Տնտեսություն

Բեռնափոխադրումներ` Ուկրաինայի տարածքով

19.12.2005

«168 Ժամ»-ը դիմել էր «Հայկական երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Արարատ Խրիմյանին` փորձելով պարզաբանումներ ստանալ որոշ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես` թե ինչ սկզբունքներով է «Հայկական երկաթուղին» աշխատում տարբեր երկրների, մասնավորապես` Ուկրաինայի երկաթուղիների հետ: Եվ արդյո՞ք գումարը փոխանցվում է միայն բեռը ստանալուց հետո: Բեռնաթափման ուշացումներն ի՞նչ ազդեցություն են ունենում «Հայկական երկաթուղու» ծախսերի վրա: Միմյանց նկատմամբ ինչպիսի՞ պարտք ու պարտավորություններ …

կարդալ ավելին

Օլիգարխները դրամ չեն սիրում

18.12.2005

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման համար խոչընդոտ է տնտեսության դոլարայնացման բարձր մակարդակը: ԿԲ նախագահի տվյալներով, կանխիկ դոլարի մոտ 90%-ը գտնվում է ստվերում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական դրամին նախապատվություն են տալիս բնակչության աղքատ ու միջին խավերը: Մնում է` օլիգարխների հետ հարցը լուծենք»,- ասում է Տ. Սարգսյանը:

կարդալ ավելին

Պարզվում է` գները նվազում են

18.12.2005

Երեկ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես եկավ Երեւանի Պետական տնտեսագիտական ինստիտուտում եւ ուսանողներին ու մասնագետներին ծանոթացրեց հունվարի 1-ից ԿԲ-ի կողմից իրականացվելիք դրամավարկային քաղաքականության նոր ռազմավարության, այն է` գնաճի նպատակադրման քաղաքականության հետ: Ինչպես գիտենք, ըստ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի` ԿԲ-ի գլխավոր նպատակը հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իսկ նպատակն արդարացնում է միջոցները: …

կարդալ ավելին

Էլեկտրաէներգիան էլ կթանկանա

18.12.2005

Գազի գնի բարձրացման դեպքում չի բացառվում նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այս մասին երեկ հայտարարեց «Երեւանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ԵԷՑ) գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Թե ինչքան` չկարողացավ հստակ ասել: «Գազի թանկացումից հետո պետք է նայել բալանսին,- պատասխանեց պարոն Գլադունչիկը: -Այսինքն ինչքա՞ն է թանկանալու գազը, եւ որքա՞ն էլէներգիա ենք արտադրելու»: Նա չժխտեց նաեւ, որ դոլարի արժեզրկումն «իրենցից …

կարդալ ավելին

300 առաջամարտիկներն ու վնասատուները

18.12.2005

Հայաստանի տնտեսական կյանքում ցանկացած ձեռնարկ ի վերջո վերածվում է թամաշայի։ Դրական ամեն մի քայլ, վիճակը բարելավելու փոխարեն, վերածվում է աբսուրդի։ Վերջին տարիներին Հարկային տեսչությունը բարեխղճորեն հրապարակում է երկու շատ կարեւոր ցուցակ` «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարման հարկերի մեծության մասին» եւ «1 մլն դրամ եւ ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների» մասին։ …

կարդալ ավելին

Թվեր ունենք` աշխարհը չունի

18.12.2005

Եվ այսպես, տարին ավարտվում է։ Փորձենք հետադարձ հայացքով համառոտ կերպով անդրադառնալ 2005թ. տնտեսական ձեռքբերումներին։ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով` տարին կրկին փակեցինք երկնիշ տնտեսական աճով։ Մասնավորապես, 2005թ. առաջին 10 ամիսների համար ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է ավելի քան 1.700 մլրդ դրամ։ Առանձին տողով նշվում է տնտեսական աճը՝ 12,2%։ Սակայն իրական աճը կազմում է մոտ 8%՝ հաշվի …

կարդալ ավելին

Հայաստանի տեղն աշխարհում

18.12.2005

Օր չի լինի, որ մեր մարդիկ չլսեն աշխարհում Հայաստանի տեղի ու դիրքի մասին ուշագրավ որեւէ հաղորդագրություն: Դրանք երբեմն ոգեւորող են, երբեմն` մտահոգող: Հայ հանրությունը հատկապես անհանգիստ է երկրի տնտեսական զարգացումների վիճակագրության հանդեպ, նրան մշտապես ուղեկցում է «Տեսնես մեզնից վատ ապրող կա՞»՝ հարցը: Այստեղ, որպես փորձագիտական կառույց, հաճախ է հանդես գալիս Համաշխարհային բանկը (ՀԲ): ՀԲ-ն, ինչպես …

կարդալ ավելին

Պատասխանատուն չգտնվեց

18.12.2005

«168 Ժամի» թիվ 58-ում լույս էր տեսել «Գողություն օդո՞ւմ» վերնագրով հրապարակումը: Հոդվածն այն մասին էր, թե ինչպես էր «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռով Զալցբուրգ մեկնած ՀՀ քաղաքացուն իր ճամպրուկը հասել կոտրված վիճակում: Բացի այդ, ուղեբեռից բացակայում էին 2 շիշ կոնյակը եւ 10 տուփ ծխախոտը: Ավիաընկերությունը պարտավորվել էր տուժողին փոխհատուցել հասցված նյութական վնասը 50%-ի չափով եւ ուղեւորին …

կարդալ ավելին

Փակ շուկա

14.12.2005

Արդեն երկու շաբաթ է, ինչ չի գործում Բագրատաշենի, այն է՝ Սադախլոյի շուկան: Ամենատարբեր պատճառների թվում տեղաբնակներն ու շուկայի առեւտրականները նշում են նաեւ շուկայում առեւտրով զբաղվող վրացիների կողմից հարկերը ու տուրքերը չմուծելը: Այսօր թեեւ շուկան օրինական ձեւով չի գործում, սակայն սահմանի հայկական մասում այնուամենայնիվ առեւտուր իրականացվում է: Վրացի եւ թուրք առեւտրականները եւս շարունակում են իրենց գործունեությունը …

կարդալ ավելին

Խցանումը խանգարեց դատավարությանը

14.12.2005

Երեկ ՀՀ Տնտեսական դատարանում տեղի ունեցավ «Ռոյալ-Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) հակամարտությանն առնչվող հերթական նիստը։ Հիշեցնենք, որ ընկերությունը հայց է ներկայացրել ՄՊԿ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս սահմանած մաքսային արժեքները։ Վերջին նիստի ժամանակ «Ռոյալ-Արմենիայի» ներկայացուցիչը՝ իրավաբան Գեւորգ Մինասյանը, 3 էջանոց բացարկ էր հայտնել դատավոր Ե. Խունդկարյանին (նշենք, որ ընկերությունը նախկինում եւս մեկ անգամ նմանատիպ …

կարդալ ավելին

45 տոկոս թանկացում

12.12.2005

Տրանսպորտի եւ կապի նախարարությունն օրերս հաստատեց «ԱրմենՏելի» 2006թ. նոր սակագները: Ճիշտ է, նախարարությունը չի ընդունել ընկերության ներկայացրած տարբերակը, բայց նույնն էլ չի թողել, «մի փոքր» բարձրացրել է: Այս «կոմպլեմենտար» քաղաքականությունը հատուկ է Հայաստանի կոմունալ բոլոր ծառայություններին: Ներկայացնողը միշտ էլ շատ բարձր է ներկայացնում, հաստատողն էլ կտրուկ իջեցնում է նրա «գինը» եւ սահմանում է հավանաբար նախօրոք …

կարդալ ավելին

Կթողարկվեն կարճաժամկետ պարտատոմսեր

12.12.2005

Պարտատոմսն արժեթուղթ է, որն ըստ էության ներկայացնում է ներդրողի նկատմամբ թողարկողի պարտքը, որի դիմաց վերջինս պարտավոր է տոկոսներ վճարել: Հայաստանում մինչ այժմ գործում են միայն պետական պարտատոմսեր: Իսկ այժմ փորձ է արվում զարգացնել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի շուկան: «Հայէկոնոմբանկը» թողարկելու է 10 հազար դրամ անվանական արժեքով 20 հազար հատ պարտատոմս: Վերջիններս, որոնց եկամտաբերությունը տարեկան 6% է, …

կարդալ ավելին

Համայն հայության ամառանոցը

10.12.2005

Երեւանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացները փոխում են մայրաքաղաքի ու շրջակա տարածքների պատկերը։ Հինգ-վեց տարի առաջ Քաղաքաշինության նախարարությունը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը հայտարարեցին, որ մշակվել է Երեւանի կառուցապատման նոր հայեցակարգ։ Հարակից տարածքներն անխնա կլանելու փոխարեն, հայտարարվեց, որ Երեւանն այլեւս չի ընդլայնվելու։ Այդ պահին դժվար էր պատկերացնել, որ մայրաքաղաքում շինարարական բում կսկսվի, եւ քաղաքն այսքան …

կարդալ ավելին

Նրանք միշտ մտածում են մեր մասին

10.12.2005

Գազի սակագնի հնարավոր թանկացման մասին խոսակցություններ կային դեռեւս սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում, սակայն մեր պետական այրերը նախանձելի համառությամբ հերքում էին դա` գոնե առաջիկա ժամանակահատվածի համար։ Հիմա էլ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն թանկացման ժամկետի կամ դրա ստույգ չափի մասին չի արվել: ՌԴ վարչապետ Ֆրադկովի այցը ոչ մի էական նորություն չտվեց, բացի այն հայտարարությունից, թե «Մենք համագործակցելու …

կարդալ ավելին

Գործատուն կանոններ է մշակում

10.12.2005

Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) համագործակցության պայմանագիր ստորագրվեց կիսահաղորդչային նախագծման ծրագրային ապահովման համաշխարհային առաջատար «Սինոպսիս» ընկերության՝ ի դեմս «Սինոպսիս Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Սինոպսիսը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ-ի միջեւ: Համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն իրադարձությունը համարեց պատմական, քանի որ սրանով «ստեղծվում է համալսարանական կրթության նոր ձեւ»: «Տեղեկատվական համակարգում մենք որակյալ մասնագետների կարիք ունենք, որոնց պետք է …

կարդալ ավելին

Ավտոմեքենաների ներմուծումն ավելանալու է

10.12.2005

Մինչեւ տարեվերջ Գորկու ավտոմեքենաշինական գործարանը (ԳԱԶ) մտադիր է Հայաստան արտահանել 2700 ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 17%-ով բարձր է: Այդ մասին հայտարարել է ընկերության՝ ԱՊՀ երկրներում վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կուրիցինը: Նրա խոսքերով, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների 50%-ը մարդատար են: Բացի այդ, 2006թ. «ԳԱԶ»-ը մտադիր է արտահանման ծավալներն ավելացնել եւս 10%-ով: Ինչպես նշել է Կուրիզինը, Հայաստան …

կարդալ ավելին

«Արմավիայի» «ոդիսականը»

07.12.2005

«Արմավիա» ավիաընկերությունը, որ ստեղծվել է 1996թ., իր առաջին չվերթն իրականացրեց միայն 2001թ.՝ վարձակալելով «Տու-134» եւ «Տու-154Բ» մակնիշի 2 ինքնաթիռներ: Ծանր կացությունն ավիաընկերությանը ստիպեց, որ 2002-ից այն անցնի «Սիբիր» ավիաընկերության հսկողության տակ, որից հետո հայկական փոքր ավիափոխադրողը կտրուկ վերափոխվեց: 2002թ.սս սեպտեմբերին «Արմավիան» շահագործման հանձնեց «Էյրբաս» ընկերության ժամանակակից A320 ինքնաթիռը: Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ …

կարդալ ավելին

Հաղթաթուղթը Ռուսաստանի ձեռքում է

07.12.2005

2005թ. հայտարարվել էր որպես Հայաստանում Ռուսաստանի տարի: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի այցով պաշտոնապես ամփոփվեց Հայաստանում Ռուսաստանի տարին: Ինչո՞ւ պաշտոնապես։ Որովհետեւ Հայաստանում տասնյակ տարիներ եղել ու դեռ լինելու է Ռուսաստանի ներկայությունը: Ոմանք այս երկրի հետ մեր սերտ համագործակցությունը որակում են որպես օտարերկրյա ներդրումների միջոցով տնտեսական զարգացման խթանում, իսկ ոմանք էլ՝ մեկ երկրից մեծապես կախվածություն, ինչը կարող …

կարդալ ավելին

400 միլիոն դոլար՝ երկաթուղու կառուցման համար

07.12.2005

«Trend» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Յուկսել Դոմոնիք» ընկերությունն ուսումնասիրելու է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հնարավորությունն ու իր եզրակացությունն է ներկայացնելու Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությանը: Դրանից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարներն ու Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը 2006-ի սկզբին կհանդիպեն Թուրքիայում՝ վերջնականապես ճշտելու երկաթուղու կառուցման ժամանակացույցը: Նախնական հաշվարկներով, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար կպահանջվի մոտ 400 միլիոն դոլար:

կարդալ ավելին

Գնացքը կանցնի Բաքվով

07.12.2005

Առաջիկայում կբացվի Թբիլիսի-Մոսկվա երկաթուղային երթեւեկությունը: Վրաստանի երկաթուղու խոսնակ Իրմա Ստեպնաձեն հայտնել է, որ 2 շաբաթից Թբիլիսիից Մոսկվա կուղեւորվի առաջին գնացքը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով: Գնացքը կազմված կլինի առնվազն 4 վագոնից եւ կերթեւեկի երեք օրը մեկ: Թբիլիսիից Մոսկվա ուղեւորությունը կտեւի 3 օր:

կարդալ ավելին