«Հայփոստ» եւ «Հայկական երկաթուղի» ընկերությունները բնական մենաշնորհների ոլորտի ձեռնարկություններից վերջիններն էին, որ մինչեւ 2004 թվականի ավարտը դեռ գտնվում էին պետական կառավարման համակարգում: Տարեվերջի նիստում ՀՀ կառավարությունը հասցրեց «Հայփոստը» հինգ տարով հանձնել «Կոնվերս-ինվեստ» ընկերության կառավարմանը: «Կոնվերս-ինվեստ» ընկերության հիմնադիրը «Կոնվերս» բանկն է: Իսկ բնական մենաշնորհների ոլորտի մյուս ձեռնարկություններն, ինչպես գիտենք, վաղուց երկարաժամկետ ու Հայաստանի համար ոչ շահավետ …
կարդալ ավելինԵթե նկատել եք, երկակի ստանդարտներն ընդունված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Բոլորս էլ գիտենք, որ ուրիշի գործերին խառնվելն ու ուրիշի գրպանի փողերը հաշվելը, շատ քաղաքավարի ասած, վեհ զբաղմունքներ չեն։ Բայց ընդունեք, որ սիրում ենք զբաղվել դրանով։ Ավելին, դա երբեմն դարձնում ենք հասարակական քննարկումների նյութ։ Ազգային վիճակագրական ծառայությունն այդ գործով զբաղվում է գիտական մակարդակով. հանրապետության բյուջեի, …
կարդալ ավելինԿարծես ազգային զվարճանք է դարձել՝ հարկային շիլաշփոթ ենք սարքում, հետո մտածում՝ ի՞նչ արեցինք եւ ինչպե՞ս ուղղենք։ Այն դաշտում, որը հեղինակային իրավունքների եւ հեղինակային կատարումների հետ գործ ունի, այնքան խախտումներ կան եւ օրենքը շրջանցելու շատ տրամաբանական ու հեշտ իրագործելի կանոններ, որ անհասկանալի է՝ ինչպե՞ս տարբեր վայրերում հեղինակային երգերը հրապարակային կատարողներից հարկերը հավաքել։ Հարկերը հավաքել կատարման վայրի՞ց, …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ստվերային տնտեսության դեմ պայքարն այս տարի պետք է գերխնդիր լինի, Հարկային ծառայության մարմիններն ընկալել են տառացիորեն: Տնտեսվարող սուբյեկտներում ստեղծած շիլաշփոթով չբավարարվելով, Հարկայինը որոշել է բյուջեն լցնելու համար «մտնել» նաեւ երգիչների գրպանը. հատ-հատ կանչելով կամ այցելելով նրանց՝ տեսուչները տեղեկացրել են, որ այսուհետ նրանք պետք է երգեն «Հարկայինի թրի տակ»: Երգիչների շրջանում այս …
կարդալ ավելինՀայաստանի արտարժույթի համախառն պահուստների 55 տոկոսն արտահայտված է ԱՄՆ դոլարով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանի ոսկու պաշարների վաճառքից հետո Կենտրոնական բանկը փոփոխության է ենթարկել համախառն արտաքին ակտիվների կառուցվածքը: Ըստ այդմ, ավելացվել է արտաքին ակտիվներում եվրոյի եւ ֆունտ ստեռլինգի տեսակարար կշիռը, որոնք այսօրվա դրությամբ կազմում են համապատասխանաբար 25 եւ …
կարդալ ավելինԱքլորի տարին մեր անտուն հայրենակիցները տագնապով են դիմավորել: Արդեն լուրեր են շրջանառվում անշարժ գույքի շուկայում ակնկալվող աննախադեպ թանկացումների մասին: Այս ոլորտի հետ գործ ունեցողների ենթադրությունները նույնքան տարերային են, որքան տարերային է շուկայի գնային քաղաքականությունը: «1999-2000 թվականների համեմատությամբ, մինչեւ անցյալ տարեսկիզբ, անշարժ գույքի շուկայում գները բավականին հաստատուն էին,- ասում է ՀՀ անշարժ գույքի շուկայի նախագահ Գարիկ …
կարդալ ավելինԱնշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանում բոլորն են հետեւում։ Հայտնի է, որ հայ մարդը նախընտրում է ունենալ սեփական «չորս պատը»։ Արեւմտյան երկրներում եւ հատկապես Ամերիկայում պատկերն այլ է։ Այնտեղ նախընտրում են ապրել տվյալ պահի իրենց վաստակին համապատասխանող վարձով բնակարաններում։ Բայց մենք՝ հայերս անգամ ԱՄՆ-ում ենք գերադասում ձեռք բերել սեփական կացարան։ Հնարավոր է, որ բնավորության …
կարդալ ավելինՀունվարի 1-ից, հայ-վրացական փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վերացել է ճանապարհատուրքը Հայաստանում՝ վրացական եւ Վրաստանում՝ հայկական համարանիշներով մեքենաների երթեւեկության համար: Այսուհետեւ երկու երկրների վարորդներն ազատորեն կարող են հատել սահմանը՝ առանց ավելորդ ծախսեր անելու:
կարդալ ավելին1 խմ ջրի սակագինն այս տարի չի փոխվի մինչեւ ապրիլի 1-ը՝ ներկայումս գործող իտալական օպերատորի պայմանագրի ժամկետի վերջը: Իսկ հետո այս հարցը կլուծի սակագնային հանձնաժողովը, որն արդեն նոր հայտեր է ստացել Երեւանի, Լոռվա եւ Գյումրիի ջրմուղներից: Ըստ ստացված հայտերի՝ Երեւան քաղաքում սահմանվել է 1 խմ-ի արժեքը 189 դրամ, Լոռիում՝ 139 դրամ եւ Գյումրիում՝ 131 դրամ: …
կարդալ ավելինԱմեն անգամ ՀՀ կառավարությունը Գյուղնախարարության ներկայացրած տարեկան հաշվետվությունը գնահատում է բավարար, ասել է թե՝ սույն գերատեսչությունը լուծել է իր առջեւ դրված խնդիրները: Իսկ իրականությունը հեռու է բավարար լինելուց: Ինչո՞ւ: Անդրադառնանք հայ գյուղացու համար մտահոգիչ բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ պարարտանյութերի ներկրման եւ իրացման խնդրին: Շուրջ 5 տարի է, ինչ Գյուղնախարարությունը պարարտանյութերի գնումը եւ ներկրումը իրականացնում է …
կարդալ ավելին2004 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց ու «Հայփոստ» ընկերության կառավարումը 5 տարով հանձնեց «Կոնվերս բանկին»: Մեր ունեցած տեղեկություններով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն աշխատում է շահույթով, նույնիսկ կատարում է ներդրումներ: «Կոնվերս բանկը» պարտավորվել է տարեկան 1 մլն դոլարի ներդրում կատարել, ինչը շատ քիչ է տարբերվում «Հայփոստի» կատարած ներդրումների չափից: Ասում են, ընկերությունն անցած տարի կատարել է մոտ 800.000 …
կարդալ ավելինՀանրապետության նախագահը հանդիպեց 80 խոշոր գործարարների հետ: Դեկտեմբերի 27-ին հանդիպման ամենաուշագրավ միտքը թերեւս վերաբերում էր բյուջեի եկամտային մասի ավելացված գումարի հավաքագրման ուղիներին: Ինչպես հայտնի է, 2005-ի պետբյուջեի եկամտային մասը նախորդի համեմատությամբ ավելացվել է 53 մլրդ դրամով: Պարզվում է, որ այդ ոչ թեթեւ բեռի հիմնական ծանրությունը պետք է կրեն սուպերմարկետների տերերը, որոնք այնպես են խիղճները կորցրել, …
կարդալ ավելինԵրկնագույն վառելիքի գնի բարձրացման միտում նկատվում է ոչ միայն ԱՊՀ երկրներում: Որ 2005-ին այն կվաճառվի նոր սակագներով, պարզ է բոլորին, իսկ թե այդ թանկացումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, խնդրեցինք մեկնաբանել «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պետ Շ. Սայադյանին: Նա նշեց, որ այս պահին Հայաստանը Թուրքմենիայից 1000 խմ գազը գնում է 55 ԱՄՆ դոլարով: Հետագա թանկացումը կարելի …
կարդալ ավելինՀայկական կոշիկին սպասում էին միության ամբողջ տարածքում, սակայն արտասահմանյան երկրներ շատ քիչ էր արտահանվում. Հայաստանի կոշիկը մրցունակ էր հիմնականում Խորհրդային Միության տարածքում: Այնուամենայնիվ խորհրդային տարիները, մանավանդ՝ վերջին շրջանը, Հայաստանի կոշիկի արտադրության մեջ համարվում է առաջին եւ ամենամեծ էտապը: Երկրորդ էտապը սկսվեց Գորբաչովյան վերակառուցման տարիներին, երբ ծավալվեց կոոպերատիվ արտադրությունը: Կոշիկի արտադրությունը լայն թափ ստացավ արդեն պետական …
կարդալ ավելինՍոցիալական պարտադիր վճարների հավաքագրման գործառույթի տեղափոխումը հարկային ծառայության համակարգ հարկատուների մոտ առաջացրել է մեծ մտահոգություն. արդյոք այս փոփոխությանը չի՞ հետեւի այդ հարկատեսակի չափի բարձրացումը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առայժմ անհիմն համարեց այս մտավախությունը, բայց. «Ես կարող եմ պատասխանել միայն որպես մասնագետ: Այս ընթացքում եւ՛ արժեզրկում է տեղի ունեցել, եւ՛ տնտեսական ակտիվությունն է …
կարդալ ավելինԸստ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ 2004թ. հարկային ոլորտում ձեռքբերումներն ավելի շատ էին, քան թերացումները. «Թերացումներ իհարկե ունենք, բայց ձեռքբերումների մոտ որակ չեն կազմում: Առաջին լուրջ ձեռքբերումը հարկային եկամուտների ապահովումն է, օրենքով նախատեսած չափով, առանձին հարկատեսակների մասով նույնիսկ գերավճարներ ունենք: Հարկային եկամուտները կկազմեն 142 մլրդ դրամ: Նախորդ տարիների համեմատ տեղի է ունեցել շահութահարկի …
կարդալ ավելինՏարեմուտն ամփոփումների շրջան է։ Մամուլն այս պահին սովորաբար տուրք տալով հասարակական պահանջին, փորձում է տալ անցնող տարվա հանրագումարը։ Հասարակական-քաղաքական կյանքն ամփոփելն ավելի հեշտ է, քան՝ տնտեսականը։ Զուտ այն պատճառով, որ տնտեսական հիմնական ցուցանիշները հաշվարկվում եւ հրապարակվում են տարեմուտից առնվազն երեք ամիս հետո։ Այսինքն՝ այն պահին, երբ հաշվետվությունների նկատմամբ հասարակական պահանջը նվազած է լինում։ Այս պահին …
կարդալ ավելինԱմանորի շեմին բոլորը զբաղված են գնումներով: Շոկոլադն ու ընկույզի միջուկը եւս մտնում են գնումների ցուցակի մեջ: Բայց արի ու տես, որ հայ մաքսավորներին դա բոլորովին չի հետաքրքրում: Այս օրերին նրանք չեն թույլատրում 2 կգ-ից ավելի շոկոլադ կամ ընկույզի միջուկ բերել Հայաստան, չնայած մաքսային օրենսդրությամբ ոչ մի սահմանափակում նախատեսված չէ: Ըստ մեր ստացած տեղեկությունների, սա էլ …
կարդալ ավելինՀունվարին վառելանյութը կէժանանա առնվազն 10-15%-ով: Այս միտումն արդեն իսկ նկատելի է, բենզինն էժանացել է՝ 1 լիտրը 10 դրամով, դիզելային վառելանյութը՝ 1 լիտրը 30 դրամով: Գների անկումը ոչ մի կապ չունի միջազգային շուկայի հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, սա նախագահի հերթական «խիստ» հորդորի հետեւանքն է՝ վառելանյութ ներկրող ընկերությունների տերերին: Հաշվի առնելով այն փաստը, որ դոլարի կուրսի …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունն՝ ավանդների վերադարձի հարցը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ, փառավոր ձեւով տապալվեց՝ երկուշաբթի ԱԺ-ում քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 43 պատգամավոր: Ինչո՞ւ է անընդհատ շահարկվում ժողովրդի համար ցավոտ այս հարցը, եւ վերջապես որքանով է իրական ավանդների վերադարձն առաջիկա տարիների ընթացքում: ԽՍՀՄ խնայբանկին ՀՀ քաղաքացիների ի պահ տրված ավանդների չափը …
կարդալ ավելին