2006թ. պետբյուջեի նախագծում բացակայում է «Լինսի» հիմնադրամից Հայաստանին տրամադրվելիք 60 միլիոն ԱՄՆ դոլարի մասին դրույթը: Պատճառը, ինչպես երեկ ԱԺ-ում նշեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, այն է, որ ՀՀ կառավարությունն առայժմ չի ստացել «Լինսի» հիմնադրամի նոր ծրագրի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը: Վ. Խաչատրյանի խոսքերով, «Լինսի» հիմնադրամից պաշտոնական փաստաթուղթ ստանալուն պես գումարները կներառվեն բյուջեում եւ, քանի …
կարդալ ավելին2006թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 451,9 մլրդ դրամի չափով, ինչը 55,6 մլրդ դրամով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Սակայն ինչպիսի՞ն է լինելու պետական ծախսերի բաշխվածությունն ըստ ոլորտների, եւ որո՞նք են այն հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, որ դրվել են ծախսերի ծրագրավորման հիմքում: Սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն) նկատմամբ պետությունը …
կարդալ ավելին«Հանրային հեռուստաընկերությունը» հոկտեմբերի 23-ին հեռարձակել է ընդհանուր 128 րոպե, այսինքն` 2 ժամ 15 րոպե տեւողությամբ գովազդային հոլովակներ: Նույն օրը «Հ2» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների հեռարձակած գովազդային հոլովակների ընդհանուր տեւողությունը եղել է համապատասխանաբար՝ 3 եւ 2,5 ժամ: Գրեթե նույն պատկերն է նաեւ մյուս օրերին: Գովազդի մասին ՀՀ օրենքը հեռուստաընկերություններին (ՀԸ) թույլատրում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տեղադրել …
կարդալ ավելին«Լինսի» հիմնադրամն ու USAID-ը 1 մլրդ դրամի չափով գումար կհատկացնեն դպրոցների վերանորոգման համար: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այդ գումարները կուղղվեն դպրոցների վերանորոգմանը, ջեռուցման եւ ջրամատակարարման նոր համակարգերին:
կարդալ ավելինՕրեր շարունակ հեռուստաընկերություններով «Վիվա Սելլի» մի գովազդահոլովակ էր պտտվում, որով նա մրցակցի՝ «ԱրմենՏելի» կոպիտ հակաքարոզչությունն էր կատարում: Ասել, թե «Վիվա Սելլի» ներկայացուցիչները դա պատահաբար են արել, առանց որեւէ դիտավորության՝ թերեւս սուտ կլինի: Սովորական հեռուստադիտողն էլ էր դա նկատել: Հոկտեմբերի 27-ից «Ղ-Տելեկոմը» որոշել է դադարեցնել ընկերության «էլեկտրամեխանիկների» եւ «կշեռքի» գովազդային հոլովակների հեռարձակումը: Դրանք իրավացիորեն բարկացրել էին …
կարդալ ավելինՀայաստանի 2006թ. պետբյուջեի եկամտային մասի ավելացումը քիչ հավանական է: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով՝ եթե բյուջեի վերջնական տարբերակում հաշվի առնվեն պատգամավորների առաջարկները, ապա դա տեղի կունենա բյուջետային միջոցների վերաբաշխման արդյունքում, ոչ թե եկամուտների ավելացման շնորհիվ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ կառավարությունը պատգամավորներից …
կարդալ ավելինՄեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին որոշ տեղեկատվություն եւ ՀՀ Հարկային պետական ծառայության պետ պրն Ա. Ալավերդյանի հետ հարցազրույցը։ Բազմաթիվ ընթերցողների հետաքրքրում է, թե արդյոք նմանատիպ օրինագիծ նախատեսվո՞ւմ է տնտեսվարող մյուս սուբյեկտների, մասնավորապես` ՍՊԸ-ների …
կարդալ ավելինՎերջին շրջանում իշխանություններն առիթը բաց չեն թողնում մեզ ուրախացնելու համար։ Խոսքը միայն Էրեբունի-Երեւան եւ այլ միջոցառումների մասին չէ։ Օրինակ` գարնանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը ուրախ-ուրախ հայտնեց, որ արտադրվող ներքին արդյունքով մենք արդեն գերազանցում ենք Խորհրդային Հայաստանին։ Հիմա էլ 2006թ. պետբյուջեն հրապարակելով` իշխանությունները նոր աչքալուսանք են տալիս։ Եկող տարի մենք ունենալու ենք 1 մլրդ դոլարը գերազանցող …
կարդալ ավելինԴատական ակտերի հարկադիր կատարողների (ԴԱՀԿ) սեպտեմբերի 13-ի աճուրդին ներկա գտնվելուց հետո մեծ ցանկություն առաջացավ նորից մասնակցել: Հաջորդ աճուրդը հոկտեմբերի 4-ին էր: Այդ երկու աճուրդներն իրար շատ նման էին. նախկինի նման վաճառվեց լիքը ապրանք, եւ դա տեւեց ընդամենը կես ժամ: Մեկ-երկու լոտ ունեին երկու գնորդ, մնացածը վաճառվեց առանց մրցակցի ու մեկնարկային գնից շատ չնչին բարձր արժեքով: …
կարդալ ավելինՀայաստանում այսօր անշարժ գույքի գները շարունակում են աճել, բայց, միեւնույն ժամանակ, ամեն քայլափոխի կարելի է ականատես լինել արագ տեմպերով կատարվող բնակելի շենքերի շինարարության: Ո՞ւմ համար են դրանք կառուցվում, եւ արդյոք կգործի՞ շուկայական առաջարկ-պահանջարկի օրենքը: Չէ՞ որ բնակարանների առաջարկի աճը պետք է հանգեցնի դրանց գների նվազմանը: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ մի քանի անշարժ գույքի գործակալություններից: …
