24 հանձնարարական

13/03/2006

ԵԽ` կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) այսօր Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ հրապարակել է ՀՀ մասին իր հաշվետվությունը: Այն վերաբերում է հատկապես դատական համակարգին, ոստիկանությանը, մաքսային ծառայություններին, Հարկային տեսչությանը, կրթական համակարգին, առողջապահությանը, լիցենզավորմանը եւ սեփականաշնորհմանը: GRECO-ն Հայաստանին է ուղարկել 24 հանձնարարական եւ Հայաստանի իշխանություններին հանձնարարել զեկուցել դրանց կատարման մասին մինչեւ 2007թ. սեպտեմբերը: