Որոշ բանկեր կպատժվե՞ն

07/02/2006

Մի քանի բանկեր շարունակում են Կենտրոնական բանկի համար «գլխացավանք» լինել: Ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի` բանկերի գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում է կորպորատիվ կառավարման հայեցակարգը: Վերջինիս գլխավոր սկզբունքը, կարելի է ասել, հետեւյալն է. «Բանկը չի կարող մեկ անձի քմահաճույքից կախված լինել»: «Մենք պայքարում ենք այն բանկերի հետ, որոնց կառավարիչները սա չեն հասկանում եւ չեն ուզում խաղի նոր կանոնների հետ համակերպվել»,- ասաց Տ. Սարգսյանը` ավելացնելով, որ այդ բանկերի համար ներում չի լինելու. վերջիններս կարող են ընդհուպ զրկվել բանկային լիցենզիայից: