Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը դոլարիզացված է

24.02.2006

Հայաստանի տնային տնտեսությունների հատվածում շրջանառվում է 1.1 մլրդ կանխիկ արժույթ կամ հանրապետության ողջ դրամական զանգվածի 84 տոկոսը: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրություններ կատարելով տնտեսության այդ հատվածում: Ս.Մնացականյանը նշել է, որ Հայաստանում բարձր է …

կարդալ ավելին

Ո՞ւմ է ձեռնտու Գլադունչիկի վարկաբեկումը

24.02.2006

Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կատարված աուդիտի արդյունքներն են։ Դրանց արդյունքում պարզվել է, որ Եվգենի Գլադունչիկի ղեկավարած հիմնարկն օրենքի լուրջ խախտումներ է թույլ տվել, մասնավորապես, ֆիկտիվ գործարքներ է իրականացրել՝ ներդրումների անվան տակ։ Այս ամենը ներկայացվում է որպես սենսացիոն բացահայտում։ Սակայն կան առաջին հայացքից մանրուք թվացող որոշ հարցեր, որոնք պակաս կարեւոր չեն։ …

կարդալ ավելին

Հայացք ներսից, կամ հակառակը

24.02.2006

Արտերկրի մամուլում Հայաստանի տնտեսական կյանքը հազվադեպ է լուսաբանվում։ «Forbes» հանդեսի ռուսական տարբերակի փետրվարյան համարում տեղ գտած հրապարակումն այդ հազվադեպ օրինակներից է։ Այն ինքնին արժանի է վերլուծության։ Ի վերջո, նման հրապարակումներից կարելի է պարզել թե՛ Հայաստանի, թե՛ հայկական տնտեսության վարկանիշն արտերկրում։ Եթե, իհարկե, նման վարկանիշեր գոյություն ունեն։ «Forbes»-ի հեղինակը չի թաքցնում, որ մեր երկիր այցելելուց առաջ …

կարդալ ավելին

Դոլարը համառորեն դուրս չի մղվում

24.02.2006

Այս ծառայությունների դիմաց փողային վճարումներն, ինչպես նաեւ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարներն ընդունվում եւ իրականացվում են նույնպես դրամով: Սա «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի պահանջն է: Օրենքն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հուլիսից: Մինչ այդ Կենտրոնական բանկն (ԿԲ) ուրախանում էր, որ նոր օրենքը կնվազեցնի տնտեսության դոլարայնացման մակարդակը` դրանով իսկ նպաստելով հենց ԿԲ-ի …

կարդալ ավելին

Հերթը հասավ շոկոլադին

24.02.2006

Երեւում է՝ Հրանտ Վարդանյանի համար ապրանքային նշանների հետ կապված խնդիրները դարձել են ընտանեկան անախորժություն։ «Գրանդ-Քենդի» ընկերության կողմից վերջերս տարբեր հեռուստաընկերությունների եթերով հեռարձակվող ուկրաինական եւ թուրքական շոկոլադների հետ անհարկի համեմատություններ անցկացնող գովազդային հոլովակը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այն բոլոր …

կարդալ ավելին

«Սուրճ արտադրելն արեւածաղիկ բովել չէ»

24.02.2006

Շատերին է հայտնի «Փարիզյան սուրճ» անվանումը եւ շատերի մոտ այն արդեն ասոցիացվում է որակի հետ։ Կարելի է ասել, որ «Փարիզյան սուրճն» արդեն ճանաչում գտած եւ հարգանք վայելող հատուկենտ հայկական բրենդներից մեկն է։ Այս ընկերության հիմնադիրները Վազգեն եւ Վալերի Ասատրյաններն են, որոնց հետ զրուցեցինք հիմնականում իրենց բիզնեսի հետ կապված խնդիրների մասին։ – Սպառողների վստահությունը շահելը մի …

կարդալ ավելին

Մրցակցությանը չե՞ն դիմանում

24.02.2006

Անցյալ տարվա ընթացքում լիցենզավորված անձանց դիմումների համաձայն` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ուժը կորցրած է ճանաչել 352 պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ: Ինչպես տեղեկացանք նախարարությունից, վերոնշյալ լիցենզիաների գերակշիռ մասը` 299-ը, սննդամթերքի արտադրության բնագավառից են: Միաժամանակ, 2005թ. նախարարության կողմից տրամադրված 777 պարզ լիցենզիաների մեծ մասը (598) նույնպես բաժին է ընկնում սննդամթերքի արտադրությանը: Այստեղից կարելի է նախ եզրակացնել, …

