2000թ. գերմանական KFW բանկի վարկային ծրագրով կատարվեց մրցույթ, որին մասնակցում էին միայն գերմանական ընկերություններ. «Սիմենս», «ABB» եւ «Ալստոմ»: Ծրագրում ներգրավված էին «Վանաձոր-2» եւ «Կամո» 220 կվ լարման ենթակայանների վերականգնման աշխատանքները: Այդ մրցույթի տեխնիկական հանձնարարականը պատրաստված էր բացառապես միակողմանի խորհրդատուի կողմից եւ հայկական կողմից չէր անցել ոչ մի էքսպերտիզա: Այդ մրցույթին գնային ցածր առաջարկությամբ եւ տեխնիկապես …
կարդալ ավելին150.000 երկսակագնային հաշվիչների ձեռք բերման մրցույթի արդյունքները Էներգետիկայի նախարարության Կառավարման խորհուրդը փետրվարի 18-ի նիստում չհաստատեց: Մրցութային հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը հետ ուղարկվեց լրացուցիչ ուսումնասիրելու եւ հիմնավորելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ մրցույթում հաղթող էր ճանաչվել հայրենական արտադրող «Էներգիա» կոնցեռնը, որի արտադրած հաշվիչներն արդեն մի քանի տարի հաջողությամբ շահագործվում են: Փետրվարի 28-ին «Էներգոինվեստ» ձեռնարկության շենքում կայացած մրցութային հանձնաժողովի նիստը …
կարդալ ավելինԹերեւս նկատել եք, որ օծանելիքները շատ հաճախ գարշահոտությամբ են բուրում: Պատճառն այն է, որ որոշ խանութներում ու տոնավաճառներում լայնորեն վաճառվում են ոչ թե իրական, այլ կեղծված օծանելիքներ: Շուկայում իրական օծանելիքը կեղծից տարբերելը դժվար է: Կոսմետիկայի բիզնես նախաձեռնողները վստահեցնում են, որ այդ իմաստով շուկան անվերահսկելի է, եւ մրցակցության դաշտ չի կարող լինել, քանի որ շուկան ողողված …
կարդալ ավելինԻնչպես հաղորդեցին ՀՀ Գյուղնախարարությունից, թունաքիմիկատների ստուգումը պետք է կատարվի «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ-ում, եթե ներկրողն ինքնակամ ներկայացնի ներկրված բուժանյութի կամ թունաքիմիկատի նմուշը, իսկ ինքնակամ չներկայանալու դեպքում հսկողության որեւէ մեխանիզմ չկա: Սահմանային մաքսակետերում դրանց պիտանելիությունը ստուգելու համար չկան համապատասխան լաբորատորիաներ: Իսկ շուկայում ժամկետանց եւ առողջության համար վտանգավոր բուժանյութերն անարգել վաճառվում են:
կարդալ ավելին1970-ական թվականներին Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի տարածքում անց են կացվել երկրաբանահետախուզական աշխատանքներ նավթի եւ գազի պաշարների հայտնաբերման նպատակով: Սակայն որոշ ժամանակ անց այդ աշխատանքները դադարեցվել են: Ականատեսները պատմում են, որ աշխատանքների ընթացքում երկու անգամ հրդեհ է բռնկվել, այրվել են սարքավորումները եւ հորատող տեխնիկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այսօր ոչ ոք չգիտի: Արխիվում պահպանվել …
կարդալ ավելինՀայ գործարար կյանքը կարծես կանգնած է հերթական անդառնալի կորուստ արձանագրելու փաստի առջեւ։ Ընդ որում, տնտեսությունից այն ժամանակ հեռացած արտադրական ձեռնարկությունների հասցրած վերքերը դեռ չսպիացած։ Սակայն սուգն այս անգամ երկար չի տեւի։ Պատճառն այն է, որ հերթական զոհը ֆինանսական ոլորտից է։ Եվրամիություն ձգտող մեր ոգին արդեն հանդուրժող է շատ փոքրամասնությունների հանդեպ։ Փոխարենը, հոգու խորքում մենք, միեւնույն …
կարդալ ավելինՆախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, այս տարվա հուլիսի 1-ից ստուգվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բանկային կասկածելի գործարքները, իսկ գործարքը կասկածելի կհամարվի, եթե գերազանցում է 20 մլն դրամը: Անշարժ գույքի գործարքը կասկածելի կհամարվի, եթե գերազանցում է 50 …
կարդալ ավելինՄեղրի-Կապան նոր ավտոճանապարհի կառուցումը ՀՀ նախագահին ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանը: Ըստ նախարարի, 24 մլն ԱՄՆ դոլար արժեքով նոր ճանապարհը հնարավորություն կընձեռի Իրանից Հայաստան բեռներ փոխադրել մինչեւ 60 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով: Նախարարը հավանաբար տեղյակ չէ, որ նման ծավալի բեռը կարող է տեղափոխվել մինչեւ Կապան, որովհետեւ Կապան-Գորիս ճանապարհն անանցանելի է 30 տոննայից ավելի քաշով …
կարդալ ավելինՀունական «Էմպորիկի» բանկը որոշել է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը եւ հեռանալ հայաստանյան շուկայից: Պոտենցիալ գնորդը գործարար Ջ. Գաֆեսճյանն է, որին պատկանում է Կասկադը եւ CS մեդիայի բաժնետոմսերի մի մասը: «Էմպորիկիի» ընդհանուր կապիտալը 2005թ. հունվարի 1-ի դրությամբ` կազմել է 2,8 մլն ԱՄՆ դոլար, գործունեության արդյունքում կուտակած վնասի չափը՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար: Սեփ. լր.
կարդալ ավելինԳյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) մարտին Հայաստանում սկսում է նոր վարկային ծրագիր 20 մլն ԱՄՆ դոլար ծավալով, որից 15 մլն-ը տրամադրել է հիմնադրամի կենտրոնական գրասենյակը, իսկ 5 մլն-ն՝ ՕՊԵԿ-ը: Սա առաջին դեպքն է, երբ ՕՊԵԿ-ը վարկ է տրամադրում ՀՀ-ին: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով՝ 40 տարի ժամկետով, տարեկան 0,75% տոկոսադրույքով: Նախատեսվում է այդ գումարի կեսը …
կարդալ ավելինԲջջային հեռախոսը մեր կյանք մտավ 1997թվին: Սկզբից հայտնվեց որպես թանկ հաճույք եւ իր գոյությամբ կտրուկ ավելացրեց տիրոջ հմայքը: Նախ՝ որ բջջային քարտերի բաժանորդագրությունը խիստ սահմանափակ էր ու գործում էր միայն պայմանագրային տարբերակը (SIM քարտը), եւ հետո՝ բարձր հեռախոսավարձի ու րոպեավճարի պատճառով քչերի համար էր մատչելի: Կյանքի առաջին տարիներին բջջային հեռախոսի հիմնական ֆունկցիան՝ որպես կապի միջոց, …
կարդալ ավելինՔաջարանի ՊՄԿ-ի վերագործարկումից մի քանի տարի անց, մոլիբդենի խտանյութի արտահանման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միկա լիմիթեդ» ընկերությունը: Թե ինչու է կառավարությունը որոշել մրցույթ հայտարարել բավական մեծ պահանջարկ ունեցող խտանյութի արտահանման համար, պարզ չէ: Փաստն այն է, որ այն երբեւիցե գնորդի պակաս չի ունեցել: Իսկ մրցույթի արդյունքում պարզվեց, որ խտանյութի արտահանման մենաշնորհը տրվում է …
կարդալ ավելինՀանքարդյունաբերությունը, ի տարբերություն արդյունաբերության մյուս ճյուղերի, վերջին տարիներին ավելացնում է ծավալները: Հայաստանի ընդերքը հարուստ է քարի տարբեր տեսակներով, որոնք մեծ պահանջարկ են վայելում շուկայում: Արթիկի, Թալինի եւ Աշտարակի շրջաններում արդյունահանում են տուֆ, Լոռվա մարզում` գրանիտ, Սյունիքում՝ բազալտ, կան նաեւ ֆիլզիտի եւ տրավերտինի մեծ պաշարներ: Իսկ ինչպիսի՞ օրենսդրական դաշտ է ստեղծվել քարի արդյունահանմամբ զբաղվող սուբյեկտների համար: …
