Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) նախատեսում է Գյումրիի «Շիրակը»-ը դարձնել 1-ին կարգի օդանավակայան: ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանի հավաստմամբ, պետք է ամբողջովին ասֆալտապատվի «Շիրակի» թռիչքուղին եւ տեղադրվի լուսաազդանշանային նոր համակարգ: ՔԱԳՎ պետը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպել է նաեւ ԱՄՆ դեսպանատան պատասխանատուների հետ՝ խնդրելով ներդրումներ կատարել ավիացիոն անվտանգության համակարգում: Ըստ ՔԱԳՎ պետի, ամբողջ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 4-4.5 մլն դոլար: Նա հույս ունի նաեւ, որ աշխատանքների համար հաջորդ տարի ֆինանսներ կտրամադրվի նաեւ պետբյուջեից: Ա. Մովսեսյանը հնարավոր է համարում նաեւ դոնոր կազմակերպությունների կողմից աջակցությունը: Ա. Մովսեսյանի հետ հարցազրույցը` մեր թերթի հաջորդ համարում: