«Ղարաբաղ-Տելեկոմը» խառնում է ալիքները

18/02/2006

Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը հայտարարել է, թե Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում «Ազերսել» բջջային կապի օպերատորի 112 հեռախոսահամարը հավաքելիս գծի մեջ խառնվում են իրանական ընկերությունները եւ «Ղարաբաղ-Տելեկոմը»: «Այդ ալիքները հնարավոր է լինում որսալ նույնիսկ սահմանից 10 կիլոմետր դեպի հանրապետության տարածք: Եվ կանխել դա հնարավոր չէ»,- ասել է Ադրբեջանի կապի նախարարը: