Անցյալ շաբաթ Նոր Հաճընի «Շողակն» գործարանի բանվորները գործադուլ էին անում աշխատավարձը ցածրացնելու պատճառով: Մեր թղթակիցը եղել է տեղում, խոսել է գործարանի թե՛ տնօրենի, թե՛ բանվորների հետ: Ու «168 Ժամը» նախորդ համարում այս թեմայով հրապարակեց «Ադամանդագործների գործադուլը շարունակվում է» հոդվածը, ուր ներկայացված են երկու կողմերի տեսակետները: Մի քանի օր առաջ խմբագրություն զանգահարեց «Շողակնի» տնօրեն Սերգեյ Գասպարյանը՝ …
կարդալ ավելինՊատճառը հոդվածում հնչած այն դիտարկումն էր, թե բազայի տնօրեն Պավել Բաղդասարյանը տրակտորների ձեռքը «կրակն է ընկել», որովհետեւ գյուղնախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը չի կարողանում կազմել չինովնիկների անուններից բաղկացած այն ցուցակը, թե ում պետք է տրամադրվեն ճապոնական դրամաշնորհով ստացված 39 տրակտորները: Իսկ քանի դեռ որոշված չէ տրակտորների ճակատագիրը, դրանք պետք է մնան «Նուռնուսի» բազայում: «Հոդվածում գրված է, …
կարդալ ավելինԴեռեւս ԽՍՀՄ տարիներին, տեխնոլոգիապես բարձր գործարաններ կառուցելու նպատակով, խորհրդային իշխանությունները պայմանագրեր են կնքում մի շարք արտասահմանյան երկրների առաջատար կազմակերպությունների հետ: Այդպիսի խոշորագույն գործարքներից էր վերակառուցումից հետո ծրագրավորվող Հրահանգասարքերի գործարանի հիմնադրումը, որոնցից մեկը, շնորհիվ Կարեն Դեմիրճյանի, պետք է իրականացվեր Հայաստանի Հանրապետությունում: Համանման մյուս գործարանի հիմնադրումը նախատեսված էր Լենինգրադում: 1988 թվականին, համաձայն Խորհրդային Միության «Տեխնոպրոմ իմպորտ» եւ …
կարդալ ավելինՀասարակական ախ ու վախը, որ ուղեկցում է դրամի արժեւորման գործընթացին, որեւէ ազդեցություն չունեցավ։ Գոնե առայժմ։ Իշխանությունները հասարակությանը փորձում էին համոզել, որ դա անկառավարելի ու տարերային աղետ է։ Գարնանային հեղեղումների կամ երկրաշարժի նման։ Բայց ասել, թե նրանք չեն ըմբռնում դրամի կուրսի բարձրացման բացասական հետեւանքները, չափազանցություն կլինի։ Անցած մի քանի ամիսների ընթացքում հասարակությունից գաղտնի՝ իշխանության ներսում սուր …
կարդալ ավելինՎերջերս Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը նախագահին ներկայացրեց հարկային մուտքերի առաջին եռամսյակի արձանագրված աննախադեպ ցուցանիշները: Մասնավորապես, սոցվճարների դեպքում` այն կազմում էր 12,9 մլրդ դրամ, անցած տարվա նույն ժամանակի համեմատությամբ՝ 3,4 մլրդ դրամով ավելի: Առաջին հայացքից այս հանգամանքն, իհարկե, ողջունելի է, սակայն տողատակերում բավական հետաքրքիր ու վտանգավոր էջեր կան թաքնված: Ընդհանրապես գործունեություն չծավալած կամ …
կարդալ ավելինՏնտեսության վերաբերյալ տարբեր թվեր հրապարակելը մեր իշխանությունների ամենասիրած զբաղմունքներից է: Պաշտոնական վիճակագրությունն ու տնտեսական ղեկավարությունը ամեն ինչ անում են իրենց հրապարակած ամենատարբեր հաշվետվություններում տնտեսական աճի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին «թվային» տեսք տալու համար: Այս ոլորտի գլուխգործոցը, իհարկե, Վիճակագրական պետական ծառայության ամենամյա հաշվետվությունն է, որի խնդիրը ոչ թե տնտեսության իրական վիճակի արձանագրումն է, այլ տնտեսական աճի …
կարդալ ավելինԲազմիցս անդրադարձել ենք 150.000 անապահով ընտանիքների համար երկսակագնային հաշվիչներ ձեռք բերելու նպատակով ճապոնական բանկի կողմից վարկի տրամադրման հարցին: Ապրիլի 26-ին կայացավ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում խնդիրը կրկին լուծում չստացավ: Ժամանակին գրել էինք, որ հանձնաժողովում կան չինական կողմի շահագրգիռ անձինք, որոնք լուրեր էին տարածում, թե իբր նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմ է, որպեսզի մրցույթը շահի չինական …
կարդալ ավելինՀայկական ոսկին համարվում է որակյալ եւ թանկարժեք: Հայկական ոսկին որակյալ ապրանք է համարում նաեւ Ադրբեջանը, եւ պատահական չէ, որ այնտեղ մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը: Մաքսային կոմիտեից տեղեկացանք, որ Հայաստանից Ադրբեջան ոսկյա իրեր արտահանող կազմակերպություն կամ ֆիզիկական անձ գոյություն չունի, իսկ թե ինչպես է հայկական ոսկին հայտնվում ադրբեջանական խանութներում՝ պատճառաբանեցին, որ, ամենայն …
կարդալ ավելինԵրկաթուղու մասնավորեցման հետ կապված լուրերը տագնապ են առաջացրել նաեւ բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների մեջ: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության նախագահ Արսեն Ղազարյանը: Թեեւ կառավարությունը տարբեր մակարդակներով հերքում է այս լուրերն ու փորձում իբր ավելի հստակեցնել՝ ոչ թե Երկաթուղու մասնավորեցում, այլ վերակառուցում, սակայն այդ հայտարարություններն էլ հավատ չեն ներշնչում թեկուզեւ …
կարդալ ավելինՎերջին 16 ամսում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է 33, իսկ եվրոյի նկատմամբ` 17%-ով։ 2003-ի վերջին 1 դոլարն արժեր 580 դրամ, իսկ այսօր` 435 դրամ։ Միայն 2004 թվականին դրամի փոխարժեքը բարձրացել է 15%-ով։ Այսուհանդերձ, ապրանքների, սննդամթերքի, բենզինի եւ կոմունալ ծառայությունների գները մնացել են նույնը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աճել են` էլ ավելի դժվարացնելով այն հարյուր …
կարդալ ավելինՀիպոտեկային վարկի ծառայության ներմուծումը Հայաստանի տնտեսություն եւ բանկային համակարգ տնտեսագետներից ոմանք համարում են անհիմն նորաձեւություն, մյուս մասը՝ շուկայական տնտեսվարման պահանջ ու նույնիսկ եվրոհամայնքին ինտեգրվելու նախապայմաններից մեկը: Բանկային ծառայության այդ տեսակը մեր երկրում սկսել է գործել 2003թ. երկրորդ կեսից: Մեր առեւտրային բանկերն այս վարկի համար սահմանել են տարեկան շատ բարձր տոկոսադրույք՝ 13-18%, մարման շատ կարճ ժամկետ՝ …
կարդալ ավելինՏնտեսության պաշտոնական աճի ֆոնի վրա անցած շաբաթ եւս հիմնական թեման ֆինանսական ճգնաժամն էր։ Դրամի կուրսի աճի տնտեսության վրա թողած բացասական հետեւանքների մասին մինչեւ անցած շաբաթ հիմնականում խոսում էին կառավարիչները (հին ու նոր) եւ տեսաբան տնտեսագետները։ Նրանք բոլորը միակարծիք էին, որ արտահանմանը միտված տնտեսվարողները նկատելի վնասներ էին կրելու։ Գործարարները լուռ էին։ Բայց վերջին մի քանի օրվա …
կարդալ ավելին«Առանց տանից դուրս գալու դուք կարող եք զանգահարել ձեր հարազատներին ցանկացած ուղղությամբ: Հաջորդ օրը ոչ ոք չի գա ձեր տուն գումար գանձելու»: Մեր կյանքում իրենց նոր ծառայության մուտքն այսպես ազդարարեց «ԱրմենՏելի» ղեկավարությունը: Այսպիսով, ապրիլի 25-ից ընկերությունը կսկսի մատուցել ինտերնետ հեռախոսակապի (IP) ծառայություն: Ճիշտ է, «ԱրմենՏելն» առաջին անգամ է մատուցելու այդ ծառայությունը Հայաստանում, սակայն դա նորություն …
կարդալ ավելինՀունիսի 5-6-ը Երեւանում տեղի կունենա Առեւտրի եւ տնտեսական զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների տարեկան 7-րդ ժողովը եւ Սեւծովյան գործարարության օրը: Հայաստանն այդ բանկի տասնմեկ հիմնադիր երկրներից մեկն է: Այդ երկրների թվում են նաեւ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ եվրոպական ու ԱՊՀ այլ պետություններ: 2005թ. բանկի Կառավարիչների խորհուրդը նախագահում է Հայաստանը՝ ի դեմս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար …
կարդալ ավելինԿարծիք կա, որ հայկական խեցգետինն աշխարհում համարվում է արժեքավոր եւ որակյալ ծովամթերք: Հայաստանում խեցգետնի բիզնեսով զբաղվող որոշ կազմակերպություններ այն արտահանում են անսահմանափակ քանակությամբ եւ բավական էժան գներով: Ընդ որում, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով 2005թ. թույլատրվել է Սեւանա լճում խեցգետնի արդյունաբերական որսը սահմանել մինչեւ 200 տոննա որսաքանակ: Հայաստանում կան խեցգետնի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերություններ, …
կարդալ ավելինՀանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի հարցում անկասկած իրավացի է։ ՀՀ նախագահի բոլոր հրապարակային ելույթները դառնում են փորձագետների, քաղաքական դեմքերի եւ լրագրողների վերլուծության նյութ։ Այ, երեկ-առաջին օրը, հանրապետության մամուլը տիրաժավորել էր նրա անկեղծ խոստովանությունը, որ կինը խորհուրդ է տալիս տնտեսական աճից չխոսել։ Ճիշտ խորհուրդ։ Որովհետեւ պարզ չէ, թե ովքեր են կատարում տնտեսական վերլուծություններ նախագահի համար։ Տնտեսագիտությունն …
կարդալ ավելինՍննդամթերքը Արցախ է ներկրվում հիմնականում Հայաստանից: Բնականաբար, սննդամթերքի գները Հայաստանում ու Արցախում տարբերվում են, ինչն էլ հնարավորություն է տալիս զբաղվել բիզնեսով, ավելի կոնկրետ՝ վերավաճառքով: Վերավաճառողները Հայաստանից ներկրում են ոչ միայն միրգ ու բանջարեղեն, այլեւ տարբեր տեսակի սննդամթերք՝ կաթնամթերք, մսամթերք, հրուշակեղեն, խմիչքներ եւ նույնիսկ կանաչի: Ստեփանակերտի շուկայի աշխատողներն ապրանք են գնում ոչ միայն Հայաստանից, այլեւ Ղարաբաղի …
կարդալ ավելին1999թ. Ճապոնական բանկի տրամադրած մոտ ութ մլն դոլար գումարով սոցիալապես անապահով խավի համար երկսակագնային հաշվիչների տեղադրումն իրականացնող ընկերությունների մրցույթը հինգ տարվա ձգձգումներից հետո, ի վերջո, այս տարի անցկացվեց: Հաղթեց հայկական «Էներգոկոնցեռն» ընկերությունը: Ինչպես գիտենք, մրցույթն անմիջապես չեղյալ հայտարարվեց: Այս ծրագրի երկար ձգձգման, պայմանագրային պահանջների եւ մրցույթին առնչվող որոշ հարցերի մասին զրուցեցինք էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի …
կարդալ ավելինԱդամանդը գաղտնի հրապույրով շատերին է ձգում։ Բոլոր ժամանակներում բիզնեսի այս ոլորտում եղել է ստվերային ահռելի շրջանառություն: Ավելին՝ ասում են, ադամանդը կնոջ նման քմահաճ է ու որտեղ գտնվում է, այնտեղ փորձում է իշխել ու դավեր նյութել: Այն անպայման իրար դեմ է հանում բոլոր նրանց, ովքեր գայթակղված են իր փայլով: Աստված չանի, թե «երկրպագուներից» որեւէ մեկը թուլանա. …
կարդալ ավելինԽաղողի այգիների հաշվեգրում՝ ըստ տեսակի եւ տարիքային կազմի, վերջին անգամ կատարվել է 1984 թվականին: Հաշվեգրում կատարվել է նաեւ 2003 թվականին, սակայն դրանով ընդամենը ճշտվել է, թե որքան է կազմում այգիների ընդհանուր տարածքը: Խաղողի այգիների կտրուկ նվազումը մասնագետներն արձանագրել են 1997 թվականին՝ սեփականաշնորհման գործընթացից հետո: 1990 թվականին հանրապետությունում խաղողի այգիները կազմել են ընդհանուր՝ 31,5 հազար հա, …
կարդալ ավելին