ԵԽ` կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) այսօր Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ հրապարակել է ՀՀ մասին իր հաշվետվությունը: Այն վերաբերում է հատկապես դատական համակարգին, ոստիկանությանը, մաքսային ծառայություններին, Հարկային տեսչությանը, կրթական համակարգին, առողջապահությանը, լիցենզավորմանը եւ սեփականաշնորհմանը: GRECO-ն Հայաստանին է ուղարկել 24 հանձնարարական եւ Հայաստանի իշխանություններին հանձնարարել զեկուցել դրանց կատարման մասին մինչեւ 2007թ. սեպտեմբերը:
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ սահմանեց գազի նոր սակագներ: Մինչեւ 10.000 խմ գազ սպառողը, այսինքն` բնակիչ բաժանորդը յուրաքանչյուր խմ գազի համար կվճարի 90 դրամ: 10.000 խմ եւ ավելի գազ սպառող արտադրող բաժանորդը կվճարի 65 դրամ 70 լումա: Գազի միջին սակագինը սահմանվեց 100 խմ-ի համար մոտ 163 դոլար: Այս նոր սակագները կկիրառվեն ապրիլի 10-ից հետո:
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ցուցադրեց իր հերթական ներկայացումը՝ միաձայն հաստատեց գազի նոր սակագները: Մինչեւ 10.000 խմ գազ սպառող բաժանորդների, այսինքն` բնակչության սպառած 1000 խմ գազի դիմաց սահմանեց 90.000 դրամ` ներկայիս 59.000 դրամի փոխարեն: 10.000 խմ եւ ավելի գազ սպառող բաժանորդների համար՝ 146,5 դոլար` ներկայիս 79,1 դոլարի փոխարեն: Իսկ գազի միջին հաշվարկային սակագինը սահմանվեց 162,95 …
կարդալ ավելինՎերնագրից մոտավորապես պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ «Ռուսական կառավարությունը ցանկանում է իր տնտեսության զգալի մասը պաշտպանել օտարերկրյա ընկերությունների կողմից կլանումից։ Տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆը Մոսկվայում հայտարարել է, որ տնտեսության մոտ 39 ոլորտներում հնարավոր է կիրառվեն միջազգային ներդրումների սահմանափակումներ»։ Նախարարն առաջին հերթին կարեւորել է պաշտպանության եւ ատոմային արդյունաբերության ոլորտները, ինչպես նաեւ` տնտեսության …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցավ «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության» հիմնադիր ժողովը: Նորաստեղծ մարմինն իրենից ներկայացնում է շահույթ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող ոչ առեւտրային կազմակերպություն, որի հիմնական նպատակը երկրի հիփոթեքային շուկայի զարգացումն է: Միության հիմնադիրներն են «Հայէկոնոմբանկ» (ՀԷԲ), «Զարգացման հայկական բանկ», «Արմսվիսբանկ», «Ինեկոբանկ», «Հայինվեստբանկ», «Արարատ բանկ», «Յունիբանկ», «Առէքսիմբանկ» առեւտրային բանկերը, «Վաշինգտոն Կապիտալ», «Առաջին հիփոթեքային …
կարդալ ավելինԲրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսի վերլուծաբանները համոզված են, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կշարունակի ամրապնդել իր դիրքերը պետական կառավարման համակարգում՝ աստիճանաբար ազդեցիկ իշխանական լծակներից զրկելով իր հոր թիմակիցներին: Փոխարենը, ըստ «Economist»-ի, առանցքային պաշտոններում Ալիեւը կնշանակի անձամբ իրեն հավատարիմ գործիչների: «Ոչ մեծ ռիսկ գոյություն ունի, որ նախագահ Ալիեւի՝ քաղաքական դաշտը վերաձեւելու փորձերը կստիպեն իշխող վերնախավի որոշ …
կարդալ ավելինԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Թմրամիջոցների դեմ միջազգային ռազմավարության մասին զեկույցը 2006թ. համար։ Մեր երկրի գնահատականը ընդհանուր առմամբ դրական է, սակայն կան դիտարկումներ, որոնք իրոք անհանգստանալու տեղիք են տալիս։ «Հայաստանը թմրանյութ արտադրող խոշոր երկիր չէ, եւ թմրանյութերի շրջանառության ծավալները համեմատաբար փոքր են։ Հասկանալով երկրի պոտենցիալը՝ թմրամիջոցների միջազգային տարանցման տեսանկյունից, ՀՀ կառավարությունը փորձում է բարելավել իր կանխարգելիչ …
կարդալ ավելինԺամանակակից տնտեսագիտության մեջ բանկերը համարվում են տնտեսության արյունատար համակարգը՝ «կյանք» տալով վերջինիս բոլոր հատվածներին: «Արյան» տարրերից մեկը վարկն է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վարկային ներդրումները կազմում են երկրի ՀՆԱ-ի ընդամենը 7-7,5%-ը (զարգացած երկրներում այս ցուցանիշը գերազանցում է 100%-ը), ապա կարելի է ասել, որ մեր տնտեսությունը «նախաինֆարկտային» վիճակում է: Ի՞նչ է վարկը: Առեւտրային բանկերի համար …
կարդալ ավելինՀայաստանում 2005թ. իրականացվել է անշարժ գույքի 122.545 գործարք: 24.200 գործարքով կամ 24,6 տոկոսով ավելի, քան 2004թ.: Այս հանգամանքը հաշվի առնելով` Կադաստրի պետական կոմիտեն իր տարեկան հաշվետվության մեջ եզրակացրել է, որ հանրապետության անշարժ գույքի շուկան նորից ունի «զարգացման եւ գների աճման միտումներ»: Թե՛ Կադաստրի կոմիտեն, թե՛ այս ոլորտի գործակալներն ու գնահատողները փորձում են հավատացնել, որ Երեւանի …
կարդալ ավելինՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հավաստմամբ` Հայաստանը ծրագրում է կառուցել ռադիոակտիվ թափոնների երկրորդ գերեզմանոցը: Իսկ ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե ռադիոակտիվ թափոնները ներթափանցել են վերգետնյա ջրեր, ըստ նախարարի` չի համապատասխանում իրականությանը:
կարդալ ավելինՄի քանի օր առաջ «ՀայՌուսգազարդը» հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ (ՀԾԿՀ) բնակչությանը մատակարարվող գազի սակագները բարձրացնելու առնչությամբ։ Բոլորը սպասում էին, որ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու, սակայն այսպիսի սցենար ոչ ոք չէր ենթադրում։ Նախ սկսենք նրանից, թե այդ մասին մեր բնակչությունն ինչպես տեղեկացավ։ Շատ հպանցիկ։ «Հայլուրն» այնպես իմիջիայլոց անդրադարձավ գազի սակագնի թանկացմանը, …
կարդալ ավելինՄի քանի տարի առաջ մեր երկրում եվրոպական պետություններից մեկի դեսպանը հավաքել է շուկայում առկա սուրճի բոլոր նմուշները եւ ուղարկել Եվրոպա՝ ստուգման։ Պարզվել է, որ Հայաստանում վաճառվող սուրճերի պարունակության մինիմում 15%-ը սուրճի հետ ոչ մի կապ չունի։ Ցավոք, այդ եզրակացությունը չի հրապարակվել, քանզի դրանում խառնվել են տարբեր տրամաչափի մարդիկ։ Սուրճի շուկայի մասին հրապարակման առաջին մասը, որ …
կարդալ ավելին2006 թ. ապրիլի 1-ից գազի գինը կդառնա 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, դեռ վաղ է խոսել երկրի ողջ տնտեսության վրա գազի գնի առաջիկա բարձրացման հնարավոր ազդեցության մասին: «Անհրաժեշտ է սպասել ՀՀ հանրային ծառայությունների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի որոշմանը»,- նշել է նա` ավելացնելով, որ հանձնաժողովը չի կարող ընդունել որոշումներ, որոնք կարող են վնասել ընկերության …
կարդալ ավելինՃիշտ է, երեւույթը, մեղմ ասած, հաճելի եւ օգտակար չէ, բայց երկար ձգձգվող անորոշ վիճակը, խոստովանենք, ազդում էր բոլորիս նյարդերի վրա: Մանավանդ հասկանալի էր, որ թանկացումն անխուսափելի է: Սակայն ռուսական կողմից՝ «Գազպրոմից» Հայաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել: Իսկ «ՀայՌուսգազարդի» այս շտապողականությունն ընկերությունում բացատրեցին այսպես. «Ռուսաստանն առաջարկել է բարձրացնել Հայաստանին մատակարարվող …
կարդալ ավելինԱյս արտահայտությունը հաճախ կարելի է լսել մեր սրճարաններում, բարերում եւ ռեստորաններում։ Մատուցողի «Ինչպիսի՞» հարցին, որպես կանոն, պատասխանում են` դառը, քաղցր, նորմալ։ Կարող է հնչել նաեւ միջանկյալ պատասխան, ասենք՝ մի քիչ քաղցր, կամ՝ ոչ քաղցր, ոչ դառը, եւ այլն։ Սակայն էականն այստեղ այդ չէ, այլ այն, որ այդ հարցը իրականում պետք է ենթադրեր լրիվ ուրիշ պատասխան՝ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակել էինք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի հայտարարությունը, որ Հայաստանի տնային տնտեսությունների հատվածում շրջանառվող արտարժույթը կազմում է հանրապետության ողջ դրամական զանգվածի 84 տոկոսը: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, սակայն, համաձայն չէ այս թվի հետ: «Այստեղ թյուրիմացություն է եղել, երկու թվերի սխալ գումարում, քանզի մեր ուսումնասիրությունների համաձայն, այդ ցուցանիշը մոտ …
կարդալ ավելին2005թ. փետրվարի 1-ին «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, «ԱրմենՏելի» տնօրենների խորհրդի անդամ Սերժ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ավելի քան 1 տարի է, ինչ Ս.Սարգսյանն «ԱրմենՏելում» չի աշխատում, սակայն հարաբերություններն այդ ընկերության հետ դեռ շարունակվում են: Բանն այն է, որ պարոն Սարգսյանն «ԱրմենՏելից» դեռ չի ստացել իր վերջնահաշվարկը եւ այդ պատճառով հայտնվել է դատական վեճերի մեջ: …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը հարկային տեսչություններին հանձնարարել է տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգայցեր կատարել եւ հետեւել, որպեսզի վերջիններս առեւտուր իրականացնեն միայն հայկական դրամով: Իսկ առեւտրային կետերը պետք է առանձնակի զգուշանան, քանզի օրենքով դոլարով առեւտուր կատարելու համար նրանց նկատմամբ կիրառվելու է տուգանք` գործարքի գումարի չափով: Հարկային մարմնի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում դեռ ոչ մի տնտեսվարող …
կարդալ ավելինՄի քանի օրից գարունը կմտնի իր իրավունքների մեջ, իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գների հարցում դեռ պարզություն չկա։ Հաշվի առնելով, որ սակագների բարձրացման դեպքում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է այդ մասին տեղեկացվի 3 ամիս առաջ՝ կարելի է ասել, որ մինչեւ ամառ հայաստանցի սպառողները գազի համար կվճարեն նույն գինը։ Վերը նշված հանձնաժողովի նախագահի տեղակալ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պարբերաբար խախտումներին: Հիշեցնենք, որ այս օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա կեսերից, ՀՀ տարածքում ապրանքների եւ ծառայությունների գնանշումն ու դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են միայն դրամով: Վերոնշյալ օրենքի համաձայն, հարկային մարմինների կողմից իրականացվող գործառույթների …
կարդալ ավելին