Տնտեսություն

Խանդ ըմպելիքի շուկայում

03.07.2005

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի տվյալներով՝ շուկայում հայտնվել են Վրաստանում արտադրված զովացուցիչ ըմպելիքներ (ինչպես՝ «Պեպսի»-ն), որոնց պիտանելիության ժամկետը վաղուց անցել է: Բացի այդ, ըմպելիքների մակնիշման վրա բացակայում է հայերեն տառերով տեղեկատվությունը: Նշենք, որ 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ տեղական արտադրության ապրանքատեսակների վրա անհրաժեշտ է պիտակավորել հայերեն տառերով մակնիշում, իսկ ներկրված ապրանքատեսակի համար նախատեսված է մի քանի …

կարդալ ավելին

Ով գործարան աշխատեցնի, ում գովազդեն

03.07.2005

Հունիսի 9-ին հանրապետական հեռուստաալիքներից մեկով հաղորդում էր պատրաստված Վանաձորի ծանր արդյունաբերությունը ներկայացնող «Ավտոգեն-Մ» գործարանի մասին: Հետաքրքիր հանգամանք էր այն, որ մոտ 20 րոպեանոց ողջ հաղորդման ընթացքում գործարանի տնօրենը ելույթ չունեցավ, սակայն մի քանի անգամ ելույթ ունեցավ Վանաձորի քաղաքապետը՝ խոսելով գործարանի արտադրական հաջողությունների մասին: Սրանից կարելի է եզրակացնել, որ քաղաքապետն արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ …

կարդալ ավելին

Թափուր աթոռ, դատարկ պարտավորություն

03.07.2005

Չստացվեց Անցած շաբաթ տնտեսական կյանքում ամենացնցող լուրը ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի մասին էր։ Տարածված կարծիքի համաձայն՝ ՀՀ Տնտեսական դատարանը կայացած կառույց է։ Սա թերեւս դատական համակարգի այն օղակն էր, որի հանդեպ հասարակական ոչ բացասական կարծիք էր ձեւավորվել։ Դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի նոր նշանակում ստանալու պատճառով հանկարծ թափուր մնաց Տնտեսական դատարանի նախագահի աթոռը։ Թափուր մնաց ընդամենը մի …

կարդալ ավելին

Ծիրան ենք ուտելու

03.07.2005

Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունն այս պայմաններում նույնիսկ 14% աճ արձանագրեց ու ավելացրեց, որ ՀՆԱ-ի 22,5%-ը գյուղատնտեսության մասնաբաժինն է, ավելին՝ գյուղմթերքի վերամշակումն արդյունաբերության մեջ առաջին տեղը զբաղեցրեց: Փաստորեն, իրավունք ունենք մտածելու, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հայտարարած ագրարային երկիր է: Բայց սա քննարկման այլ թեմա է: Մանավանդ, որ աղքատությունը գյուղական համայնքներում չի նվազում: Իսկ այս տարի …

կարդալ ավելին

Բռնցքամարտը շուկայում գերիշխելու երաշխիք չէ

27.06.2005

Արտահանող տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Շանթ Պլյուս», «Թամարա» եւ «Գրանդ Քենդի ՀՁ» ՍՊԸ-ները: Հանձնաժողովն արձանագրել է, որ 2004թ. իրացման ամենամեծ ծավալն ունի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ն, որը «Պաղպաղակ» ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, եթե ընկերությունը գերշահույթ է ստանում եւ շուկայի գերիշխողն է՝ նշանակում է, ինչ-որ գործոններ չարաշահելով է դրան …

կարդալ ավելին

Վաճառքում նաեւ որսի միս

26.06.2005

Հայաստանում որսաշրջանի պաշտոնական բացումն ավանդաբար տեղի է ունենում օգոստոսի վերջին կիրակի օրը եւ տեւում է մինչեւ դեկտեմբերի 31-ը, որոշ դեպքերում՝ մինչեւ փետրվարի վերջը: Այս սահմաներից դուրս որսն արգելվում է, հետեւաբար՝ արգելվում է նաեւ որսի միս ուտելը: Որսաշրջանի ժամանակ թույլատրվում է սպանել նապաստակ, բադ, կաքավ եւ մի քանի այլ տեսակի թռչուններ: Իսկ մուֆլոնի, եղնիկի, արջի եւ …

կարդալ ավելին

Վագրի անատոմիան

26.06.2005

Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Հայաստանը հավասարվել է 1989թ. մակարդակին։ Մինչ այդ արդեն տապալվել էր արտգործնախարարի «կովկասյան վագր» արտահայտությունը շրջանառության մեջ դնելու փորձը։ Ամենեւին ոչ այն պատճառով, որ Կովկասում վագրեր չկան։ Կովկասյան ոչ մի երկիր առայժմ ի վիճակի չէ հավակնելու «տնտեսական վագր» տիտղոսին։ ՀՆԱ-ի հայտարարած մեծ թվից հետո հասարակության մեջ ավելի …

կարդալ ավելին

«Ջեբկիրության» հերթական զոհերը

26.06.2005

Արտարժույթի փոխանակման եւս 15 կետերի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 31-ի որոշման մասին փոխանակման կետերը տեղեկացվել են հունիսի 6-ին միայն: Իսկ մինչ այդ նրանք շարունակել են իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել բանկին, անգամ՝ վճարել օրենքով սահմանված վարձավճարները: «Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ իմ «չենջը» փաստորեն փակ է, բայց …

կարդալ ավելին

Կընդլայնվեն հիպոտեկային վարկավորման ծավալները

26.06.2005

«Հայէկոնոմբանկը» Վերականգնման եւ զարգացման եվրոբանկի հետ կիրականացնի երկու՝ Տեխնիկական աջակցության եւ Ֆինանսական միջոցների ներգրավման ծրագրեր: Առաջինը կկազմի մոտ 900.000 եվրո, իսկ երկրորդը, որ նախատեսված է փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման համար, կազմում է 5 մլն դոլար: «Հայէկոնոմբանկը» հայաստանցի բաժնետերեր ունեցող բանկերից միակն է, ուր Եվրոբանկն այսպիսի խոշոր ներդրումներ է կատարում: Եվրոբանկի տրամադրած գումարի շրջանակներում նախատեսվում …

կարդալ ավելին

Դոլա՞ր, թե՞ եվրո. իհարկե դրամ

26.06.2005

«Ուրեմն, դոլարի եւ դրամի հարաբերակցությունը որոշվում է առաջարկով եւ պահանջարկով: Եթե վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ պահանջարկն ավելացել է դոլարի նկատմամբ, տեսնում ենք, որ փոխարժեքը փոքր-ինչ բարձրանում է: Գործոնները, որոնք ազդում են այդ հարաբերակցության վրա, բազմաթիվ են, եւ հնարավոր չէ կշիռ տալ: Երկրորդը՝ ինչ ծավալի փող է գալիս Հայաստան՝ ուղղակի ներդրումների տեսքով, անուղղակի, մասնավոր …

կարդալ ավելին

Դեպի ագրարային երկիր

26.06.2005

Մեր պետական այրերն անընդհատ խոսում են ներդրումների ու բիզնեսի խրախուսման համար իրենց ստեղծած բարենպաստ պայմաններից եւ արտասահմանյան վարկատու կազմակերպությունների հետ միասին հաշվում, թե այս տարիներին քանի միլիոն դոլար է ծախսվել Հայաստանում, մանավանդ՝ ՓՄՁ-ների ոլորտում, եւ արդյունքում տնտեսական ինչ զարգացումներ են տեղի ունեցել: Այս թեմաներին էին նվիրված երկուշաբթի Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) կառավարիչների 7-րդ …

կարդալ ավելին

Անվճարունակության մասին նոր օրենքն աշխատում է

26.06.2005

«168 ժամ»-ի թիվ 26 համարում վերջերս տպագրված հոդվածում տեսակետներ են առաջ քաշվել անվճարունակության մասին նոր օրենքի եւ այն իրավական համակարգի մասին, որտեղ իրականացվում է նշված օրենքը: Հոդվածի հեղինակը քննադատաբար է արտահայտվում օրենքի եւ դրա չարաշահման մասին: Եթե հոդվածը ստույգ լիներ, այնտեղ անշուշտ անդրադարձ չէր լինի այն մասին, թե ինչպես պետք է օրենքը կամ սնանկության գործընթացը …

կարդալ ավելին

Բայցեւայնպես, այն պետք է փոփոխել

26.06.2005

Ես տնտեսագետ եմ, գիտությունների թեկնածու, եւ իմ խնդիրն էր դիտարկել այս օրենքի կիրառման հետեւանքները Հայաստանի տնտեսական կյանքի վրա: Դուք բերում եք Ձեր անձնական կարծիքը Հայաստանի իրավական համակարգի եւ սույն օրենքի մասին, որը ես չեմ կիսում: Ես կոնկրետ փաստերի հիման վրա (բարեբախտաբար, դրանք դեռ բացառություններ են) դիտարկել եմ անվճարունակության մասին օրենքի կիրառման միայն մի ասպեկտը, երբ …

կարդալ ավելին

Քաղաքացիական խոնարհությամբ

09.06.2005

Սառը վերաբերմունք Հոկտեմբերի 26-ին խորհրդարանը «քննարկեց» եւ հաստատեց 2004թ. բյուջեի կատարողականը։ Հիասթափված էին բոլորը՝ եւ՛ կառավարության անդամները, եւ՛ անգամ իշխանամետ լրատվամիջոցները։ Երկրի տնտեսական հիմնական հաշվետվությունը ներկայացնելու համար կառավարությունը ԱԺ էր ներկայացել համարյա լրիվ կազմով։ Չէին ներկայացել պատգամավորները։ Նիստերի դահլիճում նախարարները քանակով ավելի շատ էին խորհրդարանականներից։ Արդյունքը դժվար չէր կռահել՝ հայտարարվեց, որ բյուջեն կատարվել է ամբողջությամբ։ …

կարդալ ավելին

Ջրիկ չարաշահումներ

01.06.2005

Անցած տարիներին Հայաստանի ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման ցանցերը վերականգնելու նպատակով այդ համակարգը դոնոր կազմակերպություններից ու ՀՀ կառավարությունից ստացել է վարկային ու պետական հսկայական գումարներ: Հավանաբար, այս միջոցներն արդյունավետ ծախսելու նպատակով՝ կառավարությունը 2001թ. փետրվարին ստեղծեց Ջրային տնտեսության պետական կոմիտե: Կոմիտեի հսկողության տակ անցան ջրային ոլորտի բոլոր ընկերությունները՝ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին», «Հայջրմուղկոյուղին», «Ոռոգումը» եւ այլն: Կոմիտեի ստեղծումը քիչ …

կարդալ ավելին

Վարկավորման համակարգը չի կայանում

01.06.2005

Վարդան Կարապետյանը մի հիմնարկում փոխտնօրեն է աշխատում (չցանկացավ նշել իր աշխատավայրը), ստանում է 260.000 դրամ աշխատավարձ, կողմնակի եկամուտներ չունի: «Արդշինինվեստ» բանկից վերցրել է 10.000 դոլար վարկ, որպեսզի գնի OPEL մակնիշի մեքենա: Բանկի պահանջով ՌԱՍԿՈ ընկերությունում պետք է մեքենան ապահովագրի: Հաշվել ու ասել են, որ 1 տարի ապահովագրելու համար պետք է վճարի 57.000 դրամ: «Արդշինինվեստ» բանկից …

կարդալ ավելին

Օրինականացված խաբեություն

01.06.2005

Սխալվում են բոլոր նրանք, ում կարծիքով Հայաստանի Հանրապետությունում առավել շահավետ գործունեության տեսակներից են համարվում հանքարդյունաբերությունը, էներգաարտադրությունը, թանկարժեք մետաղների արտահանումը կամ ադամանդագործությունը: Վերջին 1,5 տարում առավել մեծ շահույթ է ապահովում այնպիսի գործունեության տեսակ, ինչպիսին է կենսունակ կազմակերպությունների արհեստական սնանկությունը, հետագայում դրանց ձեռքբերումը ցածր արժեքով եւ մաս-մաս վերավաճառքը: Այս գործունեությունը հանրապետության տնտեսական կյանքում դարձել է շահավետ բիզնեսի …

կարդալ ավելին

Տնտեսության մետաֆիզիկան

01.06.2005

Տնտեսապես ակտիվ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Աշխատանքային շուկան ՀՀ-ում» ձեռնարկ։ Այս ուսումնասիրությունը հնարավոր է, որ օգնի որեւէ կերպ ընկալել (կամ հասկանալ) մեր տնտեսական կյանքը։ Հնարավոր է եւ հակառակը։ Առավել անբացատրելի կդարձնի այն մետաֆիզիկական պատկերը, որը մասնագետներից ոմանք «Հայաստանի տնտեսություն» են կոչում։ Նախ՝ հավատարիմ մնալով մարդահամարի հայտարարած 3 մլն-ը գերազանցող թվին, հայտարարվում է հետեւյալը. 2004թ. …

կարդալ ավելին

Բարդ մեխանիզմներն առաջացնում են նոր բարդություններ

01.06.2005

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 8019.8 մլն դրամ: Տնտեսական աճը կազմել է 15.6%: Նման աճի ապահովումը կառավարությունը պայմանավորում է հարկերի աննախադեպ իջեցման քաղաքականությամբ եւ ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմամբ: Ղարաբաղում հայտնի գործարար, «Ղարաբաղ Գոլդ» գործարանի փայատեր եւ տնօրեն Արայիկ Հարությունյանը, որը համարվում է ամենահաջողակ բիզնեսմեններից մեկը, …

կարդալ ավելին

20 միլիոն դոլարը մանրուք է

01.06.2005

ՀՀ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է Ճապոնիայից 150 մլն ԱՄՆ դոլար վարկ վերցնել` Հայաստանի ՋԷԿ-ն արդիականացնելու նպատակով: Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարար Արա Սիմոնյանը, Հայաստանը նույնպես այդ ծրագրի համաֆինանսավորող է, եւ պարտավորվում է ներդնել 50 մլն դոլար: ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկ ԱԺ քննարկումների ժամանակ մտահոգություն հայտնեց, թե ինչպե՞ս կարող են իրենք վստահ լինել, որ այդ …

կարդալ ավելին