կարդալ ավելին

ՀԲ-ն խստացնում է պահանջները

24.02.2006

Ամերիկյան «Վաշինգտոն Պոստը» իր փետրվարի 20-ի համարում անդրադարձել է կոռուպցիայի հիմնախնդրին։ Մասնավորապես, Փոլ Վոլֆովիցի գալուց հետո Համաշխարհային բանկը սկսել է ֆինանսավորման հարցում ավելի խիստ քաղաքականություն վարել այն երկրների հանդեպ, որոնց կոռումպացվածության մակարդակը բարձր է։ Օրինակ, կասեցվել է Հնդկաստանին տրամադրվելիք առողջապահական վարկային ծրագիրը՝ 800 մլն ԱՄՆ դոլար արժեքով։ Սառեցվել է Չադի վարկավորումը, Բանգլադեշում անվավեր են ճանաչվել …

կարդալ ավելին

Աղքատություն՝ նոր եղանակներով

24.02.2006

«Հայաստանում աղքատության մակարդակը գնահատելու նպատակով փետրվարի 28-ին Հայաստան կժամանեն Համաշխարհային բանկի փորձագետներ»,- այսօր մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Նրա ասելով, 2004թ. աղքատության մակարդակը հանրապետությունում կազմել է 39 տոկոս: 2006թ. ՀԲ փորձագետները դրա գնահատման համար մտադիր են կիրառել նոր եղանակներ: «Հետազոտությունների ավարտից անմիջապես հետո այդ մասին տարեկան հաշվետվությունը կհրապարակվի»,- ասել …

կարդալ ավելին

Միջազգային բանկային կոնֆերանս Երեւանում

24.02.2006

Մարտի 28-30-ը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կանցկացվի Առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն (ՀԷԲ): Ինչպես տեղեկացանք ՀԷԲ-ի Ռազմավարության եւ ռիսկերի կառավարման վարչության պետ, կոնֆերանսի կազմկոմիտեի անդամ Անահիտ Սիմոնյանից, կոնֆերանսի հիմնական հովանավորները Եվրամիությունն ու ՀԷԲ-ն են: Հովանավորների շարքում են նաեւ «ICC», «IBSI», «Citigroup», «Grant Thornton Amyot» …

կարդալ ավելին

Վոլֆովիցի կոռուպցիայի օրակարգը

24.02.2006

Որպես Համաշխարհային բանկի նախագահ իր պաշտոնավարման ինն ամիսների ընթացքում Փոլ Վոլֆովիցը թերթերում է հայտնվել հիմնականում աշխատակազմի հետ կապված հարցերով: Նեոպահպանողական կոմիսարները ստանձնում են վերահսկումը (փաստորեն Վոլֆովիցն իր շրջապատում ունի ընդհանուր առմամբ չորս հանրապետական): Համաշխարհային բանկի օրակարգն առեւանգվում է Բուշի մարդու կողմից (Վոլֆովիցն ընդդիմացել է Բուշի վարչակարգի պարտքի թեթեւացման եւ կլիմայի փոփոխության վատ քաղաքականություններին): Համաշխարհային բանկի …

կարդալ ավելին

Մենք էլ ենք հարուստ

22.02.2006

Ամենահամեստ հաշվարկներով, հայկական սփյուռքի կարողությունը գնահատվում է մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար՝ այսինքն, մեր բյուջեից 100 անգամ շատ։ Այս կարծիքին են հեղինակավոր «Forbes» հանդեսի մասնագետները։ «Forbes»-ի ռուսական տարբերակի փետրվարյան համարում հայ գործարարները հատուկ ուշադրության են արժանացել։ Նույն 100 միլիարդի համատեքստում բավական հետաքրքիր են հայաստանյան գործարարների տարեկան շրջանառության ցուցանիշները։ Օրինակ, Խաչատուր Սուքիասյանի «ՍԻԼ» կոնցեռնի տարեկան շրջանառությունը …

կարդալ ավելին

Անդրկովկաս. հզոր Հայաստան

22.02.2006

Այս երկրի տնտեսական աճի գլխավոր գործոնը ոչ կոնյակն է, ոչ ցեմենտը եւ ոչ էլ օտարերկրյա ներդրումները, այլ հենց իրենք են՝ հայերը: Դեպի Հայաստան գործուղման ուղեւորվելիս ինքս ինձ մի հարց էի տալիս, որը վիրավորական է հնչում անդրկովկասյան մեր գործընկերների համար՝ «Իսկ Հայաստանում կյանք կա՞»։ Եվ այդ հարցի մեջ մեծապետական շովինիզմ չկար։ Նախկին ԽՍՀՄ ամենափոքր երկիրը՝ Հայաստանի …