կարդալ ավելինԲանկային համակարգը թերեւս ամենափակն է մամուլի համար։ Պատճառն այն չէ, որ այս ոլորտի գաղտնիքները պաշտպանված են օրենքով։ Բանկային համակարգի գործառույթները հանրամատչելի ներկայացնելը բավական բարդ գործ է։ Մյուս կողմից էլ, դրանք պակաս հետաքրքիր են հասարակական լայն շերտերի համար։ ՀՀ բանկային համակարգի ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ լայնամասշտաբ հետաքրքրասիրություն կար 90-ական թթ. առաջին կեսին։ Այդ տարիներին արագ-արագ բանկեր …
կարդալ ավելինԷլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների մատակարարման համար փետրվարի 7-ին կայացած մրցույթին մասնակցում էին թվով 4 ընկերություններ՝ գերմանական «Սիմենսը», ռուսական «Ասենը», հայկական «Էներգոն» եւ չինական «Սինոհիդրոն»: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել հայկական «Էներգո» ընկերությունը, որն առաջարկել է 150.000 հաշվիչները մատակարարել 8 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: «Սիմենսն» առաջարկել է 8,2 մլն ԱՄՆ դոլար, ռուսական ընկերությունը՝ 7 մլն ԱՄՆ դոլար, …
կարդալ ավելինՎանաձորցիներին մտահոգում է, թե ինչո՞ւ չի գործում «Գյումրի-Այրում» էլգնացքը։ Գիծը վերանորոգման մեջ է անցած տարվա մայիսից։ Ըստ կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլում արված հայտարարության` շինարարությունը պետք է ավարտվեր անցած տարվա հոկտեմբերին։ Նշեմ, որ այդ գնացքն ամենամատչելի փոխադրամիջոցն էր սոցիալապես անապահով խավերի համար (գինը 100 դրամ էր)։ Ըստ տեղեկությունների` այն չի գործում, որովհետեւ ծախսերը գերազանցում էին …
կարդալ ավելինՀայաստանի բնակչության թիվը 2004 թ. ընթացքում աճել է 3,5 հազարով եւ տարեվերջի դրությամբ՝ կազմել 3 մլն 215.700 մարդ: 2004 թ. հանրապետությունում գրանցվել է 37.526 ծնունդ՝ 2003 թ. 35.793-ի փոխարեն, իսկ ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 2003 թ. 111 երեխայի փոխարեն՝ 2004 թ. կազմել է 117 երեխա: Մահացության գործակիցը մնացել է նույն մակարդակի վրա եւ կազմել …
կարդալ ավելինՕրեր առաջ հայ-ռուսական գործարար համաժողովի անդամները կրկին հավաքվել էին: Օրակարգում տեղ գտած հարցերից իր ողջ հրատապությամբ առանձնանում էր Հայաստանից Ռուսաստան ցամաքային կամ ծովային հաղորդակցության ուղիների խնդիրը, որը, չնայած հայ իշխանավորների հավաստիացումներին, այդպես էլ մնում է չլուծված: Մոտ մեկ ամիս առաջ կառավարական պատվիրակությունը տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ Թբիլիսիից վերադառնալուց հետո հայտարարեց, որ «Պորտ …
կարդալ ավելինՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ներկայացրեց 2005-2007թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր դրամական ծավալն առանց ավելացված արժեքի հարկի կազմում է 21 միլիարդ 562 մլն դրամ: Ընդհանուր գումարի 6 մլրդ 679,7 մլն դրամը կծախսվի 2005թ., 2006 եւ 2007 թվականներին կծախսվի համապատասխանաբար 7 մլրդ 862,8 մլն եւ 7մլրդ 019,5 մլն դրամ: Ներդրումների իրականացման հիմնական …
կարդալ ավելին2004թ. «ՀայՌուսգազարդ» ընկերությունն իրականացրել է 6 մլրդ դրամի ներդրումային աշխատանքներ: 4,8 միլիարդ դրամ ծախսվել է բաշխման ցանցի ընդլայնման նպատակով, որի արդյունքում ձեռք է բերել 121.000 հնարավոր եւ 85.000 փաստացի բաժանորդներ: Վերջին տվյալներով` ընկերությունն ունի 272.000 բաժանորդ: Կատարվել են 559 մլն դրամի ծավալով անվտանգության համակարգի վերականգնման աշխատանքներ, կորուստների նվազեցման ծրագրի համար հատկացվել է 254 մլն դրամ, …
կարդալ ավելին