Ֆինանսական հովվերգություն Դժվար է հիշել որեւէ նախադեպ, երբ երկրում տիրող ֆինանսական հարցերի մեջ ֆինանսավարկային իրավիճակը հասարակական նման ուշադրության է արժանանում։ Ապրիլի 5-ին միջազգային ֆինանսական շուկաներում կատարված իրադարձությունը որոշ օրաթերթեր նույնիսկ տպագրեցին առաջին էջում։ Միջազգային շուկաներում ԱՄՆ դոլարն արժեւորվում է մյուս հիմնական տարադրամների (հատկապես՝ եվրոյի) նկատմամբ։ Այն պահից, ինչ դոլարը Հայաստանում սկսեց իր վայրէջքը, մենք ազգովի …
կարդալ ավելինԵրբ վերջին մի քանի ամիսներին ամերիկյան դոլարի փոխարժեքը անհասկանալի «արագությամբ» սկսեց նվազել, գրեթե բոլորի համար ակնհայտ էին այդ գործընթացի, մեղմ ասած, բացասական հետեւանքները: Բացի, իհարկե, Կենտրոնական բանկից: Վերջինիս ղեկավարությունը դոլարի արժեզրկման երկու հիմնավորում է գտել եւ վկայակոչելով փոխարժեքի լողացող լինելու հանգամանքը, ցանկացած առիթով ներկայացնում է այդ «փաստարկները» եւ արդարացնում իր անգործությունը: Հիմնավորումներից մեկը համաշխարհային շուկայում …
կարդալ ավելինԲորյաններն ապրում են Սեւանում` բորբոսնած պատերով տանը։ Կողքին հավանոցն է: «Տունն ի՞նչ վիճակում ա, որ հավանոցն ինչ լինի»,- նեղված տան վիճակից՝ ասում է Կարեն Բորյանը։ Այստեղ նրա սարքած ինկուբատորներն են։ Հավանոցի գեներատորն ու էլեկտրական աղացը նոր է գնել՝ անցյալ տարի ստացած 180.000 դրամ վարկով։ Վարկը ստացել է կինը՝ Գալյան, ամերիկյան ԱՄՔՕՐ կազմակերպության «Արեգակ» ծրագրից, որն …
կարդալ ավելինՀերմինե Նաղդալյան, ԱԺ պատգամավոր. «Գործարարը մի քաղաքականություն է ուզում. բիզնեսի քաղաքականությունը: Դա այն քաղաքականությունն է, որն ուղղված է պետության մեջ գործարարության աճի, զարգացման եւ դրա միջոցով նաեւ պետության զորացմանը: Դա մեր կրեդոն է, որ մենք ընտրել ենք 10-15 տարուց ի վեր: Գործարար մարդու համար մնացած բոլոր քաղաքականություններն անընդունելի են: Բոլոր տեսակի հեղափոխություններից գործարար մարդուն միայն …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցավ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության հերթական, չորրորդ համագումարը: Զուտ որպես միջոցառում՝ համագումարը կայացավ. ներկա էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչապետները, կառավարության անդամներ, Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքը կարդաց անձամբ Արմեն Գեւորգյանը եւ այդպես շարունակ: Սակայն բովանդակային առումով Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարը չէր տարբերվում նմանատիպ այլ միջոցառումներից: Իսկ երեկվա համագումարը կարող էր միանգամայն …
կարդալ ավելինԵրկրի տնտեսական կյանքում անցած շաբաթ ամենալուրջ իրադարձությունը, հարկավ, մամուլում հրապարակված նամակներն էին։ Մարտի 24-ին հրապարակվեց Հրանտ Բագրատյանի բաց նամակը նախագահ Ռ. Քոչարյանին։ Մարտի 25-ին հրապարակվեց պատասխանը. նախագահի փոխարեն գրել էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Ճիշտ է, մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր ԿԲ-ն՝ խորհրդով, աշխատակազմով, սեղան-աթոռով, մասնաշենքերով, շարժական ու անշարժ մյուս գույքերով նստել ու …
կարդալ ավելին2004թ. նոյեմբերին ՌՈՒՍԱԼ ընկերությունը՝ ալյումին արտադրող համաշխարհային առաջատարներից մեկը, սկսեց նրբաթիթեղ արտադրող իր երեւանյան ԱՐՄԵՆԱԼ գործարանի համալիր արդիականացումը: Այս մասին ԱՌԿԱ-ին հայտարարել է ՌՈՒՍԱԼ-ի տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Դերիպասկը: ԱՐՄԵՆԱԼԻ արդիականացումն ուղղված է լինելու արտադրության ամբողջ ցիկլի ստեղծմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանն ու գործարանի շահութաբերության բարձրացմանը: Աշխատանքների ավարտից հետո ԱՐՄԵՆԱԼ-ի հզորությունը կկազմի 25.000 տոննա նրբաթիթեղ, որից …