կարդալ ավելին

Գյումրին կունենա առաջին կարգի օդանավակայան

22.02.2006

Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) նպատակ ունի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում լուրջ ներդրումներ կատարել: Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր նշանակումից հետո պարբերաբար Գյումրիի օդանավակայանի հարցը բարձրացրել է. «Սակայն առիթը հանդիսացել է անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին մառախուղային եղանակը: Մենք դեկտեմբերին ՀՀ կառավարությանն ու նախագահին այս հարցի շուրջ զեկուցում ենք …

կարդալ ավելին

Վտանգավոր են

22.02.2006

Ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է այս տարի այցելելու կամ աշխատանքի մեկնելու համար վտանգավոր երկրների ցուցակը, որում ընդգրկվել են 14 երկիր, ինչը 3-ով ավելի է, քան նախորդ տարի: Վարկանիշը կազմելու համար «Ֆորբս»-ի լրագրողները հարցում են կատարել մի քանի ընկերությունների ներկայացուցիչների շրջանում, ովքեր աշխատակիցներին աշխարհի տարբեր երկրներ գործուղող կորպորացիաների պատվերով կատարում են ռիսկերի գնահատում: Երկրները գնահատվում …

կարդալ ավելին

Հայերը CNN-ում

22.02.2006

Չնայած զբոսաշրջության բնագավառում մեծ ներուժին՝ Հայաստանն այսօր աննշան տեղ է գրավում այդ բնագավառում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ այսօր հանրապետությունն ի վիճակի է ընդունելու 500.000 օտարերկրացի զբոսաշրջիկների, սակայն այստեղ գալիս են տարեկան մոտ 260.000 մարդ։ Այս տարի Հայաստանը վճռական քայլեր է ձեռնարկել զբոսաշրջիկներին իր երկիր գրավելու ուղղությամբ։ CNN, BBC, Euronews հեռուստաալիքներով լայնածավալ գովազդային ակցիաներ կանցկացվեն, որոնց նպատակը …

կարդալ ավելին

Ուրանի հետքերով

20.02.2006

Իրանը հայտարարել է, որ արդեն մղել է ուրանի գազը փոքրաթիվ ցենտրիֆուգների մեջ, ինչն արդեն մի քայլ է դեպի ուրանի հարստացումը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Աղազադեն պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ դեռ մի քանի ամիս կպահանջվի հարստացված ուրան ստանալու համար: Նա ավելացրել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ …

կարդալ ավելին

Փող են ուզում

20.02.2006

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) նախատեսում է Գյումրիի «Շիրակը»-ը դարձնել 1-ին կարգի օդանավակայան: ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հավաստմամբ, պետք է ամբողջովին ասֆալտապատվի «Շիրակի» թռիչքուղին եւ տեղադրվի լուսաազդանշանային նոր համակարգ: ՔԱԳՎ պետը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպել է նաեւ ԱՄՆ դեսպանատան պատասխանատուների հետ՝ խնդրելով ներդրումներ կատարել ավիացիոն անվտանգության համակարգում: Ըստ ՔԱԳՎ պետի, ամբողջ ծրագրի …

կարդալ ավելին

«Սիրային» եռանկյունի

18.02.2006

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Նեմիրոֆֆ» ապրանքանշանի հետ կապված պատմությանը: Մեր հրապարակման մեջ տեղ էր գտել մի փոքր անճշտություն. «Նեմիրոֆֆ» անվանումով սիգարետը ոչ թե «Գրանդ Տոբակոյի», այլ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի» արտադրանքն է: Մյուս կողմից` դժվար է գերագնահատել մեր վրիպումը. ընկերությունները իրարից, մեղմ ասած, «այնքան էլ անջատ» չեն։ Իսկ այս պատմությունը, պետք է խոստովանել, շատ …

կարդալ ավելին

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» շահութաբեր սերվիսը

18.02.2006

Մի փոքր ավելի ուշ հանձնաժողովը որոշումով հաստատեց այդ ծառայության գինը՝ 1 գազօգտագործման սարքավորում ունեցող բաժանորդից տարեկան գանձել 2400 դրամ, 2-ի դեպքում՝ 5700, իսկ 3 եւ ավելի սարքավորման դեպքում` 6900 դրամ: Այս որոշումն էլ ուժի մեջ մտավ դեկտեմբերից, եւ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն անցան գործի: Նրանք շրջում են տներով եւ բնակիչներին առաջարկում-պարտադրում են ստորագրել իրենց կողմից պատրաստված պայմանագիրը: …

կարդալ ավելին