Սխալ մաթեմատիկա

28/02/2006

Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակել էինք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի հայտարարությունը, որ Հայաստանի տնային տնտեսությունների հատվածում շրջանառվող արտարժույթը կազմում է հանրապետության ողջ դրամական զանգվածի 84 տոկոսը: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, սակայն, համաձայն չէ այս թվի հետ: «Այստեղ թյուրիմացություն է եղել, երկու թվերի սխալ գումարում, քանզի մեր ուսումնասիրությունների համաձայն, այդ ցուցանիշը մոտ 65 տոկոս է»,- ասում է նա: Վերջինս նաեւ հիշեցրեց, որ դոլարիզացիայի բարձր մակարդակի մեղավորները մեծահարուստներն են, որոնք դոլար «շատ են սիրում»: