Փակ շուկա

14/12/2005

Արդեն երկու շաբաթ է, ինչ չի գործում Բագրատաշենի, այն է՝ Սադախլոյի շուկան: Ամենատարբեր պատճառների թվում տեղաբնակներն ու շուկայի առեւտրականները նշում են նաեւ շուկայում առեւտրով զբաղվող վրացիների կողմից հարկերը ու տուրքերը չմուծելը: Այսօր թեեւ շուկան օրինական ձեւով չի գործում, սակայն սահմանի հայկական մասում այնուամենայնիվ առեւտուր իրականացվում է: Վրացի եւ թուրք առեւտրականները եւս շարունակում են իրենց գործունեությունը հայկական կողմում: