Հանուն հոր եւ որդվո եւ…

02/04/2006

Երեկ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունն իր շարժակազմը համալրեց եւս մեկ` 2004 թ. արտադրության «Էյրբաս Ա-319» ինքնաթիռով: Մյուսների նման` սա նույնպես ձեռք է բերվել ֆինանսական վարձակալությամբ, բայց թե ի՞նչ պայմաններով` Մ. Բաղդասարովը չնշեց: Դա առեւտրային գաղտնիք է: Հայկական քաղավիացիայի շուկայում մեծ չափաբաժին ունեցող «Արմավիան» վերջերս որդեգրել է նոր չվերթների «բացման» քաղաքականություն: Բայց հիշենք, որ հունվարից բացված Երեւան-Թել Ավիվ-Երեւան չվերթն այդպես էլ չի իրականանում: «Արմավիան» կորցրեց նաեւ փարիզյան չվերթների մենաշնորհը, քանզի ապրիլի 8-ին առաջին անգամ կիրականանա «Էյր Ֆրանս» ավիաընկերության Փարիզ-Երեւան չվերթը: