Մաքսավորների հերթական տաբուն

04/05/2005

Ամանորի շեմին բոլորը զբաղված են գնումներով: Շոկոլադն ու ընկույզի միջուկը եւս մտնում են գնումների ցուցակի մեջ: Բայց արի ու տես, որ հայ մաքսավորներին դա բոլորովին չի հետաքրքրում: Այս օրերին նրանք չեն թույլատրում 2 կգ-ից ավելի շոկոլադ կամ ընկույզի միջուկ բերել Հայաստան, չնայած մաքսային օրենսդրությամբ ոչ մի սահմանափակում նախատեսված չէ: Ըստ մեր ստացած տեղեկությունների, սա էլ նշված ապրանքների մեծ քանակություն ներկրած  «Գրանդ պապիկի» հորդորն է մաքսավորներին: Իհարկե այս հորդորը խիստ տարբերվում է նախորդից. սա վճարովի է: Մաքսավորները, բնականաբար, խուսափում են որեւէ բացատրություն տալուց: