահատել էր 200 մլն դոլար: Օլիգարխը հավաստիացնում է, որ այս թիվը մեղմացված է, քանի որ միայն «Արմավիայի» տարեկան շրջանառությունը 108 մլն դոլար է, բենզինի բիզնեսինը` 87 մլն: «Շատերը գտնում են, որ եթե շրջանառությունը 200 մլն է, ապա շահույթը պետք է լինի 20-40 մլն …

կարդալ ավելին

Ի՞նչ է լինելու ապրիլի 10-ից հետո

05.04.2006

Ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» Ռուսաստանին վճարում է 110 ԱՄՆ դոլար՝ 1 խմ բնական գազի դիմաց։ Իսկ 6 օրից ուժի մեջ կմտնի բնական գազի համար սահմանված նոր սակագինը՝ հայաստանյան սպառողների համար։ Սակայն անորոշությունը, ինչպես վերջնական գնի, այնպես էլ` դրա հետեւանքների հետ կապված, շարունակվում է։ Մինչեւ 10.000 խմ բնական գազ օգտագործած սպառողները նախկին 59 դրամի փոխարեն 1 խմ-ի …

կարդալ ավելին

Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը

05.04.2006

Երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակություն» ծրագրի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը ներկայացրեց «2005-2006թթ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» հիմնական արդյունքները: Զեկույցում օգտագործված է 115 երկրների, այդ թվում` Հայաստանի Ցանցային պատրաստվածության համաթիվը (ՑՊՀ), որի նպատակն է գնահատել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման, պատրաստվածության եւ միջավայրի պայմանները: ՑՊՀ-ի հաշվարկման համար օգտագործվել …

կարդալ ավելին