ՌԴ «Լուկօյլ» ընկերությունը հայտարարել է, որ նավթի եւ գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել Կասպից ծովի հյուսիսում՝ Աստրախանից 220 կիլոմետր հեռավորության վրա: Հանքավայրը կարող է օրական տալ մինչեւ 800 տոննա թեթեւ՝ ծծմբի ցածր պարունակությամբ նավթ: Հանքավայրի ընդհանուր ծավալները գնահատվում են մինչեւ 600 մլն բարել նավթ եւ 34 մլրդ խմ գազ, ընդ որում՝ նավթը կազմում է հանքավայրի պաշարների 75%-ը: