ԼՂՀ-ն գազիֆիկացվում է

27/08/2005

«Regnum»-ի փոխանցմամբ, այս տարի նախատեսվում է ավարտել ԼՂ Մարտունու եւ
Ասկերանի շրջանների գազիֆիկացումը, իսկ հաջորդ տարվանից կսկսվեն
Մարտակերտի եւ Հադրութի շրջանների գազիֆիկացման աշխատանքները: Ներկայումս
գազով ապահովված են գրեթե ամբողջ Ստեփանակերտը եւ Շուշիի բնակելի
հատվածները: ԼՂՀ գազիֆիկացումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2010թ.: