Երեւանում ապրիլի մեկից ջուրը կթանկանա

06/05/2005

1 խմ ջրի սակագինն այս տարի չի փոխվի մինչեւ ապրիլի 1-ը՝ ներկայումս
գործող իտալական օպերատորի պայմանագրի ժամկետի վերջը: Իսկ հետո այս հարցը
կլուծի սակագնային հանձնաժողովը, որն արդեն նոր հայտեր է ստացել Երեւանի,
Լոռվա եւ Գյումրիի ջրմուղներից: Ըստ ստացված հայտերի՝ Երեւան քաղաքում
սահմանվել է 1 խմ-ի արժեքը 189 դրամ, Լոռիում՝ 139 դրամ եւ Գյումրիում՝
131 դրամ: Բնական մենաշնորհների հանձնաժողովի Սակագնային վարչությունը
Երեւանի ջրմուղի ներկայացրած հայտը համարել է չհիմնավորված: