Հունվարին վառելանյութը կէժանանա առնվազն 10-15%-ով: Այս միտումն արդեն իսկ նկատելի է, բենզինն էժանացել է՝ 1 լիտրը 10 դրամով, դիզելային վառելանյութը՝ 1 լիտրը 30 դրամով: Գների անկումը ոչ մի կապ չունի միջազգային շուկայի հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, սա նախագահի հերթական «խիստ» հորդորի հետեւանքն է՝ վառելանյութ ներկրող ընկերությունների տերերին: Հաշվի առնելով այն փաստը, որ դոլարի կուրսի անկումը կասեցնելու հորդորը ԿԲ նախագահին իր անմիջական հետեւանքն ունեցավ բառացիորեն հաջորդ օրը, կարելի է հաստատապես պնդել, որ բենզինը կէժանանա՝ անկախ ամեն ինչից: