Տնտեսություն

Վա՜յ, սամալյոտ

02.04.2006

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված պաշտոնյաների քանակից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես եկել էին դիմավորելու ամենաքիչը Վլադիմիր Պուտինին կամ ճանապարհելու Ռոբերտ Քոչարյանին: Այնինչ՝ նրանք եկել էին  ընդամենը տեսնելու Միխայիլ Բաղդասարովի նոր ինքնաթիռը: Ամենաուշագրավը, սակայն, նրանց պահվածքն էր. նախ՝ օդանավակայան բերված քահանաները կնքեցին ինքնաթիռը, հետո հայ պաշտոնյաները կտրեցին «սամալյոտի» վզին կապած կարմիր ժապավենը, դրանից հետո բոլորով միասին …

կարդալ ավելին

Հանուն հոր եւ որդվո եւ…

02.04.2006

Երեկ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունն իր շարժակազմը համալրեց եւս մեկ` 2004 թ. արտադրության «Էյրբաս Ա-319» ինքնաթիռով: Մյուսների նման` սա նույնպես ձեռք է բերվել ֆինանսական վարձակալությամբ, բայց թե ի՞նչ պայմաններով` Մ. Բաղդասարովը չնշեց: Դա առեւտրային գաղտնիք է: Հայկական քաղավիացիայի շուկայում մեծ չափաբաժին ունեցող «Արմավիան» վերջերս որդեգրել է նոր չվերթների «բացման» քաղաքականություն: Բայց հիշենք, որ …

կարդալ ավելին

Լա՞վ գին է

02.04.2006

«Գինը, որ տալու են ՊՇԷԿ-ի համար, մի քանի անգամ լավ գին է: Չաշխատող անավարտ շինարարություն է, եւ նրա վրա գիտենք ինչքան ենք ծախսելու, տարբեր թվեր են,- երեկ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: -Պետք է պայմանագիրը լավ ուսումնասիրվի, որեւէ բան չկա բացարձակ լավ եւ բացարձակ վատ: Նայած՝ ինչ խնդիրներ է լուծվում եւ ինչպես է լուծվում»: …

կարդալ ավելին

Հսկաների արշավանքը

02.04.2006

Հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ Ռուսաստանը, Գերմանիան եւ Իտալիան կհայտարարեն 2009թ. հունվարի 1-ից Միջազգային էներգետիկ հոլդինգի (ՄԷՀ) ստեղծման մասին: ՄԷՀ-ի մեջ կմտնեն գերմանական «E.ON», իտալական «ENI» եւ «Enel», ռուսական «Գազպրոմ» եւ «ՌԱՕ ԵԷՍ» էներգահսկաները: ՄԷՀ-ը կդառնա աշխարհի խոշորագույն կազմակերպությունը` ավելի քան 2 տրիլիոն դոլար կապիտալով: Իտալիայում եւ Գերմանիայում հոլդինգն արդեն անվանում են …

կարդալ ավելին

Մեզ մոտ ամեն ինչ OK է

02.04.2006

Գումարն ամբողջությամբ ուղղվելու է գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Ամբողջից 145 մլն դոլարը հատկացվելու է ոռոգման համակարգերի վերանորոգմանը: Դրանից բացի, պետք է կառուցվեն նաեւ նոր ջրագծեր, ջրամբարներ եւ ոռոգման ցանցի այլ բաղադրիչներ: Ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղական համայնքների 945 կմ երկարությամբ ճանապարհների, կամ, ինչպես մեր կառավարությունն է անվանել, «կյանքի ճանապարհների» վերանորոգումն է, որին հատկացվելու է 67 մլն 100 …

կարդալ ավելին

Մազոխիստական դրսեւորումնե՞ր

02.04.2006

«Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը կարող է արժանանալ որոշ ուժերի դիմադրությանը, իսկ դիմադրողը հաստատ կոալիցիան չի»,- կարծում է ՀՀ նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը։ Սակայն հարկային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գնահատմամբ, ԱԺ-ում քաղաքական ուժերի ձայները համապատասխանում են տնտեսության մեջ նրանց ունեցած կշռին եւ լծակներին։ Իսկ նույն իշխանական կոալիցիան ԱԺ-ում ունի 70 պատգամավոր։ Դե հիմա …

կարդալ ավելին

8 մլն դոլար` էներգետիկային

02.04.2006

Երեկ ուշ երեկոյան Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը քննարկել եւ հաստատել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ծրագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, որից 5 մլն-ը տրամադրվել է Միջազգային զարգացման ընկերակցության, իսկ 3 մլն-ը` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի կողմից: Վարկային այս ծրագրի հիմնական նպատակները մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավորի կողմից շահագործվող էլեկտրաէներգիայի պաշարների վերականգնումն ու …

կարդալ ավելին

Հայաստան, երկիր դրախտավայր

02.04.2006

Կոնֆերանսի նպատակների, շոշափվող հարցերի մասին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ մեր թերթի այս համարի մեկ այլ հրապարակման մեջ։ Ինչպես միշտ, միջոցառումներին շուք հաղորդելու համար բացման խոսքում հերթապահ ելույթներով հանդես եկան մի քանի պետական պաշտոնյաներ։ Եվ ինչպես միշտ, նրանք ներկաներին հավատացրին, որ Հայաստանում ամեն ինչ փայլուն է։ Օրինակ, Պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վախթանգ Միրումյանը նշեց, …

կարդալ ավելին

Գտնվել է մեկ համախոհ

02.04.2006

ԿԲ-ն նպատակ ունի հրապարակել նորմատիվները խախտող բանկերի անունները: Հիշեցնենք ԿԲ նախագահի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ բանկերը չհամաձայնեն, ապա ԿԲ-ն կդիմի լրատվամիջոցների օգնությանը: Մեզ հետ զրույցում «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը նշեց, որ սահմանված նորմատիվները խախտող բանկերի անվանումների հրապարակումը հասարակության համար թափանցիկ կդարձնի դրանց աշխատանքը: «Այս գործընթացը մի նպատակ ունի` բարձրացնել բանկերի նկատմամբ բնակչության վստահությունը: …

կարդալ ավելին

Գեղ կանգնի՝ ասֆալտ կփռի

02.04.2006

Իրականացավ երկար փայփայված երազանքը։ Ավելի ճիշտ` երազանքները։ Մարտի 27-ին ԱՄՆ իշխանությունները հրապարակավ լեգիտիմ ճանաչեցին ՀՀ իշխանություններին։ Ավելին, պարտավորվեցին մեր իշխանություններին փող նվիրել։ Վաշինգտոնում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանին 235 մլն դոլար տրամադրելու համաձայնագիր ստորագրեց։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մեր իշխանություններին որակեց «ընտրված»։ Ասել, թե սա մեր իշխանությունների երկու-երեք տարիների քրտնաջան …

կարդալ ավելին

Մենք անմեղ ենք, օրենքներն են մեղավոր

02.04.2006

Նկարում պատկերված մեքենան գերմանական արտադրության է՝ 7-րդ դասի BMW։ Այն համարվում է, այսպես կոչված, «Լյուքս» դասի մեքենա. թողարկման գինը 100 հազար ԱՄՆ դոլարից բարձր է։ Թե ինչ կապ ունի այն ստորեւ շարադրվելիք նյութի հետ, պարզ կդառնա վերջում: Թեեւ շատերն արդեն առաջին նախադասությունից կարող են գլխի ընկնել` ինչի մասին է խոսքը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, …

կարդալ ավելին

Տեղական գյուղմթերք կուտեն միայն հարուստները

02.04.2006

Կաթոլիկական մի կազմակերպություն հաշվել է, որ Եվրամիությունում 1 գլուխ կովին օրական տրվում է 2,5 դոլար սուբսիդիա, եւ հաշվել էր, որ այդ կովերը տարվա ընթացքում կարող են տուրիստական ճանապարհորդություն կատարել աշխարհի շուրջը եւ 400 դոլար էլ գրպանի ծախս ունենալ: Իսկ Ճապոնիայում 1 կովի հաշվով սուբսիդավորումը 7,5 դոլար է: Նրանք էլ կարող են բիզնես-կլասով ճանապարհորդել, միգուցե նաեւ …

կարդալ ավելին

«Արեւային անձրեւ» բանկային համակարգում

02.04.2006

Թեեւ սա առաջին նման կոնֆերանսն է Հայաստանում, սակայն, ՀԷԲ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հավաստմամբ, իրենց արտասահմանյան գործընկերներից արդեն առաջարկներ են եղել, որպեսզի այն դառնա ավանդույթ: Կոնֆերանսին մասնակցում էին ԿԲ-ն, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունները, Հայաստանի որոշ առեւտրային բանկեր, արտահանող եւ ներմուծող տեղական ընկերություններ, ինչպես նաեւ` արտասահմանյան առեւտրային բանկերի («Citibank», «Commerzbank», «Raiffeisen Zentralbank …

կարդալ ավելին

Կգա` կասի

02.04.2006

Դեռ գազը չի թանկացել, սակայն հայաստանյան շուկայում որոշ ապրանքատեսակների գներն արդեն աճել են: Հատկանշական է վերջին օրերին շաքարավազի թանկացումը. 1կգ-ն 250 դրամից դարձել է 300 դրամ: Հայաստան ներմուծվող շաքարավազի գերակշիռ մասը բաժին է ընկնում գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդ» հայ-հնդկական համատեղ ընկերությանը, որն, ի դեպ, անցյալ տարի հանրապետության 5-րդ խոշոր հարկատուն էր: Շաքարավազի …

կարդալ ավելին

Առուն թռեք՝ նոր «հոպ» ասեք

02.04.2006

ԿԲ նախագահը նշել է, որ այս տարի գնաճային սպասումներ կձեւավորվեն հենց գազի գնի սպասվելիք թանկացման պատճառով: Նրա հավաստմամբ, ԿԲ-ն գազի նոր սակագների հիման վրա հաշվարկներ է իրականացրել, եւ պարզել է, որ դրանք մինչեւ տարվա վերջ սպառողական զամբյուղի վրա կունենան մինչեւ 1% գնաճային ազդեցություն: Այս դիտարկումն անելիս ԿԲ-ն հաշվի է առել գազի գնի փոփոխությունների ազդեցությունը հացամթերքի, …

կարդալ ավելին

Արդյունաբերությունը հետ է գնում

02.04.2006

Այսպես, ներկայացված են 2006թ. հունվար ամսվա ցուցանիշները՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Այստեղից երեւում է, որ 2006թ. առաջին ամսվա մեր ՀՆԱ-ն նախորդ տարվա առաջին ամսվա համեմատ կազմել է 107,7 տոկոս։ Այսինքն, 1 ամսվա կտրվածքով ունենք 7,7 տոկոսանոց տնտեսական աճ։ Տարվա վերջում երկնիշ թվով աճ ապահովելու համար հաջորդ ամիսներին հարկ կլինի ապահովել 10 տոկոս եւ ավելի ցուցանիշ։ …

կարդալ ավելին

Հարված՝ նաեւ հայ արտադրողին

02.04.2006

Ըստ «Մեդիամաքսի», Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի արտահանումը ՌԴ, որն ապրիլի 1-ից կարգելի հին ակցիզային դրոշմանիշներով ալկոհոլի ներմուծումը, իսկ հուլիսի 1-ից՝ դրա վաճառքը: Նոր ակցիզային դրոշմանիշներն արդեն տպագրվել են, սակայն տեխնիկական պատճառներով դրանց վրա դեռեւս չեն անցկացվել շտրիխ գաղտնանիշները: ԵԿԳ-ի PR-մենեջեր Զառա Նազարյանի խոսքերով, ստեղծված իրավիճակը չի անդրադառնա այս տարվա համար …

կարդալ ավելին

«Կմերկացվե՞ն» անկարգապահ բանկերը

02.04.2006

Տ. Սարգսյանի այս մտադրությունից, բնականաբար, դժգոհեցին «կարգապահ» բանկերը: ԿԲ նախագահն այս շաբաթ բանկերին մեկ այլ սպառնալիք է ներկայացրել: Այն է` եթե Բանկերի միությունն առարկի իր այս առաջարկությանը, ապա կդիմի լրատվամիջոցներին: Այսինքն` Տ. Սարգսյանը պատրաստվում է լրատվամիջոցների միջոցով կարգավորել իր խնդիրները բանկերի հետ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նմանատիպ խախտումների դեպքում բանկերն օրենքի շրջանակներում արդեն …

կարդալ ավելին

Օգնեք երիտասարդներին

02.04.2006

Վերջին ամիսը բանկային համակարգի եւ հիպոթեքային շուկայի զարգացումների առումով աննախադեպ ակտիվ էր։ Նախ, հանրությունը տեղեկացվեց, որ KfW բանկը պատրաստվում է 6 մլն եվրո տրամադրել ՀՀ բանկային համակարգին՝ հիպոթեքային շուկան զարգացնելու համար։ Դրանից հետո տեղի ունեցավ «Հայաստանի հիպոթեքային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր ժողովը։ Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց ՀՀ Բանկերի միության անդամներին, որտեղ խոսվեց …

կարդալ ավելին

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ

02.04.2006

Մեր երկիրը հիշյալ կազմակերպությանն անդամակցել է 2004թ. հունվարի 20-ին։ Մինչ այդ, 2003-ի նոյեմբերի 6-ին, ՀՀ կառավարությունը հաստատել, իսկ դեկտեմբերի 1-ին ՀՀ նախագահը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը»։ ԳՐԵԿՈ-ի խմբին անդամակցելուց հետո անհրաժեշտություն ծագեց համադրել հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացմանն ուղղված պետական լիազորված մարմինների գործունեությունը, կատարելագործել կոռուպցիայի առաջացման ու …

կարդալ ավելին