կարդալ ավելինՀունվարի սկզբին Երեւանի «Ջրմուղ-կոյուղին» (ԵՋԿ) հանձնաժողովին առաջարկել էր մեկ խորանարդ մետրի գինը դարձնել 187.40 դրամ: Նախորդ օրինակի նման, այս անգամ էլ հայտը բավարարվեց մասնակի, մասնակի բավարարվեց նաեւ «Հայջրմուղկոյուղու» առաջարկը, նրանք առաջարկել էին 183 դրամ: Հայտ ներկայացնող ընկերությունները, որպես կանոն, հաշվի են առնում այս հանգամանքը եւ հենց սկզբից ներկայացնում են մի փոքր ուռճացրած թիվ, որպեսզի վերջում …
կարդալ ավելինՀարգելի պրն նախագահ Հիմա, երբ ետեւում է մնացել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի վերահաստատման գործընթացը, տեղին եմ համարում հայտնելու իմ նկատառումները դրամի փոխանակարժեքի շրջանակներում այդ հաստատության կողմից տարվող քաղաքականության շուրջ։ Վերջին 36 ամիսների ընթացքում (2002 – 2004թթ.), ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ դրամի փոխանակարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ բարձրացել է 16,4%-ով։ Ընդ որում, միայն 2003թ. ապրիլ – …
կարդալ ավելինՄեր խորհրդարանում շատ հազվադեպ են քննարկումներ ընթանում ինչ-որ օրինագծի կամ օրենքի շուրջ: Պատգամավորները խորհրդարանական ամբիոնն ավելի շատ օգտագործում են իրար մեղադրելու, վարչապետ-ԱԺ նախագահ հարաբերությունները պարզելու եւ նման այլ բաների համար: Ոմանք նաեւ երգում են, մյուսներն էլ խոստանում են երգացնել ու պարացնել: Բայց խորհրդարանում որոշակի աշխուժություն, այնուամենայնիվ, նկատվում է, երբ քննարկվում է տնտեսական օրենսդրությանը վերաբերող ինչ-որ …
կարդալ ավելին«Pliva», «Glaxosmithkline», «Gedeon Richter», «Servier», KRKA եւ այլ ընկերություններ քաջ հայտնի են սպառողին: Նրանց հիմնական առաքելությունը երկրում մարքետինգային եւ գովազդային աշխատանքներ իրականացնելն է՝ բժիշկներին, բուժհիմնարկներին եւ դեղագործներին ներկայացնել ֆիրմայի գրանցված արտադրանքը, նոր դեղամիջոցները: Ինչպես նկատում են ֆիրմաների ներկայացուցիչները եւ բժիշկները, դա ընկերությանը օգտակար է ոչ միայն բիզնեսի առումով, այլեւ տվյալ երկրի առողջապահությանը՝ շուկայում հայտնվող նոր …
կարդալ ավելին– Հայաստանի նման փոքր երկրին իր հողը կարո՞ղ է կերակրել։ – Իհարկե: Օրինակ, Բուլղարիան, Հունգարիան, կամ Ֆինլանդիան, որի բնակչության ընդամենը 14%-ն է զբաղվում գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսական ապրանքի մոտ 60%-ն արտահանում է: Ինչ-որ տեղ մենք այդ հնարավորությունն ունենք, բայց դրա համար պետք է ճիշտ ծրագիր մշակել, այդ ոլորտի ողջ տեղեկատվությանը տիրապետել, վիճակագրությունն ուսումնասիրել: – Բայց գյուղացին, որ …
կարդալ ավելինԱյս տարվա սկզբին Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն հայտարարեց ստվերային տնտեսության դեմ պայքար սկսելու մասին եւ անմիջապես ողջ իշխանական համակարգը լծվեց այդ գործին: Բնականաբար, դա ավելի շատ PR ակցիա էր, եւ ընդամենը երկու ամիս հետո Հարկային գերատեսչության ղեկավարները Քոչարյանին զեկուցեցին, թե որքանով են կատարել ու գերակատարել նախատեսված հարկային մուտքերի պլանները: Սակայն մի բան է` պաշտոնապես հրապարակվող թվերը, …
կարդալ ավելինՄեր հասարակության անտարբերության մասին խոսակցությունները չափազանցված են։ Ճիշտ է, մի փոքր, բայց հաստատ չափազանցված են։ Հասարակությունը երբեմն-երբեմն արձագանքում է, երբ հարցականի տակ է հայտնվում որեւէ կենսական ոլորտ։ Հիմա էլ ալարկոտ ու անշտապ քննարկվում է երկաթուղու ոլորտում հնարավոր բարեփոխումների հարցը։ Իշխանությունները, ի դեմս կապի եւ տրանսպորտի նախարարի, հայտարարել են սպասվող բարեփոխումների մասին։ Հայ հասարակությունը, փորձից ելնելով, …
կարդալ ավելինՄեծ աղմուկ հանած բազմասակագնային էլեկտրական հաշվիչների մրցույթի պատմությունը վերջին օրերին դարձել է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի ամենահետաքրքրական դրվագներից մեկը: Լրագրողների աչքերից եւ ականջներից հեռու պահվող այս տարօրինակ մրցույթի բոլոր տեսանելի եւ չերեւացող մանրամասները բազմիցս են ներկայացվել մամուլով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Եվ վերջապես, հենց այսօր այս պատմությունը կարող է ստանալ իր հանգուցալուծումը: Որքան էլ հանձնաժողովը …
կարդալ ավելինՓետրվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շատ կտրուկ տոնով դեմ էր արտահայտվել կառավարության այն որոշմանը, որով նախատեսվում էր կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ հատկացնել Շիրակի մարզում երկրաբանական հետախուզություն անցկացնելու նպատակով: Ընդ որում, գումարի չափը հիմնավորված էր ԳԱԱ, Երեւանի Պետական համալսարանի եւ «Ատոմէներգոսեյսմոնախագիծ» ԳՀԻ-ի մասնագետներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կատարած հաշվարկներով, որոնց կցվել …
կարդալ ավելինԵրեկ հերթական անգամ անհասկանալի պատճառներով եւ անորոշ ժամանակով հետաձգվեց 150.000 անապահով ընտանիքների բազմասակագնային էլեկտրահաշվիչներով ապահովելու նպատակով կազմակերպված մրցույթը, որը պետք է տեղի ունենար ՀՀ էներգետիկայի նախարարությունում: Այս անգամ, սակայն, նիստը տապալվել է հանձնաժողովականների համար անցանկալի պատգամավորներից մեկի հնարավոր մասնակցության պատճառով: Քանի որ այս նիստերն անցկացվում են բացառապես խիստ գաղտնիության պայմաններում, ինչն օրենքի կոպիտ խախտում է, …
կարդալ ավելինՀՀ Մաքսային պետական կոմիտեի տվյալներով` 2002թ. հանրապետություն է ներմուծվել 8.314 ավտոմեքենա, 2003թ. ներմուծումը զգալի աճել է՝ կազմելով 15.232 մեքենա: 2004թ. ընթացքում տեմպերը պահպանվել են՝ 13.415 մեքենա: Այս մեքենաների գրեթե կեսը ներմուծվել է Ռուսաստանից եւ կեսից ավելին՝ կազմակերպությունների կողմից: Մեքենաների ներկրման աճի հետ միասին ավելացել է նաեւ առեւանգված մեքենաների «շրջանառությունը»: Հավանաբար սա էր պատճառը, որ 2004թ. …
կարդալ ավելին1990-ից առ այսօր գյուղացիական տնտեսությունները հողը մշակում են խորհրդային արտադրության՝ «Բելառուս», «ՅաՄԶ», «ՉՏԶ», «Կիրովեց» մակնիշի տրակտորներով, որոնց ֆիզիկական մաշվածությունը հասել է իր վերջնակետին: Գյուղնախարարությունը մի քանի տարի առաջ որոշեց զբաղվել այս խնդրով՝ պետության միջոցներով ներկրել գյուղատնտեսական տեխնիկա, հատկացնել մարզպետարաններին, որոնք էլ պետք է կազմակերպեին տեխնիկայի վաճառքը գյուղացիական տնտեսություններին: Հարցը փորձեցին լուծել ամենաբարձր մակարդակով: Նախագահ Ռ. …
կարդալ ավելինՀայաստանը հակասությունների երկիր է։ Մեր մոտ հակասական է ամեն ինչ։ «ՀՀ բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պարտավոր է բյուջեի կատարողականությունը Ազգային ժողով ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կենտրոնական բանկն իր նախորդ տարվա բյուջե-հաշվետվությունը պարտավոր է ներկայացնել մինչեւ հուլիսի 1-ը։ Այսինքն` օրենքները պահանջում են ընդհանուրն ամփոփել ավելի շուտ, քան դրա բաղկացուցիչ մի մասը։ օրենսդրական այս հակասությանը պետք չէ …
կարդալ ավելին