«Լինսն» ուշացնում է

02/11/2005

2006թ. պետբյուջեի նախագծում բացակայում է «Լինսի» հիմնադրամից Հայաստանին տրամադրվելիք 60 միլիոն ԱՄՆ դոլարի մասին դրույթը: Պատճառը, ինչպես երեկ ԱԺ-ում նշեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, այն է, որ ՀՀ կառավարությունն առայժմ չի ստացել «Լինսի» հիմնադրամի նոր ծրագրի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը: Վ. Խաչատրյանի խոսքերով, «Լինսի» հիմնադրամից պաշտոնական փաստաթուղթ ստանալուն պես գումարները կներառվեն բյուջեում եւ, քանի որ դրանք նպատակային դրամաշնորհներ են, ոչ մի ազդեցություն չեն ունենա բյուջեի դեֆիցիտի կամ այլ ցուցանիշների վրա: