Հանձնաժողովը հաստատեց

07/05/2005

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ներկայացրեց 2005-2007թթ. ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր դրամական ծավալն առանց ավելացված արժեքի հարկի կազմում է 21 միլիարդ 562 մլն դրամ: Ընդհանուր գումարի 6 մլրդ 679,7 մլն դրամը կծախսվի 2005թ., 2006 եւ 2007 թվականներին կծախսվի համապատասխանաբար 7 մլրդ 862,8 մլն եւ 7մլրդ 019,5 մլն դրամ: Ներդրումների իրականացման հիմնական ուղղություններն են լինելու գազափոխադրման համակարգի հետազոտումը, վերականգնումն ու վերազինումը, կորուստների նվազեցումը, գազաբաշխման համակարգի ընդլայնումը, նոր սպառողների միացման նպատակով հաշվառման համալիրների տեղակայումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց 2005-2007թթ. «ՀայՌուսգազարդի» ներդրումային այս ծրագիրը:

Ա. Ա.