Երեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել են «Գաջ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում 2004թ. իրացվել է 50.338 տոննա գաջ, որը կազմում է նույն ժամանակաշրջանի արտադրության 98,24%-ը: Գաջի շուկայում գործում է երկու տնտեսվարող սուբյեկտ՝ «Գաջ» եւ «Գաջեգործ» ՓԲԸ-ները, որոնց մասնաբաժինները շուկայում կազմում են համապատասխանաբար` 55,72 % …
կարդալ ավելինԹեեւ նախապես հայտարարվել էր, որ քննարկումը տեղի է ունենալու Բնապահպանության նախարարությունում, սակայն միայն վերջին պահին պարզվեց, որ քննարկման վայրը տեղափոխվել է: Նախարարությունում պարզաբանեցին՝ քանի որ քննարկման նախաձեռնությունն «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությանն (ԱՈԱՁ) է եղել, եւ վերջիններս քննարկմանը նախատեսել են մասնակցել շուրջ 60 հոգանոց խմբով, ուստիեւ հարմար է գտնվել քննարկման վայրը, զուտ մասնակիցների թվի պատճառով, տեղափոխել: …
կարդալ ավելինՑուցահանդեսին մասնակցում են ավելի քան 30 ընկերություններ, որոնք հնարավորություն են ընձեռում խորացնել 2 երկրների տնտեսական փոխհարաբերությունները: Այսօր տեղի կունենա նաեւ «Ռուսաստան եւ Հայաստան. իրականություն եւ հեռանկարներ» խորագիրը կրող տնտեսական ֆորումը: Թեեւ ցուցահանդեսի աշխատանքները նախատեսված են մինչեւ ժամը 18:00-ը, այնուամենայնիվ, երեկ ժամը 16:00-ի սահմաններում դահլիճը գրեթե դատարկ էր: Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն այցելուներ չկային, …
կարդալ ավելինԵրբ Հայաստանում որեւէ ապրանք է թանկանում, պատճառը տնտեսական կամ շուկայական հարաբերությունների մեջ փնտրելու փոխարեն, փորձում ենք այն գտնել մարդկային հարաբերությունների մեջ: Ավելի ճիշտ, նախ փորձում ենք հասկանալ, թե ովքե՞ր են զբաղվում տվյալ բիզնեսով, կամ ի՞նչ փոփոխություններ են կատարվել ոլորտի «փայատերերի» կազմում: Իսկ երբ պատասխանը գտնում ենք, արդեն հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ թանկացավ տվյալ ապրանքը: …
կարդալ ավելինՀայաստանը պաշտոնապես հայտարարում է տնտեսական նոր հաջողության մասին։ 2005թ. հոկտեմբերի դրությամբ` մոտ 30%-ով աճել են օտարերկրյա ներդրումները։ Դրանց ծավալը կազմել է մոտ 226 մլն դոլար։ Օտարերկրյա ներդրումների գծով առաջատարը Հունաստանն է (68 մլն դոլար)։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է (47 մլն դոլար)։ Երրորդ տեղում` Գերմանիան (29 մլն դոլար)։ Այս դրական փաստերի կողքին արձանագրվել են տվյալներ, որոնք …
կարդալ ավելին«Գազպրոմ» ԲԲԸ-ն 2006 թվից մտադիր է Հայաստան մատակարարվող բնական գազի գինը բարձրացնել հազար խմ-ի դիմաց` մինչեւ 110 դոլար` ներկայիս 54-ի փոխարեն: Այդ մասին Մոսկվայում հաղորդել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունում հաղորդել են, որ ներկա դրությամբ հայկական կողմը բնական գազի գնի բարձրացման մասին որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել: Ավելի վաղ …
կարդալ ավելինԱնաչառ դիտորդը պարտավոր է արձանագրել, որ Հայաստանը զարգանում է տարերայնորեն։ Հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում կառավարման քաղաքականությունն իսպառ բացակայում է։ Ապրում ենք «Ինչ կստացվի` կստացվի» սկզբունքով։ Եթե խնդիրներ առաջանան` ընթացքում կլուծենք։ Ոչինչ չենք փորձում կանխատեսել եւ փորձել նախօրոք բացառել հնարավոր հետագա բարդությունները։ Ճիշտ այս սկզբունքով հիմա վերակառուցում ենք Երեւանը։ Քաղաքի կենտրոնում ընթացող շինարարությունը ճարտարապետաշինարարական որեւէ …
կարդալ ավելինՀիշեցնենք, որ մի քանի օր առաջ հակառակ երեւույթն էր տեղի ունենում: Այս առնչությամբ Կենտրոնական բանկը տարիներ շարունակ ունեցել է բավական սպառիչ ու տեսականորեն հիմնավորված պատասխան. «Արտարժույթի կուրսն ազատ լողացող է, մենք փոխարժեք չենք կարգավորում»: Նոյեմբերի 15-ից գործում է ԿԲ «ստեղծած» նոր կառույցը` Արտարժույթի բորսան, որտեղ «շուկայական» առաջարկի ու պահանջարկի հիմքի վրա ձեւավորվում է փոխարժեքը: Ըստ …
կարդալ ավելինՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը «Արմինֆո»-ի թղթակցին հաղորդել է, որ 2005թ. Հայաստանում կաթի արտադրության ծավալներն աճել են 6%-ով: Նրա խոսքերով, մինչեւ 2005թ. վերջը Գյուղատնտեսության նախարարության նախնական հաշվարկների համաձայն` պանրի արտադրության աճը 2004թ. համեմատ եւս կավելանա՝ 18%-ով: 2004թ. հայ ֆերմերները եւ կոոպերատիվ ընկերություններն արտադրել են 555 հազար տոննա կաթ, որոնցից վաճառվել է ընդամենը 49%-ը: Հանրապետությունում …
կարդալ ավելինԱրդեն երկու շաբաթից հնարավոր է ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերի լրիվ ազատականացումը: ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է «Գազամատակարարման մասին» օրենքի ճշգրտումները, որոնք փոփոխություններ են նախատեսում գազ արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկի բաժնետոմսերի շրջանառության կանոններում: Մինչ այժմ գազային «հսկայի» բաժնետոմսերի փաթեթը բաժանվում էր ներքինի եւ արտաքինի, ընդ որում՝ կանոնադրական կապիտալում արտասահմանցիների առավելագույն չափաբաժինը 20% էր: Ազատականացման արդյունքում …
կարդալ ավելինՆոյեմբերի 15-ից Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) իրականացվում է արտարժույթի առեւտուր, որին մասնակցելու իրավունք ունեն Կենտրոնական բանկը, առեւտրային բանկերը, արժութային դիլերները եւ վարկային կազմակերպությունները: Ներկայիս դրությամբ ՀՖԲ-ի հետ արտարժույթի առեւտրին մասնակցելու համաձայնագիր են ստորագրել 18 բանկ եւ 4 արժութային դիլեր: Յուրաքանչյուր արժույթի գինը որոշվում է բորսայում՝ առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Զուգահեռ շարունակելու է գործել նաեւ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը շրջանառության մեջ է դրել Հայաստանի տնտեսության հերթական ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունը բավական երկար վերնագիր ունի` «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության ուսումնասիրություն»։ Այն արված է երկու չափանիշներով։ Նախ` Հայաստանի տնտեսությունը դիտարկված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրների հետ համեմատության մեջ։ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել օրենքի նախագիծ՝ որով արտոնություններ են սահմանվում սոցապ. վճարների գծով պարտավորություններ կուտակած անհատ ձեռներեցների նկատմամբ։ Երեկ ՀՀ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ 2006 թվականից Հայաստանի հարկային մարմինները պատրաստ են համաներում հայտարարել անհատ ձեռներեցների կողմից սոցիալական վճարների չվճարման մասով։ Հայաստանում գրանցված …
կարդալ ավելին«Ռոյալ-Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) հակամարտությունը շարունակվում է։ Ընկերությունը նորից հայց է ներկայացրել Տնտեսական դատարան` ընդդեմ ՄՊԿ-ի՝ վերջինիս սահմանած մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ընկերության ներկայացուցիչները գտնում են, որ իրենց կողմից ներկրվող սուրճի նկատմամբ չափազանց բարձր մաքսային արժեքներ են սահմանվել, իսկ դա բարձրացնում է սուրճի արժեքը եւ ուղղակիորեն ազդում ընկերության մրցունակության վրա։ Նիստը կայացավ …
կարդալ ավելինՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հանդիպումը Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ուսանողների հետ հաճելիորեն զարմացրեց։ Ինչքան էլ մեզ փորձում են համոզել, որ երիտասարդներն ամբողջությամբ կողմ են փոփոխություններին, պարզ դարձավ, որ ուսանողների գերակշիռ մասն ամեն ինչը հալած յուղի տեղ չի ընդունում։ Հեռուստադիտողները դա չեն կարող տեսնել, որովհետեւ պաշտոնական մասից հետո (10-15 րոպեանոց ելույթ) …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997-ի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ՝ լրացումները ենթադրում են Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների ազատում բոլոր տեսակի մաքսավճարներից՝ բացառությամբ դեպքերի, երբ տրանսպորտային միջոցներն օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ …
կարդալ ավելինՀայաստանում բուքմեյքերական գրասենյակների բիզնեսը գնալով հաստատուն դիրքեր է գրավում: Դրա ապացույցն է Երեւանում օրեցօր ավելացող գրասենյակների քանակը: Իսկ պատճառն էլ հավանաբար այն է, որ կազինոները հանվեցին քաղաքի կենտրոնից, եւ խաղամոլները փորձեցին բացը լրացնել սպորտային խաղերի գուշակությամբ: Եթե կազինոներում հաղթելը պատահական կամ, այսպես ասած, բախտի բերմամբ էր, ապա տոտալիզատորական խաղերի դեպքում շատ կարեւոր են սպորտային գիտելիքները …
կարդալ ավելինՎերջին շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը կատարվեց ՀՀ սահմաններից հեռու։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ թանկանալու է Հայաստան առաքվող գազի գինը։ Ենթադրվող թանկացման ծավալն ահռելի է` ավելի քան 2 անգամ։ 1000 խորանարդ մետրը` 56 դոլար գործող արժեքի փոխարեն` Ռուսաստանը պատրաստվում է պահանջել 120 դոլար։ Այսինքն, 2006-ի հունվարի 1-ից ՌԴ-ն պատրաստվում …
կարդալ ավելինՆերկայումս արտաքին առեւտրի համաշխարհային ծավալները գերազանցում են օրական 5 մլրդ դոլարը: Դեռեւս դարեր առաջ միջազգային առուվաճառքն իրականացվում էր հետեւյալ սխեմայով. ապրանքը նավով գնում էր մի երկրից մյուսը, հետո կանխիկ փողը նույն ճանապարհով ուղարկվում էր վաճառողին: Բնականաբար, այս մեխանիզմը գլոբալացված աշխարհում այլեւս չի կարող գործել: Գոյություն ունեն նոր ձեւեր, որոնց անմասն չէ նաեւ Հայաստանը: Այս գործընթացին …
կարդալ ավելինՌԴ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ՀՀ իշխանություններին արդեն զգուշացվել է, որ գազի սակագները 2006-ի հունվարի 1-ից 1000 խորանարդ մետրի համար 75 դոլարից հասնելու է 110-120 դոլարի։ Հայաստանի իշխանությունները, սակայն, որոշել են մինչեւ նոյեմբերի 27-ի հանրաքվեն լռության մատնել այս փաստը։
կարդալ ավելին