«Գրանդ-Տոբակոն» վաճառքի է հանել նոր` «Նեմիրոֆֆ» անվանումով սիգարետ։ Ընդ որում՝ անվանումը, որի հեղինակային իրավունքը պատկանում է «Նեմիրոֆֆ» ընկերությանը, պաշտոնապես գրանցվել է ՀՀ Արտոնագրային վարչության կողմից։ Ընկերությունն արդեն հայց է ներկայացրել դատարան։ «Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանը չհերքեց այս լուրը. «Դատի են տվել ոչ թե մեզ, այլ Արտոնագրային վարչությանը»։ Մեր այն հարցին, թե սիգարետները ներկայումս վաճառվո՞ւմ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Գնաճը Հայաստանում» թեմայով լսումները նախագահում էր ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Երբ առաջին հիմնական զեկուցող` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը լսարանին ներկայացնում էր, թե ինչ է գնաճը, ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը դահլիճից խորհուրդ տվեց ավարտել «դասագրքային» տվյալների ներկայացումը: ԱԺ նախագահը, սակայն, արժանացավ Գ. Մինասյանի …
կարդալ ավելինԱդրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը հայտարարել է, թե Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում «Ազերսել» բջջային կապի օպերատորի 112 հեռախոսահամարը հավաքելիս գծի մեջ խառնվում են իրանական ընկերությունները եւ «Ղարաբաղ-Տելեկոմը»: «Այդ ալիքները հնարավոր է լինում որսալ նույնիսկ սահմանից 10 կիլոմետր դեպի հանրապետության տարածք: Եվ կանխել դա հնարավոր չէ»,- ասել է Ադրբեջանի կապի նախարարը:
կարդալ ավելինԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն օրերս նշեց, թե կան բանկեր, որոնք չեն «ընդունում խաղի նոր կանոնները»` կապված կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրման հետ: Նա նաեւ վստահեցնում էր, թե այդ բանկերը կպատժվեն: Հայեցակարգի սկզբունքը հետեւյալն է. «Բանկը չի կարող մեկ անձի քմահաճույքից կախված լինել»: «Հայգյուղփոխբանկի» գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած կառույցն այդ …
կարդալ ավելին– ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը կարծիք հնչեցրեց, որ ԱՄՀ-ն ձախողումների փուլում է, քանի որ վարկերի վերադարձելիության լուրջ խնդիր ունի, ինչը Հայաստանում վարկային ծրագրերի իրականացումը հարցականի տակ է դնում: Ի՞նչ կասեք այս մասին: – Չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կա: Կոնկրետ Հայաստանի վերաբերյալ մենք տնտեսական աճի ծրագիր ունենք, որն այժմ ընթանում է շատ լավ եւ առանց …
կարդալ ավելին«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում «Գազպրոմը», նավթային ընկերությունները եւ արեւմտյան ներդրողները»,- հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ «ՖՍԿ ԵԷՍ» ԲԲԸ վարչության նախագահ Անդրեյ Ռապոպորտը: Նրա ասելով, մոտ ժամանակներս «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» («ՌԱՕ ԵԷՍ») ԲԸ-ն պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ կքննարկի «ՌԱՕ ԵԷՍ»-ի արտասահմանյան ակտիվների ճակատագիրը էներգահոլդինգի վերակազմավորումից հետո: «Այդ հարցն առայժմ պատասխան …
կարդալ ավելինԱնցած շաբաթն ինձ համար բանկային էր։ Ավելի ճիշտ` կենտրոնական բանկային։ Նախ` ՀՀ ԿԲ մամուլի քարտուղարը նամակ էր ուղարկել «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագրին։ Քանի որ նամակն ուղարկված էր «պատասխանի իրավունքով», ես ինձ թույլ տվեցի կարդալ ուրիշին հասցեագրված նամակը։ Ի վերջո, այն գրվել էր մեր թերթի փետրվարի 19-ի համարում լույս տեսած իմ «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածին …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովում տեղի ունեցան «Գնաճը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսարանին եւ ընդհանրապես Հայաստանի բնակչությանը հուզող հիմնական հարցադրումն այս թեմայի շուրջ հետեւյալն է. «Իրականում մեր երկրում գներն աճո՞ւմ են»: Բանն այն է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) 2005թ. Հայաստանում արձանագրել է 0,2% գնանկում: Իր հերթին, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում է, որ իրենց վիճակագրական …
կարդալ ավելինԱնցյալ տարի Ազգային ժողովն ընդունեց օրենք՝ սոցապ վճարների եւ եկամտահարկի գծով պարտավորություններ կուտակած անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արտոնություններ սահմանելու մասին։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այս եւ հարկային համակարգի այլ խնդիրների մասին զրուցեցինք Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ։ – «Անհատ ձեռնարկատերերի նկատմամբ արտոնություններ սահմանելու մասին» օրենքն արդեն ուժի մեջ է, կարո՞ղ եք …
կարդալ ավելինԿենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը պատասխան-նամակ է ուղարկել մեր թերթում հրապարակված «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածին: Իսկ վերջում նաեւ առաջարկ է ներկայացրել՝ ակնկալելով, որ այն ընդունելի կլինի տնտեսագիտական շրջանակների համար: Նամակիս համար առիթ են դարձել Ձեր թերթի 2006 թ. փետրվարի 9-ի թիվ 13 (101) համարում լույս տեսած «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածում տեղ գտած որոշ անճշտություններ, …
կարդալ ավելինՓետրվարի 19-22-ը Դուբայում կայանալիք «Գալֆուդ 2006» ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում իրենց արտադրանքը կներկայացնեն 9 հայկական ձեռնարկություններ: Տաղավարի կազմակերպմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)` Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի (DAI-ASME) միջոցով: Ինչպես տեղեկացանք DAI-ից, Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց ապրանքատեսակները կներկայացնեն Ջրվեժ գյուղի «Արեգա» պահածոյի գործարանը, «Ռիո Գրանդե» սուրճն արտադրող «Ռաֆայել Կոնտինի» ընկերությունը, …
կարդալ ավելինԴեռ անցած տարի «Արմավիա» ավիաընկերության նախկին բաժնետեր «Սիբիր» ընկերությունն իր բաժնեմասը վաճառել էր հայկական կողմին: Սակայն, որպես կառավարության ներկայացուցիչ` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը դեռ այս տարվա սկզբին այդ համաձայնագիրը չէր ստորագրել, քանի որ «Սիբիրը» յուրաքանչյուր տարի 1 մլն դոլար պետք է վճարի ՀՀ կառավարությանը, ինչն այս տարի չէր արել: Ինչպես տեղեկացանք …
կարդալ ավելինԽորհրդային Միության փլուզումից հետո կյանք մուտք գործեցին մեզ համար նոր շատ երեւույթներ, որոնց թվում իր ուրույն տեղն ուներ գովազդը։ Սկզբում դա հետաքրքիր էր, հետո աստիճանաբար կորցրեց հետաքրքրությունը, իսկ դրանից հետո արդեն սկսեց ազդել մարդկանց նյարդերի վրա։ 1991-ից ի վեր մենք հայտարարեցինք, որ ընտրում ենք տնտեսության զարգացման շուկայական ուղին, որի անբաժան բաղադրիչներից մեկն էլ հենց «գովազդ» …
կարդալ ավելին«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է առաջիկա երկու տարիների ընթացքում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում»,- ասված է անցած շաբաթավերջին բանկի էլեկտրոնային էջում հրապարակված զեկույցում, որը ներկայացնում է գործակցության նոր փուլի ռազմավարությունը: Արձանագրելով վերջին երեք տարիներին Հայաստանում նկատվող կայուն տնտեսական աճը, սպառողական ծախսերի բարձր մակարդակը, դրսից՝ հիմնականում սփյուռքահայերի կողմից կատարվող ներդրումների հոսքը, բանկը միեւնույն ժամանակ …
կարդալ ավելինՀաճախ կարելի է լսել՝ «Թող գործարաններն աշխատեցնեն, մենք էլ աշխատենք» կամ նմանատիպ արտահայտություններ։ Պետք չէ զարմանալ, որ հատկապես միջին եւ տարեց հասակի մարդկանց առանձնապես չի ոգեւորում սպասարկման ոլորտի զարգացումը, որն արտահայտվում է ասենք՝ հյուրանոցների քանակի աճով։ Այդ մարդկանց մեղադրել չի կարելի։ Որքան էլ պետությունը պնդի, որ մենք ապրում ենք շուկայական հարաբերություններում, եւ գործարաններ վերագործարկելն իրենց …
կարդալ ավելին2001-2005թթ. Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրել է պարզ ընթացակարգով տրվող 4447 լիցենզիա: Այս ոլորտից անցած տարվա ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 791 մլն 825 հազար 630 դրամ: 2005թ. ուժը կորցրած է ճանաչվել 352 պարզ լիցենզիա, իսկ 7-ի գործողությունը կասեցվել է, որից 6-ինը` իրենց դիմումների հիման վրա, իսկ մեկինը` ՀՀ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության միջնորդությամբ: …
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի փետրվարի 6-ի որոշման համաձայն` մարտի 15-ից հայաստանյան առեւտրային բանկերին կարգելվի մասնակցել դրամական փոխանցումների «Western Union» միջազգային համակարգին: ԿԲ-ն այս փաստը պարզաբանում է նրանով, որ բանկերի կողմից այս համակարգին մասնակցության համար ԿԲ-ին ներկայացված հայտերը չեն համապատասխանում «Western Union»-ի կանոնակարգին: Այդ անհամապատասխանությունները հայտնաբերվել են վերոնշյալ հայտերն ուսումնասիրելու ժամանակ: Բանն այն է, որ …
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը տեղ-տեղ թափանցիկ է։ ԿԲ-ն անցած շաբաթ հրապարակեց «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը»։ Այն մասնագիտական հրապարակային վերլուծության դեռեւս չի արժանացել։ Այդ ծավալուն փաստաթղթի ամբողջական վերլուծությունը երեւի ժամանակ է պահանջում։ Մինչդեռ ծրագրում կա առնվազն մեկ դրույթ, որ կարծես տնտեսական բուռն բանավեճերի տեղիք պիտի տար։ Ծրագրում հայտարարվում է, որ «2006թ. ԿԲ-ն կսկսի գնաճի լիարժեք նպատակադրման …
կարդալ ավելին«Ռոյալ Արմենիա» ընկերության եւ ՀՀ ԿԱ Մաքսային պետական ծառայության (ՄՊԿ) միջեւ դեռեւս անցյալ տարվանից սկիզբ առած հակամարտությունը հունվարի 11-ին ավարտվեց։ «168 Ժամն» այդ թեմային անդրադարձել է։ Եթե հիշում եք, Տնտեսական դատարանը՝ դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, մերժեց ընկերության հայցը՝ կապված ՄՊԿ-ի կողմից սահմանված մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու պահանջի հետ։ Դատավճռի ընթերցումից հետո «Ռոյալ Արմենիայի» փաստաբանը՝ պրն …
կարդալ ավելին«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2005թ. նախորդ տարվա համեմատ 6,7%-ով կրճատել է արտադրության ծավալները՝ մինչեւ 12.670 մլրդ դրամ (27,7 մլն դոլար):
կարդալ ավելին