Հունվարի 1-ից, հայ-վրացական փոխադարձ պայմանավորվածության համաձայն,
վերացել է ճանապարհատուրքը Հայաստանում՝ վրացական եւ Վրաստանում՝ հայկական
համարանիշներով մեքենաների երթեւեկության համար: Այսուհետեւ երկու
երկրների վարորդներն ազատորեն կարող են հատել սահմանը՝ առանց ավելորդ
ծախսեր անելու: