Ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը չի պատրաստվում գնել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, որը վաճառելու հնարավորության մասին հայտարարել է «ԱրմենՏելի» 90% բաժնետոմսերի սեփականատեր հունական OTE ընկերությունը: ԱՌԿԱ գործակալությանն այդ մասին երեկ հայտնել է «Մեգաֆոնի» մամուլի քարտուղար Մարինա Բիլաշեւան: Նրա խոսքերով, արտասահմանում որեւէ ընկերություն գնելու մասին որոշում կայացնում են ընկերության բաժնետերերը: «Քանի դեռ ընկերության սեփականատերերը չեն կայացնի նման որոշում, այդ ուղղությամբ չի իրականացվի ոչ մի գործողություն»,- ընդգծել է Բիլաշեւան: Նա ասել է, որ «Մեգաֆոնը» արտասահմանյան երկրների շուկան հեռանկարային է համարում, բայց առաջնահերթն ընկերության համար Ռուսաստանի տարածքում ցանցի զարգացումն է: