«ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի հավաստմամբ, երեկ ժամը 20։00-ի սահմաններում ռուսական գազը սկսել է մտնել Հայաստան։ Տկն Սարդարյանը նաեւ նշել է, որ գազամատակարարման կարգավորումից հետո իրենք կսկսեն զուգահեռաբար պահեստավորել եւ վերսկսել Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։