Հայկական 8 կազմակերպություն իրենց արտադրատեսակները կներկայացնեն այս տարի փետրվարի 19-22-ը Դուբայում կայանալիք «Գալֆուդ-2006» ցուցահանդեսում: «Հայաստան» տաղավարում կներկայացվեն հայկական արտադրության ձկնամթերքը, պահածոները, հյութերը, տոմատի մածուկը, Հայաստանում փաթեթավորված սուրճը, պանրիկները, եւ շշալցված հայկական ջուրը: «Գալֆուդ-2006»-ը Միջին Արեւելքում սննդի եւ սարքավորումների ամենամեծ ցուցահանդեսն է:
կարդալ ավելինՎրաստանի մաքսայինները Սադախլո անցակետում Հայաստանից մաքսանենգ կերպով դուրս բերվող ապրանքներ են հայտնաբերել: «Կավկազպրես» գործակալության համաձայն, Սադախլոյում կանգնեցվել է մի ավտոբուս, որի թաքստոցում հայտնաբերվել է մոտ 5 հազար դոլարի չհայտարարագրված ապրանք՝ արդյունաբերական արտադրանք, սննդամթերք եւ խմիչք: Մաքսայիններն ավտոբուսում նաեւ սրբապատկերներ են հայտնաբերել:
կարդալ ավելինԵթե հիշում եք, սրանից մոտ 1 ամիս առաջ բնակիչների շրջանում սոցհարցում էր անցկացվել, որից երեւում էր, որ ՀՀ բնակիչների մեծամասնությունը չի հավատում կամ չի ուզում հավատալ, որ ռուսները կբարձրացնեն մեզ մատակարարվող գազի գինը։ Իսկ ահա Panorama.am ինտերնետային կայքի կազմակերպած հարցման մասնակիցներն ավելի իրատես են։ 23,1%-ը գտնում են, որ գազի գինը կլինի 65-85 դոլար, 26,9%-ը՝ 85-95, …
կարդալ ավելինՄի քանի բանկեր շարունակում են Կենտրոնական բանկի համար «գլխացավանք» լինել: Ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի` բանկերի գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում է կորպորատիվ կառավարման հայեցակարգը: Վերջինիս գլխավոր սկզբունքը, կարելի է ասել, հետեւյալն է. «Բանկը չի կարող մեկ անձի քմահաճույքից կախված լինել»: «Մենք պայքարում ենք այն բանկերի հետ, որոնց կառավարիչները սա չեն հասկանում եւ չեն ուզում խաղի նոր …
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ ներկայացրեց 2006թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողով: ԿԲ-ն այս տարվա համար նախատեսել է 10% տնտեսական աճ եւ մինչեւ 3% գնաճ: Ի դեպ, անցած տարի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գներն աճել են 0,6%-ով: Այս տարվանից ԿԲ-ն անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, այսինքն` …
կարդալ ավելինԻսկ այդ քննարկումների արդյունքում սպառողներն արդեն ինչ-որ չափով համակերպվել են կյանքի սպասվող թանկացմանը եւ նույնիսկ հաշվարկներ են անում, թե ինչի սպառումը պակասեցնել կամ ինչի վրա քիչ գումար ծախսել, որպեսզի կարողանան դիմակայել վերահաս վտանգին: Մինչդեռ մեր իշխանությունները շարունակում են հուսադրել ժողովրդին, թե միգուցե գազը 110 դոլարի չի՞ հասնի, եթե հասնի էլ, իրենք սոցիալական ճգնաժամ թույլ չեն …
կարդալ ավելին«Երկրների ռիսկայնության դասակարգման» ցանկում Հայաստանի վարկանիշը բարձրացել է: Այս անգամ սա ասում են ոչ թե երկրի իշխանությունները, այլ` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ, OECD), որին անդամակցում են աշխարհի առավել զարգացած 26 երկրներ: Վերջիններիս փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը վերանայել է մեր երկրի գործակիցը` Հայաստանին դասելով ավելի բարձր` 6-րդ խմբի շարքին: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման …
կարդալ ավելինԹռչնագրիպի մասին վերջին օրերին քիչ են խոսում։ Պատճառը ցուրտ եղանակն է։ Այդ վարակի վերջին օղակը Թուրքիայի արեւելյան նահանգներն էին, ուր արդեն 10 օր է օդի ջերմաստիճանը ռեկորդային ցածր է։ Մինուս 30 աստիճանի հասնող ցուրտը լրատվամիջոցների հաղորդագրությունից ջնջեց թռչնագրիպի մասին լուրերը։ Դա արդեն առողջապահական հիմնարկների խնդիր չէ։ Համաճարակաբանները մինչեւ գարուն շունչ քաշելու ժամանակ ստացան։ Եվ արդեն …
կարդալ ավելինԱյսպիսի խոսք կա. իսկական տղամարդը պետք է որդի ունենա, ծառ տնկի եւ տուն կառուցի։ Իհարկե, մեր օրերում «տուն կառուցելը» կարելի է վերաձեւակերպել` «տուն գնել»։ Սակայն դա ամենեւին չի հեշտացնում իսկական տղամարդուն ներկայացվող այս պահանջը։ Ո՞վ կարող է մեզ մոտ տուն գնել (խոսքը վերաբերում է երիտասարդներին)։ Նա, ում օգնում են ծնողները, նա, ում օգնում են ապագա …
կարդալ ավելին– Վերջերս «Արմինֆո» գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ «Ալռոսա»-ն չի կարողացել պայմանավորվել Sterlite Industries Limited-ի հետ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության»(ԱՈԱՁ) գնման վերաբերյալ: Եղե՞լ են, արդյոք, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» գնման առաջարկներ այլ գնորդներից։ – Ինչպես գիտեք, ԱՈԱՁ-ն մշակել էր «Փուլ 3» ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտ է ներդնել 80 մլն ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր, …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի հավաստմամբ, երեկ ժամը 20։00-ի սահմաններում ռուսական գազը սկսել է մտնել Հայաստան։ Տկն Սարդարյանը նաեւ նշել է, որ գազամատակարարման կարգավորումից հետո իրենք կսկսեն զուգահեռաբար պահեստավորել եւ վերսկսել Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։
կարդալ ավելինՄասնավորապես, առանձին ընկերություններ «թռիչքային վերելք» են կատարել: Հանրապետության առաջին հարկատուն անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է եղել, որը պետբյուջե է վճարել 20 մլրդ 980 մլն 394 հազար դրամի չափով հարկ: 2-րդ տեղում երկու ցուցակներում էլ «ԱրմենՏելն» է, իսկ 3-րդ տեղում պատկերն ավելի քան հետաքրքիր է. Բարսեղ Բեգլարյանի ղեկավարած «Ֆլեշ» ընկերությունը առաջին ցուցակի 40-րդ տեղից հասել …
կարդալ ավելինՖինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2005թ. ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի եւ 4 խաղատան լիցենզիա: Ուժը կորցրած են ճանաչվել 11 շահումով խաղերի, 6 խաղատների եւ 2 վիճակախաղի լիցենզիաներ: Անցած տարվա ընթացքում շահումով խաղի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեությունից գանձվել եւ պետբյուջե է մուտքագրվել 895 մլն դրամ պետական տուրք, որից 195 մլն-ը` շահումով խաղի, 400 մլն-ը` խաղատների, …
կարդալ ավելինԱյն օրերին, երբ ՀՀ ֆինանսների նախարար Վ. Խաչատրյանը վարչապետին ներկայացրած իր հաշվետվությունից հետո պատասխանում էր լրագրողների հարցերին, մի պահ լավատեսական զգացումներ արթնացան։ «Աղքատության մակարդակը 2005թ. ընթացքում նվազել է 3.9 տոկոսային կետով եւ կազմել է 39 տոկոս»,- նշված էր հաշվետվության մեջ։ Սակայն երբ համեմատում ես պաշտոնական տվյալներն ու աչքիդ տեսածը՝ հայտնվում ես քաոսային իրավիճակում։ Որքան աղքատությունը …
կարդալ ավելին«Արարատի ոսկու կորզման ընկերությունը» (AGRC) 2005թ. արդյունահանել է 1,4 տոննա ոսկի` 2004թ. 2,1 տոննայի փոխարեն: Այս մասին հաղորդել է ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով` արդյունահանման մեծ մասը բաժին է ընկել Սոդքի հանքավայրին: Աննշան քանակությամբ ոսկի արդյունահանվել է Մեղրաձորի հանքավայրում եւ Արարատի հանքամնացուկների պահեստարանի նոր պոչանքներից: Տնօրենն ասել է, որ Սոդքի հանքավայրում ոսկու հաստատված պաշարները …
կարդալ ավելինՆախնական տվյալներով, 2005թ. Հայաստանում մշակվել է 113.583 մլրդ դրամի (248.5 մլն դոլարի) ադամանդ՝ 2004-ի 115.185 մլրդ դրամի փոխարեն: Այդ մասին հաղորդել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով` արտադրության ծավալի կրճատումը պայմանավորված է դեկտեմբերին Երեւանում դիտված մառախուղով, որի պատճառով երկար ժամանակ Երեւանը չէր ընդունում եւ չէր …
կարդալ ավելինԳազամուղի պայթեցումից ի վեր բոլորն ամենայն ուշադրությամբ հետեւում են օրվա լրահոսին՝ որեւէ նոր բան իմանալու հույսով։ Պետք է նշել, որ լրատվական ծառայությունները չհիասթափեցրին եւ հունվարի 22-ից սկսած՝ այս մասին պարբերաբար հաղորդագրություններ են տարածում։ Հետաքրքիրն այն է, որ դրանք մեծամասամբ իրար հակասող լուրեր են եւ դրանց հետեւելով՝ մարդ կարող է պարզապես խճճվել։ Տեսնենք, թե ժամանակագրական կարգով …
կարդալ ավելին«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ն 2005թ. ֆերոմոլիբդենի արտադրության եւ արտահանման ծավալներն ավելացրել է 58%-ով՝ հասցնելով մինչեւ 1900 տոննայի: Ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանի խոսքերով` անցած տարի ձեռնարկության արտադրանքի 99%-ն արտահանվել է Եվրոպա: Դրամական արտահայտությամբ իրացվել է 64 մլրդ դրամի արտադրանք՝ 2004-ի 55 մլն դոլարի փոխարեն: Իրացման ավելի քան երկակի աճը Կարապետյանը բացատրել է մետաղի համաշխարհային գների աճով: Ձեռնարկությունը …
կարդալ ավելինՌԴ «Լուկօյլ» ընկերությունը հայտարարել է, որ նավթի եւ գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել Կասպից ծովի հյուսիսում՝ Աստրախանից 220 կիլոմետր հեռավորության վրա: Հանքավայրը կարող է օրական տալ մինչեւ 800 տոննա թեթեւ՝ ծծմբի ցածր պարունակությամբ նավթ: Հանքավայրի ընդհանուր ծավալները գնահատվում են մինչեւ 600 մլն բարել նավթ եւ 34 մլրդ խմ գազ, ընդ որում՝ նավթը կազմում է հանքավայրի …
կարդալ ավելինԻհարկե, ՀՊԾ աշխատանքի վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ, քննադատություններ, սակայն, մյուս կողմից, Հարկային ծառայությունն այն հատուկենտ ոլորտներից է, որի աշխատանքը կարելի է հստակ գնահատել՝ դրված խնդիրների կատարելիության առումով։ Իսկ Հարկայինի գլխավոր խնդիրը հարկ հավաքելն է, որը նրանք այս տարի գերակատարել են։ Այսպես. ծրագրավորված 173.6 մլրդ դրամ մուտքերի փոխարեն Հարկային մարմինները հավաքագրել են 173.714 մլրդ …
կարդալ ավելին