Տնտեսություն

Բաժանորդը զայրացած էր

09.10.2005

Անցյալ տարի մասնավորեցրած Երիտասարդական պալատը կամաց-կամաց կառուցվում է: Հիշեցնենք, որ պալատի սեփականատեր, մոսկովյան գործարար Էդուարդ Ավետիսյանը մտադրություն ուներ քանդելուց հետո նույն տեղում կառուցել նույնատիպ, բայց ավելի բարձրահարկ եւ ավելի լայն տրամագծով մեկ այլ՝ իր իսկ ասելով՝ 5 աստղանի հյուրանոց: Փորձեցինք պարոն Ավետիսյանից ճշտել, թե ի՞նչ նորություններ կան նոր շենքի կառուցապատումից: Բայց մեր զանգը պարոն Ավետիսյանին …

կարդալ ավելին

Աշխարհում առաջինն ենք

08.10.2005

«Մենք առաջարկում ենք լուրջ գործիք, որի արդյունավետ կիրառումը կնպաստի Հայաստանի մրցակցային առավելությունների եւ թերությունների իրատեսական գնահատմանը եւ կենսունակ տնտեսական ռազմավարության մշակմանը»,- վստահ է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներգրավվել է «Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) մեջ: Վերջինս Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հիմնական արտադրանքն է, որը հրապարակվում է 1979 …

կարդալ ավելին

Կոռուպցիայի դեմ՝ համոզելով

02.10.2005

Լորետա Գրացիանո Բրունինգը, որն ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային տեղեկատվական ծրագրի շրջանակներում երկու շաբաթով գտնվում էր Հայաստանում, այն լավատեսներից է, ով շարունակում է հավատալ, թե հնարավոր է «Օրենքի առաջ հավասար են բոլորը» կարգախոսով պայքարել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ «Համակարգի արդարացիության ռեսուրսներ» ընկերության հիմնադիր Լորետա Բրունինգն արդեն երկար տարիներ տարբեր երկրներում զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի հետազոտական աշխատանքներով եւ …

կարդալ ավելին

Մեծ արձակուրդի ֆինանսական հետքը

02.10.2005

Արդեն մի քանի տարի օգոստոս ամսին երկրի ֆինանսական շուկան ցնցվում է, երկրորդ շաբաթից հետո ազգային դրամն արժեւորվում է։ Տնտեսության դասական պատկերացումների համաձայն` պիտի որ հակառակը լիներ։ Անզեն աչքով անգամ նկատելի է, որ այդ ամսին զբոսաշրջիկները սովորականից շատ են։ Իշխանությունները սիրում են խոսել տուրիզմի աճի մասին` ընդգծելով, որ տուրիստների ներդրումները երկրի տնտեսության զարգացման պայմաններից մեկն է։ …

կարդալ ավելին

Երեւանի Կոնյակի գործարանի ամենամեծ ձեռքբերումը խաղողագործների վստահությունն է

02.10.2005

Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ տեսակարար կշիռ ունի գյուղատնտեսությունը: Որպես տնտեսության ճյուղ` գյուղատնտեսության դերը ՀՀ տնտեսության մեջ զգալի է եղել գրեթե բոլոր ժամանակաշրջաններում` սկսած ԽՍՀՄ պլանային տնտեսության մոտ 70 տարիներից` մինչեւ ազատ շուկայական հարաբերություններին անցած ներկայիս Հայաստանում: Եթե ԽՍՀՄ տարիներին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀԽՍՀ ՀՆԱ-ում կազմել է 10-15%, ապա այսօր այդ ցուցանիշը հասնում է մինչեւ …

կարդալ ավելին

Ղարաբաղցիները նախընտրում են տեղական օղին

02.10.2005

Ալկոհոլային խմիչք Ղարաբաղում արտադրվում էր դեռեւս խորհրդային տարիներին, ինչը պայմանավորված էր նրանով, որ երկրում զարգացած էր խաղողագործությունը: Ժամանակին Ղարաբաղի գինու գործարանը, որը մասնաճյուղեր ուներ նաեւ շրջաններում, արտադրում էր կոնյակ եւ տարբեր տեսակի գինիներ: Արցախյան պատերազմից հետո, երբ սկսվեց սեփականաշնորհման գործընթացը, որոշ գործարարներ սկսեցին ալկոհոլային խմիչքներ արտադրել: Սկզբում այդ ընկերությունները շատ էին, այնուհետեւ դրանց թիվը նվազեց: …

կարդալ ավելին

Ռուսաստանի ներդրումային դաշտը

02.10.2005

21-րդ դարի սկիզբը նշանավորվեց ոչ միայն բուռն տեխնիկական առաջընթացով, այլեւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում խաղի կանոնների ու հիմնական խաղացողների դիրքերի ու ազդեցությունների փոփոխությամբ: Դա, ըստ էության, անխուսափելի գործընթաց էր, որը, թերեւս, անցած դարի 80-ականների կեսերից ավարտված սառը պատերազմի տրամաբանական շարունակությունն էր: Իհարկե, կարծիքներ կան նաեւ, որ սառը պատերազմն ամենեւին չի ավարտվել, պարզապես այսօր այն փոքր-ինչ ավելի …

կարդալ ավելին

«Բանկային համակարգ. խաբուսիկ կայացածություն-2»

27.09.2005

«Բանկային համակարգ. խաբուսիկ կայացածություն» հրապարակման մեջ նշել էինք, որ հաջորդ հոդվածում անդրադարձ է կատարվելու Հայաստանի բանկային համակարգի կոնկրետ ներկայացուցիչներին: Խոստացել էինք նաեւ, որ փորձելու ենք ներկայացնել բանկային առանձին սեկտորների խոշոր բանկերի սեփականատերերի կամ կառավարիչների տեսակետներն ու գնահատականները: Չստացվեց: Տվյալ դեպքում պարզվեց, որ երբեմն «փորձը փորձանք էլ է լինում»: Բանկիրներն ու ֆինանսիստները, ինչպես հայտնի է, փակ …

կարդալ ավելին

Խոցելի ու հարկահավաք պետություն

27.09.2005

Կան թեմաներ, որոնց լրատվամիջոցներն անդրադառնում են հիմնականում գրանտային ծրագրերի շրջանակում։ Դրանք, որպես կանոն, անհետաքրքիր թեմաներ են։ Նույնչափ անհետաքրքիր են նաեւ այդ թեմաներն արծարծող հոդվածներն ու հեռուստահաղորդումները։ Բնապահպանական, սոցիալական խոցելի խմբերի խնդիրները ներկայացնող նյութերի մասին է խոսքը։ Գրանտատու կազմակերպությունները հավանաբար գիտեն սա, բայց տարիներ շարունակ ֆինանսավորում են այդ թեմաները։ Նրանց հետեւողական ֆինանսավորումը արդյունք, կարծես, տալիս է։ …

կարդալ ավելին

Չգրված օրենքների գերակայություն

27.09.2005

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 10-ին «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակազմը, բացի վարչական անձնակազմից, գործադուլ էր հայտարարել, ինչի արդյունքում 481 հոգի ազատվել էին աշխատանքից: ԱՈԱՁ-ն իր այս քայլը հիմնավորել է՝ վկայակոչելով ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 36 հոդվածի 4-րդ կետը՝ առանց հարգելի պատճառի գործալքություն (մանրամասները` տես «168 ժամ»-ի 19-20-րդ համարներում.): Ամբողջ մայիս ամիսը …

կարդալ ավելին

Պայքար` մինչեւ վերջին դեկալիտրը

27.09.2005

Վերջին օրերին Կոնյակի գործարանի թեման դարձյալ ուշադրության կենտրոնում հայտնվեց: Այս անգամ գործարքի օրինականության, ստվերայնության, գործարքի արդյունքում Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր դարձած ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հարցի վրա ուշադրություն է հրավիրում ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Նա պնդում է, որ ֆրանսիական ընկերությունը դիտմամբ չի կատարում պայմանագրով նախատեսված որոշ պարտավորություններ, ինչը …

կարդալ ավելին

ՀԲ-ն եւ օլիգարխներն ընդդեմ Սեւանի

27.09.2005

Կառավարության նույն որոշումով Սեւանից ջրառը սահմանվել է տարեկան 150 մլն խ/մ: Բնապահպանության նախարարության տվյալներով` այս տարի, մինչեւ վերջին որոշումը լճից բաց է թողնվել 120 մլն խ/մ ջուր: Իսկ Ջրային տնտեսության Պետական կոմիտեի լրատվականից տեղեկացրին, որ ջրառը սահմանված չափերի մեջ է, ու այդ 30 մլն խ/մ-ն դեռ չի վերցվել, կարող է եւ չվերցնեն էլ: Բայց սա …

կարդալ ավելին

Նոր նախագծեր ֆինանսական ոլորտում

27.09.2005

ԿԲ գերնպատակը Գնաճի (ինֆլյացիա) նպատակադրումը ԿԲ նախագծած այն 23 հայեցակարգերից մեկն է, որ մինչեւ տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբի ամիսներին հավանաբար կիրագործվի: Փորձենք բացատրել նախագծի էությունը: Ինչպես գիտենք, ԿԲ գլխավոր նպատակը գների կայունության պահպանումն է, որն էլ ամրագրված է օրենքում: ԿԲ-ն իր առջեւ նպատակ է դնում գնաճի որոշակի միջակայք, այնուհետեւ, վերջինիս հասնելու համար, կարգավորում …

կարդալ ավելին

Թռչենք տաքսիներով

20.09.2005

Երեկ երեկոյան «Արմավիա» ավիաընկերությունը Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորներին գրանցումից հետո 6,5 ժամ պահել է օդանավակայանի միջազգային գոտում: Ժամը 1-ի սահմաններում ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ չվերթի համար անհրաժեշտ վառելիքն այդպես էլ հնարավոր չի եղել ապահովել: Ուղեւորներին առաջարկվել է վերադառնալ տուն, գիշերել, իսկ թռիչքը հետաձգվել է մինչեւ 9։30: Տաքսիների վարորդների գործը եռում էր…

կարդալ ավելին

Ավտոմեքենա վարելը շքեղություն կդառնա

20.09.2005

Բենզինի սպասվող թանկացումը կարող է էապես ազդել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Համենայն դեպս, վառելիքի շուկայի հիմնական «փայատերերից» մեկի այն կանխատեսումը, թե առաջիկայում Հայաստանում ավտոմեքենա վարելը աննախադեպ շքեղություն կհամարվի եւ հարուստների մենաշնորհը կդառնա, կարող է մոտ ապագայում իրականություն դառնալ։ Միջազգային շուկայում բենզինի գինն, իհարկե, բարձրանում է։ Բայց արդյո՞ք միայն դա է սպասվող թանկացումների պատճառը։ …

կարդալ ավելին

«LG electronics»-ի ներկայացուցիչները Հայաստանում

20.09.2005

Վերջին օրերին Հայաստան էին այցելել «LG electronics» ընկերության Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային ներկայացուցչության նախագահը եւ հեռուստացույցների գծով գլխավոր մենեջերը։ Այցը պայմանավորված էր տարածաշրջանում, Միջին Ասիայում LG ապրանքանիշի սպառողական պահանջարկի ուսումնասիրմամբ եւ շուկայում այդ ապրանքանիշի տեխնիկայի առաջընթացով։ Նշենք, որ համաշխարհային այդ ընկերության ներկայացուցիչները Հայաստանում էին, քանի որ նրանց հիմնական գործընկերը տարածաշրջանում «Արայ» ընկերությունն է։ Այցը …

կարդալ ավելին

Բանկային համակարգ. խաբուսիկ կայացածություն

20.09.2005

Մեր «ազգային բուրժուազիայի» երեւելի ներկայացուցիչների կամ օլիգարխների ֆոնին տնտեսության ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկը` բանկային համակարգը (ԲՀ), մի տեսակ երկրորդ պլան է մղվել: Ինչպես նկատեց այս ոլորտի փորձագետներից մեկը, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, մեր ԲՀ-ն օլիգարխներ չի «ծնել»: Բացառված չէ, իհարկե, որ ԲՀ-ում կան մեզ հայտնի օլիգարխներից «ավելի օլիգարխներ», պարզապես, լինելով լավ հաշվետարներ, նրանք կարողանում են …

կարդալ ավելին

Պարտքի ներքին հմայքը

20.09.2005

Պետական պարտքի մասին գրող լրագրողները գիտեն, որ շատերը ներքին պարտք հասկացությունը շփոթում են կառավարության չվճարած գումարների հետ։ Տնտեսագետների շրջանում եւս քիչ չեն շփոթողները։ Վերջերս նույնիսկ դոկտորական դիսերտացիա է ներկայացվել պաշտպանության, որի հեղինակը ներքին պարտքը շփոթել էր ապառք հասկացության հետ։ Հայաստանի ներքին պարտքի ձեւավորման պատմությունը սկսվեց 1995թ., երբ կառավարությունը սկսեց թողարկել կարճաժամկետ պարտատոմսեր։ Այդ շրջանում շատերն …

կարդալ ավելին

Ինդեքս ունենք` աշխարհը չունի

20.09.2005

Հիշո՞ւմ եք այս նախադասությունները. «2001 թվականին The Heritage Foundation հիմնադրամը եւ The Wall Street Journal-ը Հայաստանը տնտեսության ազատականության տեսանկյունից ճանաչել են 45-րդն աշխարհում՝ Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ։ Արդեն կան նաեւ 2002 թվականի տվյալները, մեր երկիրը 44-րդն է»։ Իսկ հիշո՞ւմ եք` որտեղ եք լսել։ Ճիշտ է, 2003 թվականի ընտրություններից առաջ, որտեղ ի թիվս գործող նախագահի …

կարդալ ավելին

Տիտանների բախումը. մասնակցի՛ր զվարճանքին

20.09.2005

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տուգանեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփանի Արմենիա» ընկերությանը` գերիշխող դիրքը չարաշահելու համար: Տուգանքը կազմելու է նախորդ մեկ տարում ստացած շահույթի 1 տոկոսը, որը կազմել է 100 հազար դոլար: Հանձնաժողովն այդ ուսումնասիրությունները իբր կատարել է «Իրավունք» թերթի հուլիսի 1-ի համարում տպագրված հրապարակումից հետո: Դրան հետեւել են նաեւ պեպսի-կոլա ներմուծող «Ջերմուկ գրուպ» …

կարդալ ավելին