կարդալ ավելինՄենք գիտենք, բայց մեզ միշտ հիշեցնում են, որ մեր երկիրը կոռումպացված է։ Երեւի արդեն լսել եք, որ Հայաստանը «Transparency International» կազմակերպության 2005թ. «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսում կիսում է 88-րդ հորիզոնականը եւս 8 երկրների հետ, որոնց թվում են Բենինը, Գաբոնը, Տանզանիան, Մալին։ Մխիթարվել կարող ենք միայն այն փաստով, որ մեր հարեւանների համեմատ գտնվում ենք ավելի բարենպաստ վիճակում …
կարդալ ավելինՀՀ Մաքսային կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են Հայաստան ապօրինի ներկրված 13 մլն դրամի հագուստ եւ սննդամթերք: Ապօրինի ապրանքը ներկրվում է հիմնականում «Զվարթնոց» օդանավակայանով եւ Բագրատաշենի մաքսակետով: Մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական տույժի:
կարդալ ավելին«Ռոյալ Արմենիա»-Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) քաղաքացիական գործը կասեցվեց մինչեւ նույն ընկերության ղեկավարների դեմ քրեական գործի ավարտը: Երեկվա նիստում ՀՀ Տնտեսական դատարանը դատավոր Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ վերջապես բավարարեց դատական նիստը կասեցնելու վերաբերյալ ՄՊԿ-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Տնտեսական դատարանում քննվում էր «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործն` ընդդեմ ՄՊԿ-ի: «Ռոյալ Արմենիան» …
կարդալ ավելինՀարավային Կովկասում Եվրամիության գրասենյակի տնօրեն Թորբեն Հոլցեն երեկ Երեւանում հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը պարենային օգնության ծրագրի շրջանակներում ԵՄ-ից մոտ 20 մլն եվրոյի օգնություն կստանա։ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում Թ. Հոլցեն դա բացատրել է նրանով, որ մեր երկիրը «հետեւողական է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցում»: Պարենային օգնության …
կարդալ ավելին«Պետական գույքի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրի մասին օրինագիծը» կառավարությունն ուղարկել է ԱԺ: Նշված ժամանակահատվածում սեփականաշնորհման են առաջադրվում պետական բաժնեմաս ունեցող 48 ընկերություններ: Ովքե՞ր են լինելու մեր հանրապետության նոր մասնավոր հիմնարկների սեփականատերերը: Այս մասին դեռ վաղ է խոսել: Ժամանակը ցույց կտա: Փորձեցինք վերոնշյալ ընկերությունների ղեկավարների հետ որոշ հարցեր պարզաբանել: Պարզվում է՝ նրանցից մի քանիսն օրվա ընթացքում ընդհանրապես …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրն, ինչպես գրել էինք, ՀՀ տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը հակամրցակցային համաձայնության փաստ է հայտնաբերել ավիափոխադրումների շուկայում: Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը հայկական կողմից իրականացնում է «Արմավիան», թուրքական կողմից՝ «Ֆլայ էյր» ավիաընկերությունը: «Արմավիայի» տոմսերի այս չվերթի վաճառքն իրականացնում է «Բագրատ-տուր» ընկերությունը, որը 2004թ. հուլիսի մեկին թուրքական «Քուլե» ընկերության հետ պայմանագիր է կնքում, վերջինս պարտավորվում է հունվար-մարտ ամիսներին դադարեցնել …
կարդալ ավելին«ԱրմենՏելի» բաժանորդները կարող են դատի տալ ընկերությանն այն բանի համար, որ վերջինս չի տեղեկացրել ամառային զեղչերի ավարտի մասին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ ընկերությունը հայտարարել էր ամառային զեղչերի մասին, սակայն 2005թ. սեպտեմբերի 1-ից արդեն գործում են նոր գներ: SIM-card-ի բաժանորդների համար 1 րոպեն արժե 40 …
կարդալ ավելինՎերջին շրջանի քաղաքական ամենահայտնի ատրակցիոնը կապված է բնակչության խորհրդային տարիների ավանդների հետ։ Քաղաքական ուժերը փորձում են ավանդների վերադարձի հեղինակային իրավունքը սեփականաշնորհել։ Աղմուկն այնքան բարձր է, որ դժվար է կողմնորոշվել. սա տնտեսակա՞ն խնդիր է, թե՞ քաղաքական։ Ամենաակտիվն ու ոգեւորվածը, բնականաբար, «Օրինաց երկիրն» է։ Այս կուսակցությունը փորձում է բնակչությանը, այսինքն` ապագա ընտրողներին հիշեցնել, որ դա իր նախընտրական …
կարդալ ավելինՀայաստանում Ամերիկյան Առեւտրի պալատի («AmCham») կազմակերպած «Ընդհանուր ապագա» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովում զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները եւ տնտեսական ոլորտի մասնագետներ: Ներկայացվեցին տարածաշրջանի ներդրումային միջավայրը եւ ներդրումներ գրավելու հնարավոր ուղիները: Արտասահմանցի գործարարները ողջունում են այն փաստը, որ Հայաստանն օտարերկրացիներին հնարավորություն է տալիս աշխատել այստեղ: Օրենսդրության պարզեցում եւ անկախ դատարաններ Սակայն ներդրումային բարենպաստ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում նշել էինք, որ ԱԺ է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որը ներառում է նաեւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծի վերաբերյալ որոշ տեղեկություններ եւ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ պրն Արմեն Ալավերդյանին։ Լավ լուրերը, որպես կանոն, …
կարդալ ավելին