«Ազգային բուրժուազիայի կայացման դժվար ճանապարհը» հոդվածաշարի մեր առաջին հրապարակումը վերաբերում է ՀՀ վառելիքի շուկային: Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքի շուկան, ե՞րբ է ձեւավորվել, ինչպիսի՞ն են շուկայի բնեղեն եւ դրամական ծավալները, ովքե՞ր են շուկայի հիմնական մասնակիցները, կա՞ արդյոք վառելիքի շուկայում մենաշնորհ, թե՞ ոչ: Որպես կազմավորված ոլորտ՝ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկան կարելի է դիտարկել 1992-93 թթ.: …
կարդալ ավելինԱհագին անվախ ազգ ենք: Մեզ չի վախեցնում այն, որ Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր ռազմական բյուջեն: Հավանաբար աշխարհի ամենաքաջարի ազգը կլինեինք, եթե չլիներ սեփականաշնորհումը: Հասարակական ունեցվածքի լայնամասշտաբ սեփականաշնորհումը սկսվել է 1994թ.: Անցած 10 տարիների ընթացքում, թվում է, հասարակությունը պետք է որ սեփականաշնորհմանը վարժված լիներ: Մինչդեռ մենք ցնցվում ենք` հենց խոսք է բացվում որեւէ նկատելի օբյեկտի, …
կարդալ ավելին«Այսօր հիվանդանոցներում թոքերի էխինոկոկ, լյարդի էխինոկոկ ծանր հիվանդություններով բազմաթիվ վիրահատություններ են լինում,- ասում է «Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի» տնօրեն Շմիդտ Վարդապետյանը: -Այդ հիվանդությունների վարակը հիմնականում կենդանիներից է անցնում: Ասենք՝ քաղաքային պայմաններում մարդը տանը կատու եւ շուն չի պահել, բայց վարակվել է: Ինչպե՞ս է դա եղել»: Կենդանածին հիվանդությունների վիրուսը մարդուն է անցնում հիվանդ անասունների ներքին …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Գաֆէսճեան հիմնադրամի ներկայացուցիչ, «Արմենիա ստուդիոզ» ՓԲԸ տնօրեն Բագրատ Սարգսյանը մրցութային կարգով գնեց «Հայֆիլմ» կինոստուդիան: Որքան էլ զարմանալի է, բայց «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի լավագույն լուծումը «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համարում է հենց մասնավորեցումը: Զարմանալին այն է, որ Գ.Գեւորգյանը դեռ երեք տարի առաջ, եւ ամիսներ առաջ էլ `Գաֆէսճեան հիմնադրամի ներկայացուցիչների եւ Բագրատ Սարգսյանի՝ «Հայֆիլմը» …
կարդալ ավելին«Interfax» լրատվական գործակալությունը, հղում անելով վիճակագրական ծառայության իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ 2005 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի աճը Հայաստանում կազմել է 6,3%, իսկ գյուղատնտեսական արտադրանքի աճը՝ 14,1%՝ հասնելով համապատասխանաբար 361,9 եւ 184,5 մլրդ դրամի: Համաձայն նույն աղբյուրի, էլեկտրաէներգիայի արտադրությունը նշված ժամանակահատվածում նվազել է 4%-ով: Շինարարության ոլորտում գրանցվել …
կարդալ ավելինՏասնյակ հազարավոր հայաստանցիների համար խաղողը մնում է եկամտի հիմնական աղբյուրը։ Բարեբախտաբար, բերքն այս տարի վատը չէ, թեեւ պաշտոնական վիճակագրությունը շատ ավելի մեծ թվեր է ներկայացնում, քան կա իրականում։ Պաշտոնական վիճակագրությունն, իհարկե, իր խնդիրներն ունի. եկող տարի դարձյալ պիտի երկնիշ տնտեսական աճ նկարի, իսկ դրա համար անհրաժեշտ է «էս գլխից» թղթի վրա խաղողի հսկայական բերք ցույց …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսության մասին ցանկացած գնահատական հանգում է նրան, որ մեր տնտեսության մեջ գերակայող են մենաշնորհները, իսկ խաղի կանոնները թելադրում են խոշոր գործարարները, որոնց ընդունված է անվանել օլիգարխներ: Պաշտոնական վիճակագրությունն ու Հարկային ծառայությունը որեւէ տեղեկատվություն չեն հրապարակում նշված երեւույթների եւ այն մասին, թե մեր օլիգարխներից յուրաքանչյուրն իրականում որքան կարողություն ունի: «168 Ժամ»-ը սկսում է հոդվածների շարք, …
կարդալ ավելինՎերջին օրերի ընթացքում ավիավառելիքը թանկացել է 70 դոլարով, ինչը կարող է ազդել ավիատոմսերի գների բարձրացման վրա: «Եթե անցած տարի Զվարթնոց օդանավակայանը ավիավառելիքը վաճառում էր 430 դոլարով, հիմա այդ գինը կարող է անցնել 800 դոլարից»,- տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Վերջինիս համոզմամբ՝ ավիատոմսերի գների թանկացումը կհանգեցնի ուղեւորների հոսքի նվազմանը:
կարդալ ավելին«Հայաստանում դոլարի փոխարժեքի այժմյան բարձրացումը պայմանավորված է դրա բավականին մեծ պահանջարկով»,- անդրադառնալով դոլարի փոխարժեքի բարձրացմանը, նման հանճարեղ միտք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ բանից անտեղյակ հայ ժողովրդին բացատրել. «Եթե պահանջարկ կա, նշանակում է՝ այն ազդում է տարադրամի փոխարժեքի վրա»: Իսկ պահանջարկը, ըստ գլխավոր բանկիրի, կապված է ընթացիկ տնտեսական իրավիճակի, մասնավորապես՝ արտահանման …
կարդալ ավելինՍտալինի հայտնի արտահայտությունը, որ «կա սուտ, ավելի մեծ սուտ եւ վիճակագրություն», լավագույնս ապացուցում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ): Վերջինիս ֆունկցիան վաղուց արդեն ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակի օբյեկտիվ ներկայացումն է, այլ իշխանությունների քաղաքական պատվերի կատարումը, ավելի կոկրետ՝ «կովկասյան վագրի» թռիչքաձեւ զարգացմանը վերաբերող քաղաքական հայտարարությունների թվային հիմնավորումը: Մի խոսքով, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է …
կարդալ ավելին«Ցանկացած երկրի տնտեսության զարգացման հիմքը պետք է լինի զարգացած գյուղատնտեսությունը,- ասում է «Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի» տնօրեն Շմիդտ Վարդապետյանը: -Եթե ուսումնասիրեք եվրոպական զարգացած երկրների տնտեսությունը, կտեսնեք, որ գյուղատնտեսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Օրինակ, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Շվեյցարիան, Հոլանդիան ունեն շատ լավ զարգացած գյուղատնտեսություն: Կամ վերցնենք Ամերիկան, փայլուն զարգացած գյուղատնտեսություն ունի»: Հայաստանը հաճախ …
կարդալ ավելինՏնտեսական իրավիճակի ոչ թե դրական, այլ գերդրական գնահատականները պատկանում են իշխանություններին ու նրանց սատարող քաղաքական ուժերին: Վերջին 5-6 տարիներին երկնիշ թվով տնտեսական աճը դարձել է սովորական երեւույթ ու քաղաքական հարաբերությունների հիմնական տարրերից մեկն է: Ճիշտ հակառակ գնահատականներ են հնչեցնում ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ տնտեսությունը կործանման եզրին է, ճնշվում է մրցակցությունը, իշխանությունները վերահսկում են բոլոր տնտեսական գործընթացները …
կարդալ ավելինԻնչո՞ւ զարմանալ Հայաստանում տնտեսական վիճակագրությունը վերածվել է տոնի։ Ցանկացած հրապարակում աճի նոր ռեկորդ է սահմանում։ Ճիշտ եւ ճիշտ խորհրդային վիճակագրության նման։ Մեր Ազգային ծառայությունը վերջին տարիներն ամփոփում է 11-12 տոկոսանոց աճով։ Ամենամյա այդ ամփոփագրերին արդեն վարժվել էինք։ Նույնիսկ սկսել էինք լուրջ չընդունել։ Սակայն վերջին հրապարակումն անսպասելի էր։ Ոչ այն պատճառով, որ 2005-ի առաջին կիսամյակն էր …
կարդալ ավելին«Regnum»-ի փոխանցմամբ, այս տարի նախատեսվում է ավարտել ԼՂ Մարտունու եւ Ասկերանի շրջանների գազիֆիկացումը, իսկ հաջորդ տարվանից կսկսվեն Մարտակերտի եւ Հադրութի շրջանների գազիֆիկացման աշխատանքները: Ներկայումս գազով ապահովված են գրեթե ամբողջ Ստեփանակերտը եւ Շուշիի բնակելի հատվածները: ԼՂՀ գազիֆիկացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ.:
կարդալ ավելինԱՊՀ Միջպետական վիճակագրության վարչության տվյալներով, 2005 թվականի առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է 5,3%: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: ԱՊՀ երկրներից արդյունաբերական արտադրության ամենաբարձր աճի ցուցանիշները գրանցվել են մեր հարեւան երկրներում՝ Ադրբեջանում՝ 20,1%, Վրաստանում՝ է 12,8: Այս ցուցանիշով հաջորդ երկիրը Բելառուսն է՝ 10,5, Տաջիկստանում արդյունաբերական աճը կազմել է 8,9%, …
կարդալ ավելին1999-2000 թթ. ԼՂՀ կառավարության կողմից մշակված տնտեսական բարեփոխումների ծրագրի բաղկացուցիչ մասն էին կազմում հարկային դաշտի կտրուկ բարելավումը, տնտեսության կառուցվածքային բարեփոխումները եւ ազատականացումը, արտասահմանյան ներդրումների ներգրավումը եւ այլն։ Ղարաբաղում ներդրումներ են կատարում ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից (ԱՄՆ, Լիբանան, Շվեյցարիա, Իրան, Ռուսաստան, Ավստրալիա եւ այլն)։ Ջեկ Աբուլաքյանը, որը Սիդնեյում շինարարական ընկերություն ունի, …
կարդալ ավելինԿԲ տեղեկությունների համաձայն, 2005 թ. երկրորդ եռամսյակում միջազգային դրամական փոխանցումների համակարգով Հայաստան մուտք գործած դրամի ծավալը 2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11,01 տոկոսով՝ կազմելով 54,1 մլրդ դրամ կամ ավելի քան 110 մլն դոլար: Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 5,1 մլրդ դրամով՝ կազմելով 8,1 մլրդ դրամ: Այսպիսով, …
կարդալ ավելինՕգոստոսի 3-ին Փարիզում հայտարարվել է Ռուսաստանում եւ այլ երկրներում բարձրորակ բջջային կապ ապահովող Alcatel ընկերության հետ VivaCell-ի ստորագրած բազմամիլիոնանոց պայմանագրի մասին: Նախատեսվում է, որ ծրագրի արդյունքում VivaCell-ի բջջային ծածկույթը կտարածվի Հայաստանի ողջ տարածքով, եւ VivaCell-ը կկարողանա կապով ապահովել 400.000 բաժանորդների: Այս հարցում Alcatel-ի հետ համագործակցելու է հունական Intracom-ը: Այս առիթով 1994-ին ԱՊՀ-ում հիմնադրված Alcatel-ի տնօրենի …
կարդալ ավելին«2005-ի առաջին կիսամյակում Հայաստանը մշակել է 136,3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ադամանդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5 տոկոսով ավելին է»,- այս մասին Իսրայելի «Tacy» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը: Նա նշել է, որ ադամանդի վաճառքի ծավալներն աճել են 0,5 տոկոսով եւ կազմել 136,4 մլն դոլար, …
կարդալ ավելինՀայաստանում կուտակվել է մեծ քանակությամբ (մոտ 870 տոննա) հրթիռային մելանժ կոչվող վառելանյութ, որն այլեւս հնարավոր չէ պահեստավորել, քանի որ տարաները ժանգոտում են: Մինչեւ վերջերս գաղտնի էր պահվում, որ Հայաստանը նման վառելանյութ ունի: Իսկ դրա առկայությունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ֆինանսների բացակայության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարը նախորդ տարի թունավոր եւ քիմիապես ակտիվ նյութը ոչնչացնելու …
կարդալ ավելին