«Հայաստանում աղքատության մակարդակը գնահատելու նպատակով փետրվարի 28-ին Հայաստան կժամանեն Համաշխարհային բանկի փորձագետներ»,- այսօր մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Նրա ասելով, 2004թ. աղքատության մակարդակը հանրապետությունում կազմել է 39 տոկոս: 2006թ. ՀԲ փորձագետները դրա գնահատման համար մտադիր են կիրառել նոր եղանակներ: «Հետազոտությունների ավարտից անմիջապես հետո այդ մասին տարեկան հաշվետվությունը կհրապարակվի»,- ասել է պարոն Մնացականյանը: